Վտանգավոր էսկալացիա. ԱՄՆ-ը Պուտինին փակուղու մեջ է գցում

Վտանգավոր էսկալացիա. ԱՄՆ-ը Պուտինին փակուղու մեջ է գցում

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը դիմել է տոկոսադրույքների մասշտաբային բարձրացմանը: Ենթադրվում է, որ Ռուսաստանի կառավարությունը այլևս իր հսկայական արտարժութային պահուստները չի տեղաբաշխի ռուբլու պաշտպանությանը ծառայեցնելու համար:
  • Հաշվի առնելով Ռուսաստանի արագ վատթարացող տնտեսական վիճակը՝ չափազանցություն չի լինի ասել, որ Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը կարող է վտանգավոր էսկալացիայի բախվել: Դա անհանգստություն է առաջացնում, քանի որ մենք իրապես քիչ գիտենք էսկալացիայի դինամիկայի մասին, իսկ ինչ էլ որ գիտենք, անհանգստացնող է: Հարյուր տարի է պատմաբանները գլուխ են կոտրում, թե ինչու և ինչպես Առաջին աշխարհամարտը դիվանագիտական ճգնաժամից անցում կատարեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:
  • Անցած հինգշաբթի և՛ նավթի, և՛ ռուբլու գների անկման պայմաններում նախագահ Օբաման օրենքի նախագիծ է ստորագրել, որը լիազորում է իրեն Մոսկվայի վրա պատժամիջոցները ավելացնել, նաև 350 մլն դոլարի զենք ուղարկել Կիև: Որբաթ նախագահը հայտարարեց, որ նա ավելացնում է տնտեսական էմբարգոն Ղրիմի թերակղզու վրա, ավելացնելով տուգանքները, ինչպես վիզային արգելքները և ակտիվների սառեցումը Արևելյան Ուկրաինայի բազմաթիվ ռուսամետ անջատողականների շրջանում:

Ուշադրությանն արժանի

Ռուբլու անկման հետ մեկտեղ ԱՄՆ-ը սաստկացնում է պատժամիջոցները: Ռուսաստանն ավելի ու ավելի քիչ բան ունի կորցնելու:

Անցյալ շաբաթ, Ռուսաստանի կենտրոնական բանկը (ՌԿԲ) իր տոկոսադրույքը 10.5-ից բարձրացրեց մինչև 17 տոկոս: Սա 1998 թվականի արժույթի ճգնաժամից ի վեր ռուբլու վատագույն արդյունքն է՝ դեկտեմբերի 16-ին քսան տոկոս անկում եղավ: 2014-ի ընթացքում ռուբլին կորցրեց իր արժույթի գրեթե 45 տոկոսը:

Դիմելով տոկոսադրույքների մասշտաբային բարձրացմանը՝ ենթադրվում է, որ Ռուսաստանի կառավարությունը այլևս իր հսկայական արտարժութային պահուստները չի տեղաբաշխի ռուբլու պաշտպանությանը ծառայեցնելու համար, թեև ինչպես արժութային վերլուծաբան Նեյլ Բոուհանն ասաց. «այն ժամանակ, երբ որոշ ԶԼՄ-ներ բարձրացրեցին Ռուսաստանի պահուստներում լիկվիդայնության հարցը… 46 մլրդ դոլար այդ հոլդինգներից պահպանվում են ոսկով, որոնք պետք է հեշտորեն հասանելի և բավարար իրացվելի լինեն»:

Չնայած ՌԿԲ-ն մոտավորապես 80-87 մլրդ դոլար է ծախսել իր արժութային պահուստներից այս տարվա ընթացքում ռուբլուն աջակցելու համար՝ անցած շաբաթ ռուբլու կտրուկ անկման համար պահուստների չտեղաբաշխման պատճառը պարզ էր. Ռուսաստանի՝ գերտերություն լինելու պնդումներից մեկն էլ նրա հսկայական արժութային պաշարներ ունենալու մեջ է և Պուտինը նախընտրել է տնտեսական դժվարությունների ուղին, այս պնդումից հրաժարվելու փոխարեն:

Այլ կերպ ասած՝ նա խաղադրույք է կատարում, որ իր կառավարությունը կհաղթահարի տնտեսական դիսլոկացիաները, որոնք կարող են տեղաբաշխվել տոկոսադրույքների բարձրացման, նավթի գնի ու արժույթի անկման պատճառով: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հավանաբար կապիտալի տեղաշարժի վրա վերահսկողության հաստատումը կլինի հաջորդ քայլը:

Նավթի գինը, որը պետք է լիներ մեկ բարելի համար 105 դոլարի սահմաններում, որպեսզի Ռուսաստանը կարողանար հավասարակշռել իր  պատվերները,  տատանվում է 60 դոլարի սահմանում և կարող է ավելի իջնել:

Հարցերը շատ են նավթի ստագնացիոն գնի   արմատական պատճառի հետ կապված: Մի հնարավորություն, որը չի կարող բացառվել, այն է, որ ՕՊԵԿ-ը կանխամտածված պահում է նավթի գինը, որպեսզի պատժի Ռուսաստանին՝ Սիրիայի ռեժիմին ցուցադրած աջակցության համար: Թվում է, ԱՄՆ-ը դաշնակցում է Սաուդյան Արաբիայի և այլ նույն կերպ մտածող ծայրահեղականների հետ, ինչը լավ ավարտ չի ունենա: Որքան շատ է այդ փոփոխվում, այնքան նույնական է…

Ամեն դեպքում, եվրոպական որոշ ընկերություններ, ռուբլու անկման արդյունքում, Ռուսաստանում գործունեությունը դադարեցրել կամ դանդաղեցրել են: Այդ թվում և BMW-ինն ու Jaguar Land Rover-ինը: Մինչդեռ Bloomberg News-ի համաձայն, գերմանական ռիթեյլեր Metro AG-ն դադարեցրել է իր պլանները ռուսաստանյան իր մասնաճյուղի նախնական հասարակային առաջարկի համար, որոշ բիզնեսներ, ինչպիսին Renault SA-ն և McDonalds-ն են, դիմել են գների բարձրացմանը:

Հաշվի առնելով Ռուսաստանի արագ վատթարացող տնտեսական վիճակը՝  չափազանցություն չի լինի ասել, որ Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը կարող է վտանգավոր էսկալացիայի բախվել: Դա անհանգստություն է առաջացնում, քանի որ մենք իրապես  քիչ գիտենք էսկալացիայի դինամիկայի մասին, իսկ ինչ էլ որ գիտենք, անհանգստացնող է: Հարյուր տարի է պատմաբանները գլուխ են կոտրում, թե ինչու  և ինչպես Առաջին աշխարհամարտը դիվանագիտական ճգնաժամից անցում կատարեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Հնարավոր է առավել պատշաճ օրինակ է ԱՄՆ-Ճապոնիա հարաբերությունները Փերլ Հարբորի առաջնայնությամբ: ԱՄՆ,-ը, ունենալով միակողմանի նավթի էմբարգո Ճապոնիայի վրա (այդ ժամանակ Ճապոնիայի նավթի 70% տոկոսը գալիս էր ԱՄՆ-ից), թողեց այն, այդպես նրա ղեկավարությունը հավատաց, որ միակ ընտրությունը ԱՄՆ-ի վրա հարձակում սկսելն է, հույս ունենալով, ըստ երևույթին, որ ԱՄՆ-ը քիչ քաջություն կունենա Խաղաղ օվկիանոսում պատերազմել:

Վերադառնանք մեր օրեր և մենք խաղի մեջ կտեսնենք նույնական դինամիկա. Ռուսաստանի, տնտեսությունը վտանգի մեջ  է, իսկ բնակչությունը ամուր կառչած է իր ղեկավարությունից, մեկուսացվելով Արևմուտքից, այն  այժմ ավելի քիչ մոտիվացիա ունի Կիևի և դրա Արևմտյան գործընկերների հետ համաձայնության գալու համար:

Նրանք, ովքեր հանդես են գալիս նոր պատժամիջոցներով ու հիանում ռուբլու ճգնաժամով, կարող են  մտածել Հեգելի հորդորող աքսիոմայի մասին. Միներվայի բուն իր թևերը բացում է  միայն վերջալույսին: Եվ նշենք Դուլուտի բարդից մեկ տող. դեռևս մութ չէ, բայց սկսել է մթնել:

Հնարավոր է Կոնգրեսն ու նախագահը ձեռք կբերեն միայն մի պատկեր. ռուսական սպառազինությունը գլորվում Դնեպրը: Եվ նույնիսկ, ոչ միայն դա:

Անցած հինգշաբթի և՛ նավթի, և՛ ռուբլու գների անկման պայմաններում նախագահ Օբաման օրենքի նախագիծ է ստորագրել, որը լիազորում է իրեն Մոսկվայի վրա պատժամիջոցները ավելացնել,  նաև 350 մլն դոլարի զենք ուղարկել  Կիև: Որբաթ նախագահը հայտարարեց, որ նա ավելացնում է տնտեսական էմբարգոն Ղրիմի թերակղզու վրա, ավելացնելով տուգանքները, ինչպես վիզային արգելքները և ակտիվների սառեցումը Արևելյան Ուկրաինայի բազմաթիվ ռուսամետ անջատողականների շրջանում: Այս քայլերը, հաշվի առնելով՝  իրադրությունը, կարող է ծառայել միայն նրան, որ կամրապնդվի Ռուսաստանի նախագահի այն համոզմունքը, ըստ որի, Արևմուտքի վերջնական նպատակն է ռեժիմի փոփոխությունը: Դա այդպես չէ, մենք չենք կարող հաշվի չառնել Ռուսաստանի դիրքորոշման խորացումն ու ամրապնդումը, մենք չենք կարող թույլ տալ ռուսական մեկ այլ ներխուժում Ուկրաինա:

Վերջ ի վերջո, Ռուսաստանն այժմ ի՞նչ ունի կորցնելու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment