Կալիֆորնիայի օրենսդիրները հիմնեցին հայկական հանձնախումբ
Հոդվածի առանցքում
- Այսօր երեկոյան Մայահուելում Կալիֆորնիայի հայկական օրենսդիր հանձնախումբը մեկնարկեց մի հանգանակությամբ՝ հայկական կոնյակով համտեսմամբ, և տասնյակ օրենսդիրների մասնակցությամբ: Տոմսերը տատանվում էին 500 դոլարից մինչև 5,000 դոլար:
- Հանձնախումբը այն քչերից է, որ բաց է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար և այն նաև ընդունում է իր կազմի մեջ ոչ հայ օրենսդիրներին, ովքեր ցանկանում են ծանոթանալ համայնքի խնդիրներին:
Ուշադրությանն արժանի
Լատինո, ասիացի, սև, գեյ, հրեա և կին օրենսդիրները բոլորն էլ ունեն առանձին հանձնախմբեր, և այժմ կարող եք ցուցակում ավելացնել հայերին:
Այսօր երեկոյան Մայահուելում Կալիֆորնիայի հայկական օրենսդիր հանձնախումբը մեկնարկեց մի հանգանակությամբ՝ հայկական կոնյակով համտեսմամբ, և տասնյակ օրենսդիրների մասնակցությամբ: Տոմսերը տատանվում էին 500 դոլարից մինչև 5,000 դոլար:
Հանձնախումբը «նահանգային մակարդակի վրա մի հարթակ է հայ-ամերիկյան ձայների համար», – ասաց Նատալի Բրութոն-Յենովքյանը՝ հանձնախմբի հիմնադիր և խորհրդի անդամը: Այս տարի այն իր ուշադրության կենտրոնում կպահի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ճանաչման հարցը Կապիտոլիում:
Սան Լուիս Օբիսպոյից հանրապետական հայազգի պատգամավոր Քաչո Աչաջյանը և Շերման Օկսից դեմոկրատ Ադրին Նազարյանը հանձնախմբի կազմում են Սանտա Կլարիտայի հանրապետական պատգամավոր Սքոտ Ուիլկի հետ միասին, ում կինը հայազգի է:
«Մենք իրեն դարձրել ենք պատվավոր հայ»,-ասաց Բրութոն-Յենովքյանը: «Մենք իրեն կոչում ենք ընտրությամբ հայ»: Հանձնախումբը այն քչերից է, որ բաց է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար և այն նաև ընդունում է իր կազմի մեջ ոչ հայ օրենսդիրներին, ովքեր ցանկանում են ծանոթանալ համայնքի խնդիրներին:
Բրութոն-Յենովքյանը ասաց, որ նահանգային խորհրդի անդամներ Վիթիերից դեմոկրատ Յան Քալդերոնը և դեմոկրատ Սան Բերնարդինոյից Շերիլ Բրաունը արդեն հայտնել են իրենց հետաքրքրությունը հանձնախմբի նկատմամբ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ