ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Վրաստանին աջակցելու ծրագիրը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Վրաստանին աջակցելու ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցելու HR 6219 օրինագիծը, որով վերահաստատում է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու իր բողոքն է հայտնում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջաններ ապօրինի ու բռնի ներխուժելու առնչությամբ: Ակտը նաև ընդգծում է Վրաստանի զինված ուժերի կարողությունների բարելավմանն ուղղված համապատասխան օգնության անհրաժեշտությունը։

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցելու HR 6219 օրինագիծը, որով վերահաստատում է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու իր բողոքն է հայտնում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջաններ ապօրինի ու բռնի ներխուժելու առնչությամբ:

Ակտը նաև ընդգծում է Վրաստանի զինված ուժերի կարողությունների բարելավմանն ուղղված համապատասխան օգնության, երկրի ինքնիշխանությունը և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու նպատակ հետապնդող ռուսական ապատեղեկատվության և քարոզչական արշավների դեմ պայքարելու նպատակով կիբեռանվտանգության բարելավման և Վրաստանում հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը:

Կոնգրեսական Թեդ Պոն տարածել է այս հայտարարությունը H.R. 6219 օրինագծի հաստատումից հետո:

Վրաստանը Միացյալ Նահանգների բարեկամն է ու տարածաշրջանում ծառայում է որպես ժողովրդավարության ու ազատության տարածաշրջանային մոդել մոլորակի այնպիսի հատվածում, որտեղ իշխանական բռնաճնշումը նորմ է: Մեր երկու ազգերի բարեկամությունը արյամբ է ամրագրվել, երբ վրացական զինվորականներն ամերիկացիների հետ միասին պայքարում և զոհվում էին Աֆղանստանում և Իրաքում: Կասկած չկա, որ Միացյալ Նահանգներն ավելին պետք է անի Թբիլիսիին օգնելու համար, որպեսզի Վրաստանը շարունակի շարժվել ժողովրդավար ուղով ու ռուսական սպառնալիքից պաշտպանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավար ինստիտուտները:

«Հպարտ եմ, որ ներկայացուցիչների պալատը հաստատեց Վրաստանին աջակցելու ակտը, որը կամրապնդի վրաց-ամերիկյան կենսական գործակցությունը, ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները»,- ասել է ներկայացուցիչների պալատի մեկ այլ անդամ Ջերալդ Քոնոլին:

«Օրինագիծը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն աջակցում են Վրաստանի Ինքնիշխանությանը, նպաստելու են ժողովրդավարության շարունակական զարգացմանն ու ապահովելու են անվտանգությունը՝ հատկապես ռուսական ագրեսիայի առջև: Հարավային Օսիայի ու Աբխազիայի օկուպացված շրջաննեում Ռուսաստանն անհանգստություն է ստեղծել, նպաստում է անջատողական շարժումներին, մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացրել, ներառյալ՝ ձերբակալություններ ու սպանություններ»:

Վրաստանին աջակցելու ակտը հիմնվում է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման նախորդ ջանքերի վրա ու թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում այդ տարածքներում մարդու իրավունքների խախտման համար:

Կոնգրեսականներ Թեդ Պոն ու Ջերալդ Կոննոլլին ծառայում են ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Կոնգրեսական Պոն ահաբեկչության չտարածման և առևտրի ենթակոմիտեի նախագահն է:

Կոնգրեսական Քոնոլին հանդիսանում է ներկայացուցիչների պալատի վերահսկիչ և Կառավարման բարեփոխումների կոմիտեի ավագ անդամ և հանդիսանում է նաև ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ:

Ակտը ուղարկվել է Սենատ՝ քննարկման ու հաստատման, որից հետո այն կհանձնեն նախագահի դատին ու եթե այն հաստատի նաև նախագահը, ապա սա կդառնա ԱՄՆ օրենք՝ Վրաստանի գծով երկրի պամության մեջ առաջին օրենքը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment