«Մենք պետք է վերադարձնենք երկու օկուպացված տարածքները». Ուկրաինան դեռևս հույս ունի հետ բերել Ղրիմը և Դոնբասը Ռուսաստանից

«Մենք պետք է վերադարձնենք երկու օկուպացված տարածքները». Ուկրաինան դեռևս հույս ունի հետ բերել Ղրիմը և Դոնբասը Ռուսաստանից

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի նախագահական ընտրությունները նշանավորվեցին նաև նրանով, որ առաջին ազգային ընտրություններն են 2014 թ. սկզբին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և հետագայում Արևելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին աջակցելուց հետո:  «Մենք շահագրգռված չենք Դոնբասում սառեցված իրավիճակի առկայությամբ, քանի որ դրանում շահագրգռված է Ռուսաստանը: Մենք պետք է վերադարձնենք Դոնբասը, բայց դա պետք է լինի ուկրաինական Դոնբաս», - ասել է Պավլո Կլիմկինը Սթիվ Սեգվիչին CNBC- ից Կիևում:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի օկուպացված տարածքների վերադարձի շուրջ պայքարը հեռու է ավարտված լինելուց, ըստ երկրի արտգործնախարարի:

Նրա մեկնաբանությունները հայտնվեցին 24 ժամ անց, երբ կատակերգության դերասան Վլադիմիր Զելենսկին, ով հեռուստասերիալում խաղացել է նախագահի դերը, նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ անցավ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից:

Եվրոպամետ երկու առաջատար թեկնածուները ապրիլի 21-ին կմասնակցեն քվերակության երկրորդ փուլին:

Այս նախագահական ընտրությունները նշանավորվեցին նաև նրանով, որ առաջին ազգային ընտրություններն են 2014 թ. սկզբին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և հետագայում Արևելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին աջակցելուց ի վեր:

«Մենք շահագրգռված չենք Դոնբասում սառեցված իրավիճակի առկայությամբ, քանի որ դրանում շահագրգռված է Ռուսաստանը: Մենք պետք է վերադարձնենք Դոնբասը, բայց դա պետք է լինի ուկրաինական Դոնբաս», – ասել է Պավլո Կլիմկինը Սթիվ Սեգվիչին CNBC- ից Կիևում:

«Ես չէի ասի, որ դա պետք է լինի նույն մոդելը կամ նույն ուղեգիծը Դոնբասի և Ղրիմի համար, բայց մենք պետք է վերադարձնենք օկուպացված տարածքները»:

«Դա Ուկրաինայի ԴՆԹ-ի հիմնարար կետերից է», – ասել է Կլիմկինը:

Ինչ է կատարվում Ղրիմում

Անցյալ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել էր Ղրիմ՝ նշելու դրա բռնակցման հինգամյակը:

Կրեմլը մեծ ծախսեր է արել Ղրիմի ինտեգրացումը ապահովելու ուղղությամբ 2014-ից ի վեր, այդ թվում, կառուցել կամուրջ դեպի թերակղզի հարավային Ռուսաստանից:

Սակայն արևմտյան պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի օգնեցին մեկուսացնել Ղրիմը՝ մեծացնելով վճարվող գինը և դանդաղեցնելով զարգացումը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք նա հիմա ստիպված է ընդունել, որ Ղրիմը վերջնականապես կորսված է, Կլիմկինը պատասխանեց. «Ոչ, բոլորովին ոչ »:

«Եթե տեսնեք, թե ինչ է տեղի ունենում տրամադրությունների ու մտածողության մակարդակում… Դա սև փոս է մարդու իրավունքների տեսանկյունից»:

«Ժողովուրդը զգում է, որ այժմ Ղրիմում զրկված է ինչ-որ բանից, եկեք տեսնենք, թե ինչ է լինելու մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ: Մենք պետք է նաև ցույց տանք, որ մենք կարողանում ենք մարդկանց ներգրավել, ցույց տալ, որ Ուկրաինան նրանց ապագան է, – ասաց Կլիմկինը:

Ինչ վերաբերում է Դոնբասին

Ղրիմի շուրջ լարված վիճակից բացի, Ուկրաինան հինգ տարի շարունակ պատերազմ է մղում ռուսամետ զինյալների դեմ օկուպացված Դոնբասում: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը գնահատվում է մոտ 12,800-ից մինչև 13,000 մարդ:

Ուկրաինան մշտապես ձգտում է միջազգային օրակարգում պահել այս հարցը՝ առաջ տանելով Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրությունը:

Ռուսաստանին վերաբերող տնտեսական պատժամիջոցների հաջորդ փուլերը որոշակի կերպով ցույց են տալիս, որ Արևմուտքը դեռ պատրաստ է աջակցել Ուկրաինային: Այնուամենայնիվ, որոշ արտաքին դիտորդներ պնդում են, որ հետխորհրդային հանրապետությունների ներքին գործերին խառնվելու Մոսկվայի ցանկությունը կարող է պատժամիջոցների նոր առիթ դառնալ:

«Ուկրաինայի զինված ուժերը ամբողջովին փոխված են, հիմա մենք ունենք իրական բանակ», – ասել է Կլիմկինը `հավելելով, որ համոզված է, որ այժմ կարող են «հակահարված տալ» ռուսամետ ուժերին:

Հոդվածի բնօրինակն՝  այստեղ

 

Write a comment