Ուկրաինայի առաջին գծում դիպուկահարների կրակոցներն ու հրետանային ռմբակոծությունը հարցականի տակ են դնում հրադադարը

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինան հայտնում է, որ հրադադարից հետո արձանագրել է ապստամբների կողմից հրադադարի 3,412 խախտում:
  • Պաշտոնական Կիևի փոխանցմամբ՝ զինվորներ, ծանր զինտեխնիկա, զինամթերք տեղափոխող 85 փոխադրամիջոց է մտել տարածաշրջան:
  • Ռուսամետ զինվորները հերքում են, որ օգնություն են ստանում Ռուսաստանից, բայց նրանց զինտեխնիկան հակառակն է ապացուցում:
  • Թեժ կետերում ուկրաինական բանակի առջևից գնում էին հայրենասիրությամբ լցված կամավորները:
  • Անջատողականներն ու ուկրաինացիները միմյանց դեմ են ուղարկում հրետանային կարգավորիչներ:

Ուշադրությանն արժանի

Պիսկի, Ուկրաինա –Արեւելյան Ուկրաինայում սեպտեմբերի 5-ին հայտարարված հրադադարից հետո  մոտ 1000 զինվոր եւ խաղաղ բնակիչ է զոհվել ապստամբ անջատողականների հետ դաժան հակամարտության ժամանակ:  ՄԱԿ-ի գնահատականի  համաձայն` դա գրեթե մեկ քառորդն է 4,317 զոհերի, որոնք սպանվել են  ապրիլից, այսինքն օրական միջինը 13 զոհ է եղել:

Նույն երեք ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերից հայտնում են, որ արձանագրվել է ապստամբների կողմից հրադադարի 3,412 խախտում, իսկ անջատողական զինյալները պարբերաբար ուկրաինական ուժերին են մեղադրում  տարածաշրջանի ամենամեծ քաղաքը` Դոնեցկը, հրետանային ռմբակոծության ենթարկելու համար, ինչի հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Ռուսաստանն էլ շարունակում է աջակցել ապստամբ ուժերին` ուղարկելով զորք, ռազմական տրանսպորտային միջոցներ եւ ծանր հրազեն:

Ուկրաինան հայտնում է, որ այս շաբաթ զինվորներ, ծանր զինտեխնիկա, զինամթեր տեղափոխող 85 փոխադրամիջոց է մտել տարածաշրջան:

Պիսկի գյուղում դիրաքավորված ուկրաինացի զինվորները մի քանի անհանգիստ ամիս են անցկացրել՝  մշտապես ենթարկվելով ռմբակոծության, դիպուկահարների կրակոցներին, տարբեր կողմերից ապստամբ անջատողականների արշավներին, որոնք մի մղոն են հեռու  առճակատման առաջնային գծից:

Գրեթե ցանկացած պահի հակամարտությունը կարող է արթնացնել նոր սառը պատերազմ:

UKRAINE

Առջեւում մռայլ պատկեր է` լքված տներ, ցեխոտ դաշտեր, աղբով ծածկված փողոցներ, իսկ բնակիչները, բոլորը, բացի մի քանի թոշակառուից, վաղուց փախել են:  Երկու կողմերը միմյանցից մոտ մեկ մղոն են հեռու: Դա այնքան մոտ է, որ նրանք կարող են մեծ հզորության շրջադիտակների միջոցով տեսնել միմյանց դիրքերը:

Ուկրաինական կողմ կատարած վերջին այցի ժամանակ, կրակոցներ սկսվեցին լքված տան մոտ, որտեղ դիրքավորվել էին իրեն Սիմֆերոպոլ կոչող զինվորն ու նրա ընկերները  Դնեպր-1 ուկրաինական միլիցիայի կամավորները:

Փամփուշտները սուլում էին մոտակա պարիսպի վրայով, ռադիոկապը դրանից սկսեց ցնցվել:

«Ով է կրակում»:

«Նայեք, ժամը 3-ն է »:

«Ես ոչինչ չեմ տեսնում»:

Ի վերջո, նրանք զիջեցին: Հաճախ են այդպես անում, երբ չեն կարողանում պարզել կրակի սկսվելու պատճառը: Ուկրաինական մեկ այլ զորամաս ավելի ուշ հայտնել էր, որ դրանք հրազենից փորձնական կրակոցներ են եղել: Այդպես էլ չպարզվեց, խոսքը նույն դեպքի մասին էր, թե՝ մեկ ուրիշ:

Ինչեւէ, որոշ ժամանակ անց ուկրաինացիները պատասխան ականանետային համազարկեր ուղարկեցին Դոնեցկի ուղղությամբ:

«Եթե չեք կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, կրակեք, որպեսզի թեթևացնեք ձեր հոգին», – ասաց Սիմֆերոպոլը, որի մականունը Ղրիմի թերակղզում իր հայրենի քաղաքի անունն է: Նա հեռացել էր, երբ մարտին Ռուսաստանն այդ տարածքը բռնակցեց: Սիմֆերոպոլը չգիտեր այդ կրակոցների նպատակը, ինչպես նաև հաջորդ փամփուշտները որ կողմից կհայտնվեն: «Ճիշտն ասած, ես պրոֆեսիոնալ չեմ , – ասաց նա, – մանր առևտրով եմ զբաղվել »:

Գյուղում դիրքավորված Սիմֆերոպոլը եւ Ուկրաինայի կանոնավոր բանակի զինվորները խոստովանում են, որ միայն պաշտպանվում են և  չնայած գործադրած ջանքերին, ապստամբներն առաջ են շարժվում:

Ուկրաինական ուժերն, այնուամենայնիվ, պարբերաբար ականանետերից ու հրետանուց կրակում են անջատողականների ուղղությամբ:

 

«Նրանք կրակում են մեզ վրա, որպեսզի հիշեցնեն, որ դեռ կան, – ասում է Սիմֆերոպոլը` ի նկատի ունենալով հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք օրական տասնյակների են հասնում,-հետո էլ մենք ենք կրակում նրանց վրա` հիշեցնել, որ մենք դեռ այստեղ ենք»:

 

Թվում է, թե երկու կողմերն իրենց տեղում են, բայց ապստամբները զինադադար հայտարարելուց հետո բավական առաջ են շարժվել:

Հարցազրույցի ժամանակ Ժորան` ռուսամետ անջատողական միլիցիայի Vostok գումարտակի հրամանատարը ասել է, որ հաջողությունների հասել սահմանագիծն ընդլայնելու հարցում, «հարկավոր էր ավելի լավ պաշտպանել ապստամբների դիրքերը, որոնք գրավել էին զինադադարից առաջ: Սակայն այն խոցելի էր ուկրաինական գոտում: Դիրքերն այնտեղ վտանգի տակ էին: Մենք շարժվեցինք առաջ», -նա ասաց իր շտաբում տված հարցազրույցի ժամանակ,որտեղ հրետանային արկերի տասնյակ դատարկ, փայտե կանաչ արկղեր կային, – մենք ձախ կամ աջ թեւ չունեինք: Մենք պարզապես ազատում էինք տարածքը »:

 

Ռուսամետ զինվորները հերքում են, որ օգնություն են ստանում Ռուսաստանից, սակայն զինամթերքի մեծ քանակը, հաուբիցները, նոր համազգեստը եւ բարձր տրամաչափի դիպուկահար հրազենը լրիվ հակառական է վկայում:

 

Թույլ եւ աղքատ ուկրաինական բանակը, ապստամբ զինյալները, որոնք ամռանը,  նախքան Ռուսաստանի ներխուժմանը, մազից էին կախված, դժվար հրետանիով եւ տանկերով հագեցած կանոնավոր բանակ ստեղծեին առանց պետական հովանավորության:

 

Սիմֆերոպոլն ու Ժորան ասում են, պայքարում են վերադարձնելու իրենց հայրենի հողը, սակայն այստեղ նրանց նմանությունն ավարտվում է: Ռուսական դրոշը զարդարում է պահեստում տեղակայված Ժորայի շտաբը, մինչդեռ Սիմֆերոպոլի ժամանակավոր ապաստանի` լքված տան վրա գրված է. «Սա Ուկրաինան է»:

Քանի որ ռուսամետ ուժերի գիծն անցնում է Դոնեցկով, ուկրաինական հրետանային արկերն ընկնում են քաղաքի հեռավոր թաղամասերի վրա: Ռիսկիում ապստամբների հրետանային ռմբակոծությունը սպառնալիք է հիմնականում ուկրաինացի զինվորների և մի քանի բնակիչների համար, քանի որ գրեթե բոլորը հեռացել են գյուղից:

Միակ բնակիչները թոշակառու զույգն է` Իվան եւ Լյուբով Սիդերովները, որոնք ապրում են իրենց տան նկուղում, երկու բանակների միջև ստեղծված բուֆերային գոտում:

Նրանք մնացել են, քանի որ «մենք մի կով ունենք, մնալու պատճառ ունենք »:

 

Նրանք զինվորներին կաթ են տալիս հացի փոխարեն և նկուղից դուրս են գալիս միայն առօրյա գործեր անելու համար: Այս կերպ զույգը գոյատևում է` հուսալով, որ մի կողմը կհաղթի:

Զլոյ մականունով ուկրաինացի զինվորներից մեկն ասել է, որ իր մականունը  ընդգծում է, թե ինքը որքան է չարացած ուկրաինացիներին ճնշելու ռուսական փորձից, որն առաջին անգամը չէ:

«Ռուսաստանը մեզ ճնշել է ոչ միայն այս պատերազմի վեց ամսվա ընթացքում, այլ դարեր շարունակ, սկսած Պետրոս Մեծի ժամանակներից», – ասել է նա: «Կազակները մեկնեցին Մոսկվա, ծնկի եկան ու խոնարհվեցին, բայց և եղան այնպիսիները, որոնք դա չարեցին:  Ես դրանց նման եմ»:

Մյուս կողմից էլ ռուսական աջակցությունից նյարդերը տեղի են տալիս, խոսքը վերաբերում է անցյալ ամառ Իլովայսկ քաղաքում ուկրաինացի կամավորների աղետալի պարտությանը:

Ամենուրեք թեժ կետերում, ուկրաինական բանակի առջևից գնում էին հայրենասիրությամբ լցված կամավորները: Սակայն, ավելի ուշ, ռուսների առաջխաղացումը ուկրաինական կանոնավոր բանակին ստիպեց նահանջել, մի քանի հարյուր զինվոր զոհվեց, հարյուրից ավելին գերի ընկավ:

 

 «Մենք` զինվորներս կարող ենք միայն մի բան անել, պարզապես ապրել », – ասում է 22-ամյա Գրիգորի Մատյաշը Կիեւից, Ուկրաինայի մայրաքաղաքից, որը կամավոր էր գրվել անցյալ ձմռանը Անկախության հրապարակում կայացած բողոքի ակցիային մասնակցելու հետո:

 

Նման ճակատագրապաշտությունը (ֆատալիզմը) , հասկանալի է սյուրռեալիստական պատերազմական գոտում, որտեղ ձանձրույթից ազատվում ես միայն մահացու հարձակումներից, 50 տրամաչափի դիպուկահարի արձակած փամփուշտի ձայնից, դրան հետևում է պայթյունը, որը վերածվում աղմուկի:

Անջատողականներն ու ուկրաինացիները միմյանց դեմ են ուղարկում հրետանային կարգավորիչներ` հայտնաբերելու հակառակորդի հրետանին և ուղարկելու պատասխան կրակոցներ: Պաշտպանության նկատառումներից բացի,  խուզարկուները նախատեսված են նաև լռեցնել մյուս կողմի հրետանին, ինչն էլ ավելի է թեժացնում փոխհրաձգությունը: Յուրաքանչյուր կողմը փորձում է վերացնել հակառակորդի հետախույզներին ինֆրակարմիր շրջանակների միջոցով:

Բացի այդ, ուկրաինացիները երբեմն անկանոն կրակում են թշնամու գծի ուղղությամբ և դա կոչում են «պրոֆիլակտիկ կրակ» ստիպելով հակառակորդին գլուխները ներքեւ պահել:

 

Արևի մայր մտնելուց հետո Պիսկին դառնում է սարսափելի վայր, քանի որ լքված տներով բուֆերային գոտին երկու կողմերի գիշերային պարեկախմբերի  մշտական փոխհրաձգության պատճառով դառնում է մարդու համար վտանգավոր տարածք:

 

«Մեր տղաները մեռնում են, իսկ նրանց ընտանիքները տառապում», – ասաց  ուկրաինական զինյալներից մեկը, նախկին Հոգեգալստական քարոզիչ, որն օգտագործում է պադրե մականունը: «Կան այրիներն ու որբեր, իսկ մեր կառավարությունը չի ուզում պատերազմ հայտարարել: Մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ: Ոչ ոք չի ուզում դա ասել, բայց սա իսկական պատերազմ է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment