Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կառավարությունը համալրում է մերձավոր դաշնակիցներով

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կառավարությունը համալրում է մերձավոր դաշնակիցներով

Հոդվածի առանցքում

  • Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը չորեքշաբթի փոփոխություններ է կատարել կառավարության վերին շերտում, բարձր պաշտոնների է նշանակել իր մերձավորներին, որոնք աջակցել են նրան գլխավոր դեր ստանձնելու հարցում: Բորիս Ջոնսոնի նոր կառավարությունը խիստ ընդգծված բրեքսիթյան կողմնորոշում ունի:

Ուշադրությանն արժանի

 

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը իր կողմնակիցներին է նշանակել առանցքային պաշտոններում, քանի որ ծրագրել է մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը դուրս բերել ԵՄ-ից:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը չորեքշաբթի փոփոխություններ է կատարել կառավարության վերին շերտում, բարձր պաշտոնների է նշանակել իր մերձավորներին, որոնք աջակցել են նրան գլխավոր դեր ստանձնելու հարցում:

Բորիս Ջոնսոնի նոր կառավարությունը խիստ ընդգծված բրեքսիթյան կողմնորոշում ունի: Կառավարության գլխավոր պաշտոնները տրվել են նրանց, ովքեր աջակցում են մինչև հոկտեմբերի 31-ը պայմանագրով կամ առանց պայմանագրի Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելու նրա ծրագրին:

Բրեքսիթի նախկին գլխավոր բանակցող Դոմինիկ Ռաաբը, որը դուրս եկավ Թերեզայի Մեյի կառավարությունից, այդ կերպ իր անհամաձայնությունը հայտնելով Բրյուսելի հետ ամուսնալուծության վերաբերյալ պայմանավորվածությանը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Ռաաբը պաշտոնը վերցում է Ջերեմի Հանթից, որը Ջոնսոնի հակառակորդն էր Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի համար մրցավազքի վերջնական փուլում:

Ռաաբը, որն ի սկզբանե Թերեզայի Մեյին փոխարինող թեկնածուներից էր,ստանձնում է նաև  առաջին քարտուղարի պարտականությունը, ինչը նշանակում է, որ նա կփոխարինի Ջոնսոնին, վարչապետի բացակայության ժամանակ:

Վերադարձ վերև

Փրիթի Փաթելը, որը երդվյալ բրեքսիթեր է և միջազգային զարգացման նախկին նախարար, վերադառնում է կառավարություն որպես Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար: Փաթելը, ում Մեյը պաշտոնանկ արեց Իսրայելի կառավարության հետ գաղտնի հանդիպումներ անցկացնելու համար, նախկին վարչապետի դուրսբերման գործարքի խիստ հակառակորդն էր:

Փաթելն այդ պաշտոնը վերցնում է Սաջիդ Ջավիդից: Նախկին ներդրումային բանկիրը, ստանձնում է Գանձատան կանցլերի պաշտոնը:

Այդ դերը կատարում էր Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, որը պաշտոնանկ արվեց, քանի որ հայտարարել էր, որ չի կարող աշխատել Ջոնսոնի հետ:

Մեյի կառավարության արդարադատության նախարար Դեվիդ Գաուկը, Միջազգային զարգացման նախարար Ռորի Ստյուարտը և Մեյի փաստացի փոխարինող Դեվիդ Լիդինգթոնը նույնպես հրաժարական տվեցին: Գաուկը և Ստյուարտն ասացին, որ ավելի շուտ դուրս կգան, քան կաջակցեն առանց գործարքի սցենարին, իսկ Լիդինգթոնը ասաց, որ «գնալու ճիշտ ժամանակն է»:

«Վերադարձիր Բորիս» քարոզարշավի ղեկավարներից Լիզ Տուսսը և Գեվին Ուիլյամսոնը վերադարձան կառավարություն, վերցնելով առևտրի ու կրթության պորտֆելները:

Առողջապահության նախարար Մեթ Հենկոկը և աշխատավարձի ու կենսաթոշակների նախարար Ամբեր Ռադդը եղան այն հազվադեպ նախարարները, որոնք պահպանեցին իրենց պաշտոնները, երբ 2016 թվականի հանրաքվեի ժամանակ աջակցել էին ԵՄ-ին անդամակցությանը:

Թողնել Քվեարկության սաները

Առավել կարևոր երկու պաշտոնները զբաղեցրել են Ջոնսոնի կարևոր դաշնակիցները, որոնք 2016 թվականի հանրաքվեին մասնակցել են Թողնել քվեարկությունը քարոզարշավով:

Բնապահպանության նախարար Մայքլ Գոուվը տեղափոխվել է Կառավարության գրասենյակ, որտեղ մոտ կլինի առանց գործարքի Բրեքսիթի շրջանակում բանակցություններին:

Ջոնսոնը պատրաստվում է Դոմինիկ Կամմինգսին նշանակել ավագ խորհրդական: Նա ճանաչված է որպես մարդ, որն օգնեց 52-48 տոկոս ձայն ստանալ Եվրամիությունից դուրս գալու օգտին:

Պաշտոնների նշանակումները հետևեցին Մեյի հեռանալուց և Էլիզաբեթ երկրորդ թագուհու կողմից Ջոնսոնի նշանակումից հետո: Պալատ գնալու ճանապարհին, ներկա վարչապետի մեքենան կարճ ժամանակով կանգնեցրին կլիմայի փոփոխության դեմ պայքարողները:

Պալատից դուրս գալուց հետո Ջոնսոնը ելույթ ունեցավ, որտեղ կրկնեց մինչև հոկտեմբերի 31-ը բրեքսիթի հարցը լուծելու իր խոստումը: Նոր վարչապետը լավատեսորեն խոստացավ ԵՄ-ի հետ կնքել «նոր, ավելի լավ գործարք», քան Մեյինն է, որը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց երեք առանձին դեպքերում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment