Ուկրաինայի «հեռուստա-նախագահը» ռուսամետ է

Ուկրաինայի «հեռուստա-նախագահը» ռուսամետ է

Հոդվածի առանցքում

  • Զելենսկիի ուժը կայանում է նրանում, որ իրեն նույնականացնում են ազգի ծառա Հոլոբորոդկոյի հետ, բայց սա նաև իր թույլ տեղն է: Ընտրության հաջորդ փուլին մի քանի շաբաթ է մնում, բայց Զելենսկին իր սեփական տարբերանշանը չունի, և սա կարող է խնդիր դառնալ: Գաղտնիք չէ, որ Զելենսկին քաղաքականությն մեջ անփորձ է: Իսկ թույլ նախագահը հենց այն է, ինչին ձգտում են Պուտինն ու Ուկրաինայի կոռումպացված էլիտան:

Ուշադրությանն արժանի

 

Այս շաբաթ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հայտնի դերասան Վլադիմիր Զելենսկին ու գործող նախագահ Պետրո Պորոշենկոն անցել են երկրորդ փուլ: Ուկրաինայի հաջորդ նախագահն ամենայն հավանականությամբ կլինի կամ Պորոշենկոն, կամ՝ Զելենսկու ալտեր էգոն՝ Վասիլի Հոլոբորոդկոն:

Հոլոբորոդկոն հեռուստատեսային չկոռումպացված նախագահ Զելենսկին է, որը խաղում է «Ազգի ծառա» ռեյտինգային հեռուստասերիալի արդեն երրորդ եթերաշրջանում:

Դպրոցի հասարակ ուսուցիչ Հոլոբորոդկոյի տրիադան կոռուպցիայի դեմ նկարահանում է սաներից մեկը՝ այն դարձնելով վիրուսային և, ի վերջո, Հոլոբորոդկոյին նախագահ է դարձնում:

Իրական կյանքում Զելենսկին իր արշավը նվազագույնի է հասցրել՝     այդ գործը թողնելով Հոլոբորոդկոյին: Դա նշանակում է, որ իրական Զելենսկու հայացքները հասկանալու համար պետք է անիրականին լուրջ ընդունեք:

Զելենսկու պես, Հոլոբորոդկոն էլ քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, քիչ բան գիտեր տնտեսաության կամ արտաքին քաղաքականության մասին, քանի դեռ չէր որոշել իր թեկնածությունն առաջադրել:

Հեռուստասերիալում նա մի կողմ է դնում երդմնակալության հուզիչ տեքստը, որն իր համար նախապատրաստել էին, ու հայտարարում է, որ որևէ խոստում չի տա, քանի որ չի ցանկանում անազնիվ լինել ու սին խոստումներ տալ: Այդուհանդերձ, նա վստահեցնում է, որ այնպես կաշխատի, որպեսզի հետագայում առանց ամաչելու կարողանա երեխաների աչքերի մեջ նայել:

Առաջին երկու սեզոններն աչքի են ընկնում համառ բյուրոկրատիայի, կոռումպացված խորհրդատուների հետ հաճախ հումորային առճակատումներով: Ու եթե հեռուստանախագիծը «բարեփոխումների սցենարն է», ապա, ըստ Զելենսկու կանադացի աջակիցներից մեկի՝ նախագահի թեկնածուի աջակիցներն անհանգստանալու հիմքեր ունեն:

Լավագույն դեպքում իրենք պետք է առաջիկա երկու տարիներին անհաջողություններ ակնկալեն, վատագույն դեպքում՝ կարող են ականատես լինել՝ ինչպես է իրենց երկիրը փլուզվում, իսկ առաջնորդը՝ բանտում հայտնվում: Երկրորդ եթերաշրջանի ավարտին Հոլոբորոդկոն իր իսկ ջանքերի շնորհիվ շատ թշնամիներ է ձեռք բերում ու կեղծված ընտրություններում տանուլ է տալիս:

Երրորդ սեզոնում ուկրաինացի ազգայնականները «ազատություն, ազգ, երկիր» կարգախոսի ներքո հեղաշրջում են ակզմակերպում, որի արդոյւնքում նախագահին ձերբակալում են: 3-րդ եթերաշրջանի վերջին դրվագում երկիրը բաժանված է լինում 30 նահանգների:

«Ազգի ծառա»-ն որոշ բաներ սխալ է ներկայացնում:

Կերպարների մեծ մասը հիմնականում ռուսերեն է խոսում: Կոռուպցիան տարածված է, բայց ոչ այնքան, որքան Հոլոբորոդկոն և արևմտյան լրագրողներն են ներկայացնում: Բացի այդ, Արևմուտքը Ուկրաինային նախատելու փոխարեն, հակառակը՝ ուրախ կլիներ տեսնել այդ երկրի տնտեսական ու քաղաքական առաջընթացը: Նախընտրական արշավի համատեքստում այս անճշտությունները որոշ չափով ներելի են: Աններելի է Ռուսաստանի կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը: Այս այլընտրանքային տիեզերքում Ղրիմն ու Դոնբասը բռնազավթված չեն, չկա մահ և պատերազմ, 1991թ.-ից Ուկրաինայի անկախությունը չեղարկելու Ռուսաստանի փորձերի մասին՝ ոչ մի ակնարկ:

Այս հետաքրքրաշարժ ակնարկը նշանակում է, որ Զելենսկին կամ գաղափար չունի՝ ինչպես վարվել Ուկրաինայի համար իրական սպառնալիքների հետ, կամ էլ, որն ավելի վտանգավոր է, Զելենսկին պարզապես չի հավատում, որ այդ վտանգը կա:

Լավագույն պարագայում՝ Զելենսկին կարող է լուրջ խնդիրների բախվել Պուտինի հետ բանակցելիս, իսկ վատագույն դեպքում՝ նա կարող է այնպիսի զիջումների գնալ, որի հետևանքով Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը:

Այս ամենն անտեսելով՝ շոուն փաստորեն մատնանշում է, որ պետք չէ մեղադրել ռուսներին երկրի որևէ խնդրի մեջ, ամեն ինչում ուկրաինացիներն են մեղավոր, ավելի հստակ՝ ուկրաինացի ազգայնականները, որոնք կարծում են, թե կարող են Արևմուտքին վստահել:

Նախագահության բոլոր 5 տարիների ընթացքում Պորոշենկոն հետևողականորեն մերժում էր Պուտինի ուղղությունն ու ձգտում էր Ուկրաինան կենսունակ ազգ և պետություն դարձնել: Մեծ հաշվով նա հաջողեց: Ուկրաինան ամուր բանակ ունի, որը պայքարում է ռուսական զինուժի ու ռուսամետ Դոնբասի դեմ։

Երկիրն ավելի ու ավելի է ինտեգրվում արևմտյան կառույցներին ու ընդլայնում է կապերն աշխարհի այլ երկրներ հետ:

Պորոշենկոյի վարչակազմը քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային մի շարք դրական բարեփոխումներ է կատարել բարեփոխումներ, որոնք արդյունավետ կերպով թուլացրել են ռուսական ազդեցությունն այդ ոլորտներում:

Ի տարբերություն Պորոշենկոյի, «ազգի ծառան», եթե իհարկե այն ինչ-որ տեղ ուղեցույց համարենք, Զելենսկին այդ բարեփոխումները չեղարկում է և Ուկրաինան վերադարձնում է այսպես կոչված ռուսական աշխարհ:

Զելենսկիի ուժը կայանում է նրանում, որ իրեն նույնականացնում են ազգի ծառա Հոլոբորոդկոյի հետ, բայց սա նաև իր թույլ տեղն է: Ընտրության հաջորդ փուլին մի քանի շաբաթ է մնում, բայց Զելենսկին իր սեփական տարբերանշանը չունի, և սա կարող է խնդիր դառնալ: Գաղտնիք չէ, որ Զելենսկին քաղաքականությն մեջ անփորձ է: Իսկ թույլ նախագահը հենց այն է, ինչին ձգտում են Պուտինն ու Ուկրաինայի կոռումպացված էլիտան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment