Անհնար էր պատկերացնել Ֆրանկոֆոնիան Հայաստանում
Հոդվածի առանցքում
- Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությանն անդամակցում է 2012թ.-ից:
Ուշադրությանն արժանի
Ֆրանսիական հարուստ մշակույթի մասին մտածելիս՝ առաջինը Հայաստանը չէ, որ մտքիդ է գալիս, սակայն Արևելյան Եվրոպայի հենց այս երկրի ժողովուրդն է հյուրընկալում աշխարհի ֆրանկոֆոն էլիտային, քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովն անցկացվում է մայրաքաղաք Երևանում: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությանն անդամակցում է 2012թ.-ից:
Կազմակերպությունը քննադատության էր արժանացել իր կազմ այնպիսի երկրներ ընդունելու համար, որտեղ ֆրանսերեն գրեթե չեն խոսում. հարցման արդյունքները ցույց են տվել, որ հայերի շատ քիչ մասն է ազատ խոսում ֆրանսերեն:
Բայց, Օտտավայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Արա Մկրտչյանի խոսքով, Հայաստանի բազմաթիվ հանրակրթական դպրոցներում դասավանդում են ֆրանսերեն, Ֆրանսիայում էլ՝ հայկական մեծ համայնք կա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեքի վարչապետ Ֆրանսուա Լեգոն ուշ երեկոյան մեկնել են Երևան:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: