Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ում բանաձևերով իրար դեմ են դուրս եկել Մոսկվան և Վաշինգտոնը

Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ում բանաձևերով իրար դեմ են դուրս եկել Մոսկվան և Վաշինգտոնը

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ը մերժեց Վենեսուելայի վերաբերյալ երկու հակադրվող բանաձև, որոնցից մեկին աջակցում էր Վաշինգտոնը, մյուսին՝ Մոսկվան:  Վենեսուելական ճգնաժամը դառնում է այս երկրների միջև ազդեցության համար պայքարի նոր հարթակ:  Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանն առաջինն են օգտագործել վետոյի իրենց իրավունքը ԱՄՆ-ի և իր դաշնակիցների առաջարկած բանաձևի դեմ: ԱԽ հասած բանաձևը, որն արժանացել էր ինը երկրների հավանությանը, կոչ էր անում խաղաղ ճանապարհով անցնել ժողովրդավարության և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր:

Ուշադրությանն արժանի

 

ՄԱԿ-ը մերժեց Վենեսուելայի վերաբերյալ երկու հակադրվող բանաձև, որոնցից մեկին աջակցում էր Վաշինգտոնը, մյուսին՝ Մոսկվան:  Վենեսուելական ճգնաժամը դառնում է այս երկրների միջև ազդեցության համար պայքարի նոր հարթակ:

Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանն առաջինն են օգտագործել վետոյի իրենց իրավունքը ԱՄՆ-ի և իր դաշնակիցների առաջարկած բանաձևի դեմ: ԱԽ հասած բանաձևը, որն արժանացել էր ինը երկրների հավանությանը, կոչ էր անում խաղաղ ճանապարհով անցնել ժողովրդավարության և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ մուտքը երկիր:

Այս քայլը, ըստ էության, ճնշում կլիներ Մադուրոյի ռեժիմի դեմ, քանի որ ԱՄՆ-ն և տարածաշրջանում նրա դաշնակիցները պնդում են, որ անցումը ժողովրդավարության չի կարող տեղի ունենալ, եթե Նիկոլաս Մադուրոն շարունակի  նախագահել: Դիմադրող Մադուրոն արգելափակել է ԱՄՆ-ից և Չինաստանից մարդասիրական օգնության մուտքը երկիր, քանի որ դա դիտարկում է որպես օտար երկրի կառավարության ազդեցութան լծակ Վենեսուելայի դեմ:

ԱՄՆ-ը  Հարավային Ամերիկայի շատ երկրների և որոշ կարևոր եվրոպական երկրների հետ աջակցում է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին, որը հունվարին ինքն իրեն հայտարարել է Վենեսուելայի լեգիտիմ ղեկավար:

Ռուսաստանն աջակցում է Մադուրոյի ռեժիմին: ՄԱԿ ԱԽ-ում Մոդկվայի ներկայացրած բանաձևը չստացավ բավականաչափ հավանություն՝ Անվտանգության խորհրդի վերջնական քվեարկությանը հասնելու համար: ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարել էր, որ ամեն դեպքում պատրաստվում է օգտագործել վետոյի իր իրավունքը:

Այս բանաձևը դատապարտում էր ցանկացած միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին և, ըստ էության, աջակցում էր Մադուրոյի իշխանության հետագա շարունակմանը:  Անվտանգության խորհրդի 15 անդամներից միայն չորսն աջակցեցին այս բանաձևին, յոթը դեմ էր և ևս չորսը ձեռնպահ:

Ռուսաստանը պահպանում է վենեսուելական իրադարձությունների վրա իր ազդեցության շարունակվող աճը: Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը գլոբալ տնտեսության մեջ Ռուսաստանի դերի կարևոր բաղադրիչներից է: ԱՄՆ, իր հերթին, երկար ժամանակ Մադուրոյի ռեժիմը դիտարկել է որպես անվտանգության սպառնալիք իր կարևորագույն դաշնակցի`Կոլումբիայի համար, ինչպես նաև կենսական աջակցություն Կուբայում Կաստրոյի ռեժիմին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  Լատինական Ամերիկա, ԱՄՆ, ԱՊՀ

 

 

Write a comment