Ուկրաինայի նոր նախագահն ակնարկում է Ռուսաստանի հետ խաղաղության մասին

Ուկրաինայի նոր նախագահն ակնարկում է Ռուսաստանի հետ խաղաղության մասին

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի նոր կառավարությունը, որը գլխավորում է նախկին դերասան Վլադիմիր Զելենսկին, կարծում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է կարգավորել հարաբերությունները: Ուրբաթ ամենամյա 16-րդ YES կոնֆերանսի ժամանակ Ուկրաինայի նոր նախագահը ասել է, որ կողմ է  Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը և ցանկանում է վերջ տալ պատերազմին Դոնբասի և Լուգանսկի շրջանում:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի նոր կառավարությունը, որը գլխավորում է նախկին դերասան Վլադիմիր Զելենսկին, կարծում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է կարգավորել հարաբերությունները: Ուրբաթ ամենամյա 16-րդ YES կոնֆերանսի ժամանակ Ուկրաինայի նոր նախագահը ասել է, որ կողմ է  Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը և ցանկանում է վերջ տալ պատերազմին Դոնբասի և Լուգանսկի շրջանում: Այս շրջանները արդյունաբերական կենտրոններ են և 2014 թվականից նաև Ռուսաստան-Ուկրաինա լարվածության կենտրոններն են:

Զելենսկին նաև կողմ է Ռուսաստանի հետ Մինսկի խաղաղ համաձայնագրի պայմանավորվածություններն ավելի ինտենսիվ կատարելուն, ինչը նշանակում է նաև քվեարկություն Դոնեցկի և Լուգանսկի նորանկախ հանրապետություններում:

Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հիմնականում դեմ էր քվեարկությանը՝ այն մտավախությամբ, որ անջատողականները կհասնեն լիակատար ինքնավարության և Ռուսաստանի օգտին Ուկրաինայի վերջնական տրոհման: Պորոշենկոն շատ քիչ հաջողություններ ունեցավ ռուսաստանցի անջատողականների հետ մղվող մարտերին վերջ տալու ուղղությամբ:

Շատ դիտորդներ այդ անջատողականներին Ռուսաստանի աջակցությունը դիտարկում են որպես հետխորհրդային հերթական երկրում ազդեցությունն ընդգծելու Կրեմլի քայլ: Պառակտված Ուկրաինայի համար անհնար կլիներ անդամակցել ՆԱՏՕ-ին: Ղրիմն այժմ Ռուսաստան կազմում է: Նախկին հարավարևելյան ուկրաինական թերակղզին՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի տունը, դուրս է մնացել YES համաժողովի օրակարգից: Ուկրաինան ստիպված կլիներ հրաժարվել Ղրիմից, եթե ցանկանա միանալ ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամները չեն կարող ներգրավվել սահմանային վեճերում:

Զելենսկին ասել է՝ ուզում է, որ առաջիկա հինգ տարում Ուկրաինան դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, ինչը վստահ դուր չի գա Ռուսաստանին:

Սա Ռուսաստանի համար փոքր խթան է հարաբերությունների կարգավորման մասով:

Չնայած 2014-2015-ից ի վեր մարտերը պակաս ինտենսիվ են, դրանց պատճառով տնտեսական վնասներն ահռելի են:

Զելենսկու զեկույցի զգալի մասը նվիրված է եղել Ուկրաինաում գալիք երջանիկ ժամանակներին և նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելուն, Դոնբասը Ուկրաինային նորից ինտեգրելուն: Դոնբասը ներառում է Լուգանսկը և Դոնեցկը: Ազովի ծովը Դոնբասի հարավային սահմանին է:

Զելենսկին ասել է, որ զորքերի դուրսբերումը կդարձնի «առաջնահերթություն»՝ նախևառաջ Զոլոտո և Պետրովսկի բնակավայրերի մոտակայքից: Պորոշենկոն նման քաղաքականություն ուներ, բայց հնարավոր է, որ Զելենսկին ավելի շատ հաջողություն գրանցի, քանի որ Ռուսաստանը նրան հնարավորություն է տալիս շտկող քայլեր կատարել:

Զելենսկին ասել է, որ երբ զորքերը դուրս բերվեն բնակավայրերից, Կիևը թույլ կտա ընտրություններ անցկացնել «անջատողականների կողմից գրավված Դոնբասի այդ մասերում»:

Վտանգ կա, որ նրանք կքվեարկեին ինքնավարության օգտին, բայց Կիևը ինքնավար հանրապետությունների հետ շփումների փորձ ունի:

Ինչպես YES համաժողովում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն Կիևից անկախ հռչակված տարածքներում ընտրությունները պետք է տեղի ունենան ուկրաինական գործող օրենքներով:

 

Երկու կողմերը վճռական են տրամադրված օկուպացիայի խնդիրը կարգավորելու հարցում, բայց չեն ցանկանում նաև լուրջ զիջումների գնալ, ինչը Զելենսկու համար հնարավոր է, փակուղի է:

Թրամփի վարչակազմի մոտեցումը Ուկրաինայի հարցում տարբերվում է նրա նախորդի քաղաքականությունից: Բարաք Օբաման երբեք չի սրել ռազմական ճգնաժամը, բայց ԱՄՆ-ից բավարար չափով ռազմական օգնություն է ուղարկել:

Օբաման նաև բախվեց իր Պետդեպարտամենտի և դաշնակիցների հետ, որոնք  ցանկանում էին, որ Պորոշենկոյի Ուկրաինային զենք տրամադրի և, կարծես թե, նախագահի կարծիքը դոմինանտ չեղավ:

Ուկրաինան դադարեց լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառը 2016-ին, երբ Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանեց Պուտինի դեմ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին աջակցելու և ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար:

Կիրակի օրը Կոմերսանտը մեջբերեց ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ հարցերով ներկայացուցիչ Կուրտ Ուոքերին, որը ողջունել է Ռուսաստան-Ուկրաինա բանտարկյալների վերջին փոխանակումը և Զելենսկու և Ռուսաստանի միջև խաղի նոր դինամիկան: Ուոքերը Զելենսկուն նախազգուշացրեց, որ Պուտինի հետ այսքան շուտ այսքան ջերմ պետք չի լինել:

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի ճանաչել նաև Մինսկի համաձայնագրերով իր պատասխանատվությունը», – ասել է Ուոքերը: «Ռուսաստանը պարտավորություններ ունի, որոնք չի ցանկանում կատարել: Ռուսաստանը ձևացնում է, թե որևէ պատասխանատվություն չի կրում»:

Զելենսկին կարող է մեծ երազանքներ ունենալ Ուկրաինայի համար: Եվ դրանցից որոշները կարող են հիմնված լինել «գեղարվեստական իրականության» վրա, ոտեղից նա եկել է: Նախկին դերասանը խաղացել է դպրոցի ուսուցիչ դեր, որը հետո դարձել  է նախագահ՝ «Ժողովրդի ծառա» սերիալում: Եվ հիմա իրականում նրա հիմնած քաղաքական ուժը կոչվում է «Ժողովրդի ծառա»:

Զելենսկու համար ամենավատը, թերևս, այն է, որ վերջերս ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ դեռ շահագրգռված չէ դեպի եվրոպական բնական գազի մատակարարումները վերականգնել ուկրաինական խողովակաշարերով: Այդ առաքումները Ուկրաինայի կառավարության համար եկամտի կարևոր աղբյուր են:

Ներկայում «Գազպրոմը» կառուցում է Հյուսիսային հոսք 2 գազատարը, որը Ռուսաստանը կմիացնի Գերմանիային: Խողովակաշարն ընկալվում էր որպես այլընտրանքային ուղի դեպի Եվրոպա այն ժամանակ, երբ Ուկրաինայում քաղաքական ռիսկն ամենաբարձր մակարդակում էր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  ԱՊՀ, Քաղաքականություն

 

 

 

Write a comment