ԱՄՆ-Չինաստանի առևտրային պատերազմը և Իրանը՝ G20-ի բանակցությունների առանցքում

ԱՄՆ-Չինաստանի առևտրային պատերազմը և Իրանը՝ G20-ի բանակցությունների առանցքում

Հոդվածի առանցքում

  • Աշխարհի առաջնորդները հավաքվեցին Ճապոնիայում, և ինչպես ակնկալվում էր G20-ի գագաթնաժողովը խիստ վիճահարույց էր: Իրանական լարվածությունը և Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկարատև առևտրային պատերազմը այս տարվա հանդիպման օրակարգի գլխավոր հարցերն են:  Ճապոնիայի արևմտյան Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովում դոմինանտ թեմաները աշխարհաքաղաքական լարվածությունը և տնտեսությունն էին:

Ուշադրությանն արժանի

 

 

Աշխարհի առաջնորդները հավաքվեցին Ճապոնիայում, և ինչպես ակնկալվում էր G20-ի գագաթնաժողովը խիստ վիճահարույց էր: Իրանական լարվածությունը և Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկարատև առևտրային պատերազմը այս տարվա հանդիպման օրակարգի գլխավոր հարցերն են:

Ճապոնիայի արևմտյան Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովում դոմինանտ թեմաները աշխարհաքաղաքական լարվածությունը և տնտեսությունն են: Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումը երկօրյա է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, նախքան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ երկկողմ բանակցությունները: Լրագրողների հետ զրույցում նա բարձր է գնահատել առևտրային կապերը երկու երկրների միջև Մերկելի մաիսն ասել է՝ «իմ մեծ բարեկամ»:

Կանցլերն ասել է, որ մտադիր է Թրամփի հետ բանակցություններում բարձրացնել Իրանի հարցը:

ԱՄՆ նախագահը նաև հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի ուշ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը խոսեց իրենց «շատ, շատ լավ հարաբերությունների մասին», ավելացնելով, որ «մեծ պատիվ է» նրա հետ այստեղ լինելը: Երկու ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին հուլիսին Հելսինկիում:

Երբ նրանց հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԱՄՆ-ում 2020-ի ընտրություններին ռուսական միջամտության մասին, Թրամփը դիմեց Պուտինին և ասաց. «Մի միջամտեք մեր ընտրություններին»:

Գագաթնաժողովի առավել ակնկալվող իրադարձություններից մեկը ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումն էր:

Երկու երկրները առևտրային պատերազմի մեջ են և շատ ղեկավարներ անհամբերությամբ կփորձեն տեսնել, թե արդյոք նրանք կարող են համաձայնության գալ: Վերջին անգամ Թրամփը և Չինաստանի նախագահը հանդիպել էին դեկտեմբերին Բուենոս Այրեսում կայացած G20 գագաթնաժողովում:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի հավանականության շուրջ վախեր է առաջացնում: Համաշխարհային առաջնորդները, ներառյալ Գերմանիայի կանցլեր Մերկելը, հորդորել են երկու երկրներին հակասությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Ճապոնիայում Թրամփը հայտարարել է, որ «չի շտապում» վերջ տալ հակամարտությանը:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ասել է, որ ԱՄՆ նախագահին խնդրելու է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցման հարցը. «Ես ուզում եմ համոզել Թրամփին, որ վերսկսի բանակցային գործընթացը և չեղարկի որոշ պատժամիջոցներ` բանակցություններին շանս տալու համար»:

Կլիմայի փոփոխությունը օրակարգում ևս մեկ վիճելի կետ է: Ֆրանսիան պնդում է ածխաթթու գազերի արտանետումները սահմանափակելու պարտավորությունների հարցում: ԱՄՆ-ը հազիվ թե համաձայնի, հաշվի առնելով, որ անցյալ տարի ԱՄՆ դուրս եկավ 2015-ի Փարիզի Կլիմայի պայմանագրից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment