Հայաստանը հետ է կանչում խորհրդարանից Թուրքիայի հետ խաղաղության հաստատման արձանագրությունները

Հայաստանը հետ է կանչում խորհրդարանից Թուրքիայի հետ խաղաղության հաստատման արձանագրությունները

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հետ է կանչում խորհրդարանից Թուրքիայի հետ խաղաղության հաստատման արձանագրությունները՝ ավելի հեռացնելով ԱՄՆ-ի հույսերը վերացնելու երկու հարևանների միջև շուրջ մեկ դար տևող թշնամանքը:
  • Երկու կողմերի խորհրդարանները չվավերացրեցին արձանագրությունները, որը տնտեսապես զգալիորեն կօգներ աղքատ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանին, կբարձրացներ Թուրքիայի վարկանիշը որպես ԵՄ թեկնածու և կմեծացներ իր դերը ռազմավարական Հարավային Կովկասում:
  • «Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին», - ասաց Սարգսյանը խորհրդարանին:

Ուշադրությանն արժանի

(Reuters) – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հետ է կանչում խորհրդարանից Թուրքիայի հետ խաղաղության հաստատման արձանագրությունները՝ ավելի հեռացնելով ԱՄՆ-ի հույսերը վերացնելու երկու հարևանների միջև շուրջ մեկ դար տևող թշնամանքը:

Երկու երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ցամաքային սահմանի բացման վերաբերյալ արձանագրությունները ստորագրեցին 2009 թվականի հոկտեմբերին՝ փորձելով հաղթահարել Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածների ժառանգությունը:

Երկու կողմերի ազգայնականներն այս գործընթացը մտցրեցին փակուղի, և Անկարան ու Երևանը մեղադրում էին միմյանց արձանագրության տեքստերը վերաշարադրելու ու նոր նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Շատ հայեր ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն և վճարի փոխհատուցում, որը մերժվում է Անկարայի կողմից:

Երկու կողմերի խորհրդարանները չվավերացրեցին արձանագրությունները, որը տնտեսապես զգալիորեն կօգներ աղքատ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանին, կբարձրացներ Թուրքիայի վարկանիշը որպես ԵՄ թեկնածու և կմեծացներ իր դերը ռազմավարական Հարավային Կովկասում:

«Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին», – ասաց Սարգսյանը խորհրդարանին ուղղված իր նամակում՝ հաղորդում է  մամուլի ծառայությունը:

Նա մեղադրեց Թուրքիային «քաղաքական կամքի բացակայության մեջ» խնդիրը կարգավորելու առումով:«Մենք թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը»,-ասաց նա:

3,2 միլիոն բնակչություն ուեցող Հայաստանը պատրաստվում է սպանությունների 100-ամյա տարելիցին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին թարմ ծաղիկներ են դնում մայրաքաղաքում գտնվող հուշարձանին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես կգա հայտարարությամբ՝ ջարդերի տարելիցի կապակցությամբ, որոնք Հայաստանի ազգային ինքնության կարևոր մասն են և Թուրքիայի խնդիրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment