ԱՄՆ-ի աջակցությունը ստացող սիրիական զինված ուժերը ստեղծում են հայկական զորամիավորում

ԱՄՆ-ի աջակցությունը ստացող սիրիական զինված ուժերը ստեղծում են հայկական զորամիավորում

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի աջակցությունը ստացող սիրիական դեմոկրատական ուժերը (SDF) այս շաբաթ հայտարարեցին էթնիկ հայերից կազմված նոր ուժի ստեղծման մասին: ՍԴՈՒ-ն քրդերի առաջնորդությամբ բազմազգ ռազմական դաշինք է, որը կարևոր դեր է խաղացել Սիրիայի Իսլամական պետություն (IS) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի աջակցությունը ստացող սիրիական դեմոկրատական ուժերը (SDF) այս շաբաթ հայտարարեցին էթնիկ հայերից կազմված նոր ուժի ստեղծման մասին:

ՍԴՈՒ-ն քրդերի առաջնորդությամբ բազմազգ ռազմական դաշինք է, որը կարևոր դեր է խաղացել Սիրիայի Իսլամական պետություն (IS) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

ՍԴՈւ-ն անցյալ ամիս ազատագրեց Սիրիայի արևելքում Իսլամական պետության վերջին հենակետը՝ Բաղուզը և այժմ վերահսկում է Սիրիայի տարածքի ավելի քան մեկ երրորդը:

«Մենք գնալու ենք մեր նահատակների ուղիով և դիմակայենք այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի հյուսիսում ու արևելքում ապրող բոլոր ժողովուրդները չեն ազատագրվել ու կկառուցենք ապակենտրոնացված Սիրիա», – հայտարարության մեջ նշել է նոր հայկական ուժերի հրամանատար Մասիս Մութանյանը:

«Ժամանակն է, որ Սիրիայում իրական հայկական ռազմական ուժ ստեղծվի», – ավելացրել է Մութանյանը:

Առաջին հայկական ուժը

Սա Սիրիայում առաջին համահայկական ռազմական ուժն է 2011 թ. երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից:

Էթնիկ հայերը կազմում էին նախապատերազմական Սիրիայի 23 միլիոն բնակչության գրեթե երկու տոկոսը, ընդ որում նրանց զգալի մասն ապրում էր քրդական մեծամասնությամբ հյուսիս-արևելքում:

Նրանց թիվը, սակայն, զգալիորեն նվազեց սիրիական պատերազմի ժամանակ, քանի որ շատերը փախան բռնություններից, Հայաստանում և եվրոպական երկրներում վերաբնակվելու համար:

Պատերազմի ընթացքում սիրիահայերը հիմնականում չեզոք էին: Սակայն մի մասը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմնակից էր՝ պնդելով, որ Ալ-Ասադն ավելի լավն է, քան մյուս այլընտրանքները:

Ազդանշան Ասադին

Մի քանի վերալուծաբանի կարծիքով, պաշտոնական հայկական ուժի ձևավորումն ազդանշան է, որ ՍԴՈՒ-ն ուղարկում է սիրիական վարչակարգին:

«Հայկական բրիգադը մոբիլիզացնելով, ՍԴՈւ-ն Ասադին ասում է, որ այստեղ է մնալու և Սիրիայի առավել խոցելի համայնքներից մեկը ճանաչում է այդ փաստը` միանալով ՍԴՈւ-ին», – ասել է Վաշինգտոնում նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի Սիրիայի հարցով փորձագետ Նիկոլաս Հերասը:

Նա «VOA» – ին ասել է, որ «Սիրիահայերը խոցելի համայնքի մի մասն են, որն ընդունում է ստատուս քվոն, ինքնապաշտպանության համար: Իսկ դա նշանակում է, որ պատերազմի մեծ մասը նրանք  Ասադի հետ էին»:

 «Ահաբեկչական կազմակերպություն»

Նոր հայկական ուժը սկսեց գործել ապրիլի 24-ին, այն օրը, երբ ողջ աշխարհի հայերը հիշատակում են օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածի 104-րդ տարելիցը:

Թուրքիայի իշխանամետ մի քանի լրատվամիջոց նոր ուժը համարել է «ահաբեկչական կազմակերպություն»:

Թուրքիան, Ժողովրդական պաշտպանության միավորումներին, որը ՍԴՈւ- ի հիմնական ուժն է, համարում է Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)մի մասը, իսկ  PKK -ն երեք տասնամյակ մահաբեր դիմակայության մեջ է թուրք զինվորականների հետ:

Անկարան դեմ է նաև Վաշինգտոնի շարունակվող գործընկերությանը ՍԴՈւ- ի հետ, պահանջելով, որ ԱՄՆ-ն դադարեցնի աջակցությունը քրդերի առաջնորդությամբ խմբին:

Անվտանգության գոտի

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաները բանակցություններ են վարում Սիրիայի ու Թուրքիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Բայց,  ըստ Վաշինգտոնի Post-ի զեկույցի, մանրամասների հարցում հիմնական տարաձայնությունները պահպանվում են:

Վերլուծաբան Հերասը նշել է, որ ԱՄՆ-ի ջանքերը, որպեսզի Թուրքիան ՍԴՈւ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերի Հյուսիսային և Արևելյան Սիրիայում, շարժվում են սառցադաշտային տեմպերով:

Թուրքիան բազմիցս սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել ՍԴՈւ-ի հսկողության տարածքում, հատկապես, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ իր 2000 զինվորականների մեծ մասը կհեռանա հյուսիսարևելյան Սիրիայից:

«Ներկայում ԱՄՆ-ի թիմը չի կարող զիջումներ ստանալ երկու կողմերից, քանի որ և Թուրքիան և ՍԴՈւ-ն իրավիճակը համարում են զրոյական ելքով գոյատևման պայքար», – ասել է Հերասը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment