Հարցում. ԱՄՆ-ի քաղաքացիներն ավելի շատ վախենում են ոչ թե Հս. Կորեայից, այլ՝ Ռուսաստանից

Հարցում. ԱՄՆ-ի քաղաքացիներն ավելի շատ վախենում են ոչ թե Հս. Կորեայից, այլ՝ Ռուսաստանից

Հոդվածի առանցքում

  • Միացյալ Նահագների համար սպառնալիք է: Վլադիմիր Պուտինի գլխավորած պետության մասին հիշատակումները 2018թ.-ի 19%-ից հասել է 32%-ի:  Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի ռազմական ուժի սպառնալիքի մասին հարցին ամերիկացիների 52%-ը դրական պատասխան է տվել, իսկ Ռուսաստանի մասին «անբարենպաստ» հայացքներ ունեն 73%-ը: Գելափի հարցումներում Ռուսաստանի մասին այս բացասական պատկերացումները ռեկորդային բարձր ցուցանիշ են գրանցել:

Ուշադրությանն արժանի

 

Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հս. Կորեայի առաջնորդի հետ իր երկրորդ գագաթնաժողովից հեռացավ՝ իր համար անհրաժեշտ արդյունքը չստանալով, այդուհանդերձ Կիմ Չեն Ընի հետ նրա երկխոսությունը նվազեցրել է ասիական ազգի նկատմամբ վախն ամերիկացիների շրջանում:

ԱՄՆ համար ենթադրյալ սպառնալիքի մասին Գելափի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների համար Հս. Կորեան այլևս N1 թշնամին չէ:

Ի դեպ, կորեական թերակղզու ապամիջուկացման շուրջ Թրամփ-Կիմ նախորդ երկխոսությունից հետո, Հս. Կորեայի մասին հիշատակումները 51%-ից նվազեցին մինչև 14%:

Եվ այսպես, ու՞մ են ամերիկացիներն իրենց հիմնական թշնամին համարում

Հարցվածների մեծամասնությունը համարում է, որ Ռուսաստանի ռազմական ներուժը Միացյալ Նահագների համար սպառնալիք է: Վլադիմիր Պուտինի գլխավորած պետության մասին հիշատակումները 2018թ.-ի 19%-ից հասել է 32%-ի:

Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի ռազմական ուժի սպառնալիքի մասին հարցին ամերիկացիների 52%-ը դրական պատասխան է տվել, իսկ Ռուսաստանի մասին «անբարենպաստ» հայացքներ ունեն 73%-ը:

Գելափի հարցումներում Ռուսաստանի մասին այս բացասական պատկերացումները ռեկորդային բարձր ցուցանիշ են գրանցել:

Փետրվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հարցման արդյունքները համընկան փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին Թրամփի հայտարարության հետ:

Գելափի տվյալով Ռուսաստանի իմիջի վատթարացումը կարող է նաև պայմանավորված լինել Սիրիայում ռուս-ամերիկյան աճող լարվածության ֆոնին:

Այս տարվա հարցման համաձայն ամենայն հավանականությամբ նաև Չինաստանը կդիտարկվի ԱՄՆ համար հիմնական սպառնալիք: 2018թ.-ի 11%-ի փոխարեն՝ հարցվածների 21%-ն է համարում, որ Չինաստանը No. 2 սպառնալիքն է ԱՄՆ-ի համար: Երրորդ տեղում Հս. Կորեան է:

Իրանի մասին հիշատակել է հարցվածների 9%-ը, զբաղեցնելով 4-րդ տեղը, ինչպես և անցած տարի:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ

Գելափը հարցում է անցկացրել նաև քաղաքական գործիչների շրջանում ու պարզել, որ երկու հիմնական կուսակցությունների շրջանում տեսակետների էական տարբերություն կա:

Թեև երկու ճամբարներում էլ շատերը Ռուսաստանի ռազմական ուժը սպառնալիք են համարում, բայց դեմոկրատների շրջանում նրանք ավելի շատ են (65%), իսկ հանրապետականների շրջանում՝ (46%):

Զեկույցն ընդգծում է, որ մինչև 2016թ.-ը երկու ճամբարներում տեսակետների տարբերություն չկար, երկուսն էլ Ռուսաստանը համարում էին Միացյալ Նահանգների համար հիմնական թշնամի: Այդուհանդերձ տեսակետները բեևեռացվել են: Դեմոկրատների գրեթե կեսը՝ 46%-ն ընդդեմ հանրապետականների՝14%-ի:

Այսօր դեմոկրատներն ավելի քննադատ են Ռուսաստանի հարցում, հանրապետականների մի մասը Ռուսաստանն էական վտանգ չի համարում, մյուս մասն էլ կարծում է, որ այն սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment