Ներկայացուցիչների պալատը առաջ է քաշում Հայոց Ցեղասպանության նոր բանաձև

Ներկայացուցիչների պալատը առաջ է քաշում Հայոց Ցեղասպանության նոր բանաձև

Հոդվածի առանցքում

  • Կալիֆորնիայի օրենսդիրները չորեքշաբթի օրը իրենց մտադրությունը հայտնեցին Ներկայացուցիչների պալատում առաջ քաշելու Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Բազմամյա այս նախաձեռնությունը, որը միշտ հանդիպել է քաղաքական և դիվանագիտական ​​խոչընդոտների, ներկայացվել է չորեքշաբթի օրը ավելի քան 40 համահովանավորողների կողմից:
  • Հայոց Ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը դա պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթ է, որը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային օգնել վերականգնելու հայ-թուրքական հարաբերությունները «հիմնվելով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության փաստերի և հետևանքների լիիրավ ճանաչման վրա»:
  • Ֆրեզնոյից դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակը կնշվի հաջորդ ամիս: «Այս ոճրագործության ընդունումը, ի վերջո, թույլ կտա արդար և համապարփակ միջազգային լուծում տալ մարդկության դեմ այս հանցագործությանը», - ասել է նա:
  • Որպես սենատոր Օբաման օգտագործել է «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը և իր խորհրդականը, ով դարձավ ՄԱԿ-ում իր դեսպան Սամանթա Փաուերը, քարոզարշավի տեսահոլովակում արդյունավետորեն հավաստիացնում էր ամերիկահայ ընտրողներին, որ Օբաման, ընտրվելուց հետո, կշարունակի դա անել:
  • 2000 թվականին այն ժամանակվա հանրապետական Ջորջ Ռադանովիչը Կալիֆորնիայից բառացիորեն շատ մոտ էր բանաձևի քննարկումը ընդհանուր օրենսդիր մարմնի հարթակ տեղափոխելուն, մինչև այն ժամանակ, երբ խոսնակ Դենիս Հասթերթը կանգնեցրեց այն Քլինթոնի վարչակազմի խնդրանքով: 2007 թվականին բանաձևը ևս ունեցավ հնարավորություն, մինչև որ 25 համահովանավորողներ հրաժարվեցին բանաձևի աջակցությունից ի դեմս Բուշի վարչակազմի մտահոգությունների:
  • Համաձայն Արդարադատության դեպարտամենտի վերջին հրապարակումների, Թուրքիան մարտի 1-ից մինչև 2015 թվականի վերջ ընկած ժամանակահատվածում, լոբբիստներին վճարել է 1,7 միլիոն ԱՄՆ դոլար:

Ուշադրությանն արժանի

Կալիֆորնիայի օրենսդիրները չորեքշաբթի օրը իրենց մտադրությունը հայտնեցին Ներկայացուցիչների պալատում առաջ քաշելու Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Բազմամյա այս նախաձեռնությունը, որը միշտ հանդիպել է քաղաքական և դիվանագիտական ​​խոչընդոտների, ներկայացվել է չորեքշաբթի օրը ավելի քան 40 համահովանավորողների կողմից, որոնցից ոմանք Ներկայացուցիչների պալատում նորեկներ են: Մտադրությունը, սակայն, մնում է նույնը, ինչ եղել է մի քանի տասնամյակներ շարունակ:

«Դա մեր պարտավորությունն է, որպես Կոնգրեսի անդամներ … և որպես այսօր մեր համայնքներում ապրող հայերի բարեկամներ, համոզվելու, որ այս ոճրագործությունը, որը տեղի է ունեցել, չի մոռացվել», – ասաց Հանֆորդից հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն: «Մենք պարտավոր ենք համոզվելու, որ նախագահը և Թուրքիան ճանաչում են այն, ինչ տեղի է ունեցել»:

Ֆրեզնոյից դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակը կնշվի հաջորդ ամիս: «Այս ոճրագործության ընդունումը, ի վերջո, թույլ կտա արդար և համապարփակ միջազգային լուծում տալ մարդկության դեմ այս հանցագործությանը», – ասել է նա:

«Մեր ընդդիմախոսները միշտ ասում են՝ ոչ, հիմա ճիշտ ժամանակը չէ: Ես ասում եմ՝ այժմ ժամանակն է: Կոնգրեսը և նախագահը պետք է պաշտոնապես ճանաչեն այս ոճրագործությունը մեկընդմիշտ»:

Հայոց Ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը դա պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթ է, որը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային օգնել վերականգնելու հայ-թուրքական հարաբերությունները «հիմնվելով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության փաստերի և հետևանքների լիիրավ ճանաչման վրա»:

Այս տարի լրանում է 100-ամյակը այն սարսափելի իրադարձությունների մեկնարկից, որին, ինչպես նշվել է Կոնգրեսի անդամների չորեքշաբթի օրվա համատեղ հայտարարության մեջ, «զոհ են գնացել1,5 միլիոն հայեր, իսկ միլիոնավորները՝ տեղահանվել»:

Պատմաբաններն ու համապատասխան կառավարական մարմինները իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել1915 -1923 թվականներին, բնութագրում են որպես ցեղասպանություն. տերմին, որը առաջին անգամ ճանաչվել է միջազգային իրավունքում 1948 թվականին, որպես գործողություն ուղղված ոչնչացնելու ամբողջությամբ կամ մասնակիորեն ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի:

ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից Թուրքիան ակտիվորեն վիճարկում է ցեղասպանության տերմինի ճշգրտությունը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան խոսնակը հրաժարվեց մեկնաբանել պաշտոնական Անկարայի մոտեցումները:

Որպես սենատոր Օբաման օգտագործել է «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը և իր խորհրդականը, ով դարձավ ՄԱԿ-ում իր դեսպան Սամանթա Փաուերը, քարոզարշավի տեսահոլովակում արդյունավետորեն հավաստիացնում էր ամերիկահայ ընտրողներին, որ Օբաման, ընտրվելուց հետո, կշարունակի դա անել : «Նա մի մարդ է, ում կարելի է, ըստ էության, վստահել»,- ասաց Փաուերը,- «ինչը տարբերում է նրան ուրիշներից Վաշինգտոնի համայնքում»:

Սակայն որպես նախագահ, ինչպես մյուսները նրանից առաջ, Օբաման դիվանագիտորեն խուսափել է այդ դելիկատ արտահայտությունից: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոյները նախկինում հայտարարել էր, որ այն, ինչ տեղի է ունեցել «պետք է լինի պատմաբանների որոշման առարկա, այլ ոչ թե քաղաքական գործիչների, այստեղ՝ Վաշինգտոնում»:

Տասը պարագրաֆանոց բանաձևը կուսակցական չէ: Այս փաստաթղթի առաջադրողների շարքում են ինչպես հանրապետականներն, այնպես էլ դեմոկրատները, որոնցից ոմանք ներկայացնում են հայաշատ շրջաններ, ուր ապրում են ամերիկահայերը:

«Մենք Կոնգրեսում և նախագահը հնարավորություն ունենք և պարտավոր ենք ուղարկել հստակ մեսիջ, որ մենք երբեք չենք մոռանալու նրանց, ովքեր զոհվել են և մենք կոչելու ենք մարդկության դեմ  այս հանցագործությունը, այնպես ինչպես, որ կա՝ ցեղասպանություն», – ասաց Կալիֆորնիայիաց դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոստան եղել է նախկինում բանաձևի հովանավորող, ինչպես նաև այլ օրենսդիրներ Կենտրոնական հովտից, այդ թվում հանրապետական ​​կոնգրեսական Ջեֆ Դենհամը, Դևին Նունեսը և Դոուգ Լամալֆը:

Նախաձեռնության երկար տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ընդունել է Հայոց Ցեղասպանության բանաձև՝ 1975 թվականին և կրկին՝ 1984-ին:

Ներկայացուցիչները՝ Կալիֆորնիայի կենտրոնական հովտից, երկար տարիներ ջանքեր են գործադրում բանաձևի ընդունման համար՝ սկսած 1979 թվականից, երբ Ֆրեզնոյի տարածքի հանրապետական ​​կոնգրեսական Չարլզ «Չիփ» Փաշայանը ներկայացրել էր մեկ տարբերակ: Բայց այն չանցավ:

2000 թվականին այն ժամանակվա հանրապետական Ջորջ Ռադանովիչը Կալիֆորնիայից բառացիորեն շատ մոտ էր բանաձևի քննարկումը ընդհանուր օրենսդիր մարմնի հարթակ տեղափոխելուն, մինչև այն ժամանակ, երբ խոսնակ Դենիս Հասթերթը կանգնեցրեց այն Քլինթոնի վարչակազմի խնդրանքով: 2007 թվականին բանաձևը ևս ունեցավ հնարավորություն, մինչև որ 25 համահովանավորողներ հրաժարվեցին բանաձևի աջակցությունից ի դեմս Բուշի վարչակազմի մտահոգությունների:

«Ես չեմ ուզում եմ ասել, որ հեշտ է լինելու», – չորեքշաբթի օրը խոստովանեց դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Նյու Ջերսիից: «Դա դժվար խնդիր է»:

Թուրքական կառավարությունը նաև վարձել է բազմաթիվ լոբբիստների, որպեսզի դրանք ներկայացնեն իրենց շահերը՝ նախկին պալատի մեծամասնության ղեկավար Ռիչարդ Գեբհարդի գլխավորությամբ: Համաձայն Արդարադատության դեպարտամենտի վերջին հրապարակումների, Թուրքիան մարտի 1-ից մինչև 2015 թվականի վերջ ընկած ժամանակահատվածում, լոբբիստներին վճարել է 1,7 միլիոն ԱՄՆ դոլար:

Ի թիվս այլ լոբբիստական ​​ընկերությունների, որոնք օգնում են Թուրքիային, կա մեկը, ուր աշխատում է նախկին խոսնակ Հաստերտը, ով սպանեց ցեղասպանության բանաձևը 2000-ին և հրաժարական տվեց 2007 թվականին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment