Զարգացումներ Հայաստանում. Փաշինյանը կեղտոտ դրոշը նկատելուց հետո կարգադրել է հեռացնել աշխատանքից

Զարգացումներ Հայաստանում. Փաշինյանը կեղտոտ դրոշը նկատելուց հետո կարգադրել է հեռացնել աշխատանքից

Հոդվածի առանցքում

  • Չնայած Փաշինյանի ջանքերին՝ ուղղված տասնամյակների խնդիրներ ունեցող տնտեսության մեջ խորը կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելուն՝ որոշ իրավապաշտպաններ հարցականի տակ են առել մաքսային տան միջադեպի ժամանակ տեղի ղեկավարներին ուղղված պահանջի օրինականությունն ու բարոյական կողմը:

Ուշադրությանն արժանի

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի փողոցային բողոքի ակցիաներից հետո եկել է իշխանության՝ խոստում տալով, որ կմաքրի Հայաստանի կոռումպացված պետական կառույցները:

Ակնհայտ է, որ դա տարածվում է նաև ազգային խորհրդանիշների վրա:

Ապրիլի 9-ին Երևանում մաքսային ծառայություն կատարած այցի ժամանակ Փաշինյանը նկատել է կեղտոտ հայկական դրոշը գրասենյակում: Մաքսատան աշխատակցի վրա արդեն զայրացած Փաշինյանը, համապատասխան դիրք չընդունելու համար, երբ նա մտել է սենյակ, արագ արձագանքեց և կարգադրեց հեռացնել աշխատանքից սենյակի բոլոր աշխատողներին:

Թեև պետական ​​եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ չի ստացել պաշտոնական հրահանգ հեռացման մասին, աշխատակից Հայկ Մարտիրոսյանը հաջորդ օրը ազատման դիմում ներկայացրեց:

«Եթե որևէ մեկը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը, ապա պետության մասին մեր պատկերացումները տարբեր են », – լրագրողներին ասել է Փաշինյանը `Նորագավիթի ավտոմոբիլային մաքսատանը:

Մարտիրոսյանի գործընկերներից մեկը, որին դիմել է «Ազատություն» ռադիոկայանը, միջադեպի ժամանակ նույն սենյակում էր, սակայն ասաց, որ չի կարող մեկնաբանել իրավիճակը «առանց իմ ղեկավարների թույլտվության»:

Փաշինյանը անցած տարի դարձավ բողոքի ցույցերի առաջնորդ, երբ տասնյակ հազարավոր հայեր դուրս եկան հանրապետության փողոցներ՝ ընդդեմ երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի, ով ցանկանում էր դառնալ վարչապետ, ինչպես նաև երկրի կոռումպացված և ոչ ժողովրդավարական համակարգի:

Իշխանությունը վերցնելուց հետո 43-ամյա վարչապետը և նախկին լրագրողը հրապարակայնորեն պայքար է սկսել նախկին իշխանավորների դեմ, որոնք ղեկավարել են երկիրը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից ի վեր, ներառյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով մեղադրվում է « Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու» մեջ:

Չնայած Փաշինյանի ջանքերի խորը կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ տասնամյակների խնդիրներ ունեցող տնտեսության մեջ՝ որոշ իրավապաշտպաններ հարցականի տակ են առել մաքսային տան միջադեպի ժամանակ տեղի ղեկավարներին ուղղված պահանջի օրինականությունն ու բարոյական կողմը:

Փաշինյանին լիբերալ դրսևորւմներին մեկ այլ հարված հասցվեց այն ժամանակ, երբ քաղաքական ընդդիմախոսները քննադատեցին ապրիլի 5-ի խորհրդարանական լսումների ժամանակ մարդու իրավունքների վերաբերյալ թեմայով տրանսգենդեր կնոջ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը, ով անդրադարձել էր փոքրամասնությունների հանդեպ լայնածավալ բռնություններին և սեռական ոտնձգությանը Հայաստանում:

Երբ նախագահողը, ով ընդդիոմության ներկայացուցիչն էր, վիճարկեց Մարտիրոսյանի ելույթի իրավունքը, Փաշինյանը ձգտեց քաղաքականացնել Մարտիրոսյանին որպես կին անձնագիր տալու փաստը:

«Ես մի բանը միայն մեկ անգամ եմ ասում»

Մաքսային միջադեպից հետո Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի մարդու իրավունքների գծով փորձագետ Ժաննա Ալեքսանյանը մեղադրեց Փաշինյանին` Մարտիրոսյան մաքսային աշխատակցին անհարկի հրապարակայնորեն վիրավորելու համար` որակելով միջադեպը ` որպես« տգեղ » և « խայտառակ»:

«Ես չեմ կարող պատկերացնել, թե որևէ քաղաքակիրթ երկրի վարչապետ նման սպառնալիքներով և նման տոնով կարող է խոսել քաղաքացիների հետ»,- ասաց նա՝ նշելով, որ Փաշինյանի վերաբերյալ քննադատական ​​մեկնաբանությունները «արդարացի են»:

«Կարծում եմ, սա բավականին նվաստացուցիչ է մաքսային ծառայության աշխատակցի համար: Բացի այդ, վարչապետը իրավունք չունի նրան հեռացնել», – հավելեց նա՝ հղում կատարելով աշխատանքային օրենսդրությանը:

Մեկ այլ իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդեց, որ միայն պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավարը կամ մաքսային մարմնի վերադասը, որտեղ աշխատում է Մարտիրոսյանը, իրավասու է նրան հեռացնել:

Փաշինյանը, սակայն, պաշտպանեց իր կարգադրությունը և պարզաբանեց, որ չի զղջում դրա համար՝ ասելով. «Ես մի բանը միայն մեկ անգամ եմ ասում»:

«Եթե անհրաժեշտ լինի տասնյակ հազարավոր մարդկանց հեռացնել պաշտոնից, ես կանեմ դա, բայց չեմ հանդուրժի նման վերաբերմունք ազգային դրոշի հանդեպ, և դա վերջնական է», – հետագայում Փաշինյանը գրեց իր ֆեյսբուքյան էջում ի հավելումն իր մեկնաբանությունների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment