Ադրբեջանի սուվերեն պետական հարստության չափն ու հեռանկարը

Ադրբեջանի սուվերեն պետական հարստության չափն ու հեռանկարը

Հոդվածի առանցքում

  • 2019-ի հունիսի վերջի տվյալով Ադրբեջանի ինքնիշխան հարստության ֆոնդը հասել է 42,5 միլիարդ դոլար արժեքի, որը ամենաբարձր ցուցանիշն է և 2018-ի հունիսի համեմատ աճել է 10 տոկոսով: Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը կամ SOFAZ-ը կարևոր դեր է խաղում երկրի նավթի և գազի եկամուտը կառավարելու գործում: SOFAZ-ը նաև օգնում է Ադրբեջանին՝ տնտեսական ճգնաժամերը հաղթահարթելիս, իսկ պետական բյուջե փոխանցումների միջոցով աջակցում է ածխաջրածինների դիվերսիֆիկացման Բաքվի ջանքերին: Նավթի վրա հիմնված տնտեսությունների համար, հարստության ինքնիշխան հիմնադրամը կարող է օգնել ապագայի պլանավորման մասով, երբ նավթի եկամուտները սպառվեն: Իսկապես, նավթարդյունաբերող երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Նորվեգիան և Ռուսաստանը, ունեն աշխարհի ամենամեծ ինքնիշխան հարստության ֆոնդերը:

Ուշադրությանն արժանի

2019-ի հունիսի վերջի տվյալով Ադրբեջանի ինքնիշխան հարստության ֆոնդը հասել է 42,5 միլիարդ դոլար արժեքի, որը ամենաբարձր ցուցանիշն է և 2018-ի հունիսի համեմատ աճել է 10 տոկոսով: Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը կամ SOFAZ-ը կարևոր դեր է խաղում երկրի նավթի և գազի եկամուտը կառավարելու գործում:

SOFAZ-ը նաև օգնում է Ադրբեջանին՝ տնտեսական ճգնաժամերը հաղթահարթելիս, իսկ պետական բյուջե փոխանցումների միջոցով աջակցում է ածխաջրածինների դիվերսիֆիկացման Բաքվի ջանքերին: Նավթի վրա հիմնված տնտեսությունների համար, հարստության ինքնիշխան հիմնադրամը կարող է օգնել ապագայի պլանավորման մասով, երբ նավթի եկամուտները սպառվեն: Իսկապես, նավթարդյունաբերող երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Նորվեգիան և Ռուսաստանը, ունեն աշխարհի ամենամեծ ինքնիշխան հարստության ֆոնդերը:

1999-ից ի վեր SOFAZ-ի արժեքն աճել է շարունակաբար՝ մեկ բացառությամբ: Կրճատումը եղել է 2015 և 2016 թվականներին՝ նավթի համաշխարհային գների անկումից հետո, ինչը ազդեց նաև նավթարդյունահանող հարևանների՝ Ռուսաստանի և Ղազախստանի վրա: 2015-ին երկու անգամ գրանցված ազգային արժույթի անկումը զսպելու և ճգնաժամը մեղմելու համար Բաքուն ծախսեց ավելի քան 4 միլիարդ դոլար, բայց արդյունքում արժույթի նկատմամբ հավատքը զրոյացվեց: Սակայն 2016 թվականին նավթի գների վերականգնումով նավթային ֆոնդը նույնպես սկսեց վերականգնվել: Ադրբեջանում ավելի հեշտությամբ, քան Ռուսաստանում, որը 2014-ին ծախսել էր $80 միլիարդ՝ ռուբլին ակնումից փրկելու համար:

2019-ի առաջին վեց ամիսների ընթացքում SOFAZ-ը կուտակեց 10,7 միլիարդ մանաթ (մոտ 6,3 միլիարդ դոլար)՝ համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակում վաստակած 9,2 միլիարդ մանաթի հետ: Սրանք հիմնականում ածխաջրածնային եկամուտներ են, որը երկիրը վաստակում է իր նավթարտադրությունից և արտասահմանյան նավթային ընկերությունների հետ պայմանագրերից: SOFAZ-ի եկամուտները սովորաբար կախված են նավթի և արտահանման գներից: Այս տարի, չնայած նավթի գների անկմանը, SOFAZ-ի եկամուտները շարունակել են ավելանալ նոր տրանս-Անատոլիական բնական գազի խողովակով (TANAP) գազի արտահանումների ավելացման պատճառով:

Կշարունակվի՞ այս ինտենսիվ աճը: Դա կախված է մի քանի գործոններից: Նախ՝ նավթի համաշխարհային գներից: Ավելի բարձր գները նշանակում են ավելի բարձր եկամուտներ: Երկրորդը՝ արտադրության մասշտաբից: Երրորդը՝ ինչպես է հիմնադրամը կառավարում իր ակտիվները ծախսը:

SOFAZ-ի ծախսերում կատարված փոփոխությունները ենթադրում են, որ Բաքուն հարմարվել է նավթի ցածր գների միջավայրին: SOFAZ-ի ծախսերը 2013-ին կազմել են գրեթե 15,7 միլիարդ դոլար: Մինչև 2018 թվականն այս թիվը նվազել է՝ հասնելով 6,8 միլիարդ դոլարի:

Նավթի գները կարող են լինել անկայուն, բայց թվում է, թե կարճաժամկետ հեռանկարում չի խախտվի 100 դոլար բարելի դիմաց միջակայքը: Հետևաբար SOFAZ-ի աճի վրա ազդող ամենակարևոր գործոնը նավթի և գազի ներքին արդյունահանումն է: Չնայած գազի արդյունահանումը կարծես թե կսկսի աճել հաջորդ մի քանի տարիների ընթացքում, քանի որ հսկա Շահ Դենիզ 2 հանքավայրի շահագործումը մոտենում է ամբողջ հզորությանը, այդպիսի ցատկերը կայուն չեն լինի, ինչը նշանակում է, որ SOFAZ-ի երկամուտների աճը, կարծես թե, կթուլանա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment