Գիտնականները ձուն «հակաեռացնելու» միջոց են գտել և ասում են, որ դա կարող է օգտակար լինել դեղորայքների ստեղծման հարցում

Գիտնականները ձուն «հակաեռացնելու» միջոց են գտել և ասում են, որ դա կարող է օգտակար լինել դեղորայքների ստեղծման հարցում

Հոդվածի առանցքում

  • Գիտնականները ասում են, որ գտել են՝ ինչպես կարելի է չեզոքացնել այն հետևանքները, որ թողնում է եռացման գործընթացը սպիտակուցի վրա: Սա կարող է հեշտացնել բարդ մոլեկուլների ստեղծումը, որոնք օգտագործվում են բժշկական ու սննդային գործընթացներում:
  • Վեիսսը և նրա գործընկերները սկզբում ձվին ավելացրել են մի քիմիական միացություն, որպեսզի հեղուկ դարձնեն այն նյութը, որ պնդացել էր եռալու ընթացքում: Դրանից հետո գիտնականները մշակել են հեղուկը, այսպես կոչված, մրրկային-հեղուկ սարքի միջոցով, որը հեղուկը պտտացնում է բարձր արագությամբ՝ ուղղելով միավորված մոլեկուլները և բերելով դրանք իրենց սկզբնական ձևին:
  • «Ես չեմ կարող ասել, թե որքան գումար սա կխնայի, սակայն ես կարող եմ ասել, որ այն հսկայական ժամանակի խնայում է, իսկ ժամանակը գումար է», - նշել է Վեյսսը:

Ուշադրությանն արժանի

Բավականին հեշտ է ձուն եռացնել, սակայն կա՞ արդյոք այն «հակաեռացնելու» տարբերակ:

Գրեթե ոչ, սակայն գիտնականները ասում են, որ գտել են՝ ինչպես կարելի է չեզոքացնել այն հետևանքները, որ թողնում է եռացման գործընթացը սպիտակուցի վրա: Սա կարող է հեշտացնել բարդ մոլեկուլների ստեղծումը, որոնք օգտագործվում են բժշկական ու սննդային գործընթացներում:

«Այո՛, մենք գտել են հավի ձվի «հակաեռացման» միջոցը»,-ասել են Կալիֆորնիայի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Գրեգորի Վեիսսը և գիտնականներից մեկը գրավոր հայտարարության մեջ:

«Մեր հոդվածում մենք նկարագրում ենք այն սարքավորումը, որը  պետք է միավորված պրոտեինների բաժանման համար: Մենք սկսել ենք ձվի սպիտակուցից, որը եռացվել էր 20 րոպե 90 աստիճան ցելսիուսով և վերադարձրել ենք ձվի հիմնական պրոտեինները իրենց աշխատանքային կարգին»:

Վեիսսը և նրա գործընկերները սկզբում ձվին ավելացրել են մի քիմիական միացություն, որպեսզի հեղուկ դարձնեն այն նյութը, որ պնդացել էր եռալու ընթացքում: Դրանից հետո գիտնականները մշակել են հեղուկը, այսպես կոչված, մրրկային-հեղուկ սարքի միջոցով, որը հեղուկը պտտացնում է բարձր արագությամբ՝ ուղղելով միավորված մոլեկուլները և բերելով դրանք իրենց սկզբնական ձևին: Այս մասին հայտնում է Geek.com-ը:

Պրոտեինների վերականգնման այս կարողությունը կարող է հեշտացնել սպիտակուց պատրաստելու գործընթացը, որն օգտագործվում է մի շարք դեպքերում, ինչպես օրինակ պանրի և այլ ուտելիքների պատրաստման, կամ քաղցկեղի բուժման մեթոդների մշակման ընթացքում: Այս մասին ասում են հետազոտողները:

«Ես չեմ կարող ասել, թե որքան գումար սա կխնայի, սակայն ես կարող եմ ասել, որ այն հսկայական ժամանակի խնայում է, իսկ ժամանակը գումար է», – նշել է Վեյսսը CNBC-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment