Ուկրաինայի նախկին նախագահը պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Ուկրաինայի նախկին նախագահը պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի դատարանը հունվարի 24-ին երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտեց 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության մեղադրանքով, որն առաջադրվել էր 2017-ին: Դատախազը պահանջում էր 15 տարվա ազատազրկում: Տեղեկություններ կան, որ Յանուկովիչը հիմա ապրում է Ռուսաստանում: Նրա ազատազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի ձերբակալությունից անմիջապես հետո, նշեց դատավորը:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի դատարանը հունվարի 24-ին երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտեց 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության մեղադրանքով, որն առաջադրվել էր 2017-ին: Դատախազը պահանջում էր 15 տարվա ազատազրկում:

Սա առաջին անգամն է, որ Ուկրաինայի որևէ նախկին նախագահի դեմ դատական գործընթաց է սկսվել, թեև առաջին անգամը չէ, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում և դատապարտում են:

«Յանուկովիչը հանցագործություն է գործել Ուկրաինայի ազգային անվտանգության նկատմամբ»,- ասաց Կիևի շրջանային դատարանի դատավոր Վլադիսլավ Դևյատկոն և հավելեց, որ Յանուկովիչի պաշտոնավարման ընթացքում են հիմքեր ստեղծվել, որ Ռուսաստանն անեքսիայի ենթարկի Ղրիմը և Ուկրաինայի արևելքում բախումներ սկսվեն Մոսկվային և Կևին հավատարիմ խմբավորումների միջև:

Տեղեկություններ կան, որ Յանուկովիչը հիմա ապրում է Ռուսաստանում: Նրա ազատազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի ձերբակալությունից անմիջապես հետո, նշեց դատավորը:

2013-ին Յանուկովիչը հեռացվեց պաշտոնից զանգվածային բողոքի ալիքի` Եվրամայդանի ճնշման տակ, երբ հրաժարվեց ստորագրել Ուկրաինայի և ԵՄ միջև համաձայնագիրը, որով սկսվելու էր Կիև-Բրյուսել սերտ հարաբերությունների փուլը: Պրոարևմտյան ուժերի և Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերի բախումներից հետո Ուկրաինայի խորհրդարանը նրան հեռացրեց պաշտոնից: Դրանից հետո նա մեկնեց Ղրիմ, ապա Ռուսաստան:

Պետական դավաճանության մեղադրանքն այն հիմքով է, որ նա դիմել է Ռուսաստանին` խնդրելով զորք ուղարկել Ուկրաինա: Այս մեղադրանքից բացի Յանուկովիչը մեղադրվում է նաև ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու և իշխանությունը չարաշահելու մեջ:

Յանուկովիչի փաստաբանը դատարանի որոշումը որակել է PR քայլ` Ուկրաինայում մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունների շեմին:

«Կասկած չկա, որ դատարանն աշխատել է ներկա իշխանությունների ճնշման տակ»,- ասել է փաստաբանը և հավելել, որ Յանուկովիչը պատրաստվում է բողոքարկել որոշումը:

Յանուկովիչն Ուկրաինայի նախագահն էր 2010-ից մինչև 2014-ի փետրվար: Նրա հաջորդը` Պյոտր Պորոշենկոն Ուկրաինան հեռու տարավ Ռուսաստանից` դեպի ԵՄ: Այժմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը բարձր մակարդակի վրա Ղրիմի պատճառով, որը դե ֆակտո ռուսական վերահսկողութան տակ է, շարունակվում են բախումները Ուկրաինայի արևելքում և հակամարտությունը դրսևորվում է նաև Կերչի նեղուցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment