Ստալինը` Ուկրաինայի հա՞յր

Հոդվածի առանցքում

  • Ղրիմի բռնակցումը ուկրաինացիներին հիշեցրել է 1931-33 թթ. ողբերգական դեպքերը։
  • 1922-ին Ստալինն առաջարկել է Ուկրաինան, Բելառուսը եւ Կովկասը ընդգրկել Խորհրդային Միության մեջ։
  • Լենինը պահանջում էր, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պահպանեն թվացյալ հավասար կարգավիճակ:
  • Ուկրաինան հնարավորինս շատ հող ստացավ Ստալինի շնորհիվ:

Ուշադրությանն արժանի

Ութ տարի առաջ` 2006 թվականի նոյեմբերի 28-ին, Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնապես  ցեղասպանություն անվանեց Ստալինի կառավարման ժամանակ` 1931-33թ.թ.-ի սովը, որի ժամանակ 5-7 միլիոն մարդ մահացավ: Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնատար այլ անձանց ու կնոջ ուղեկցությամբ տարեդարձը նշեց` հացահատիկի սերմով ապակե տարան տեղադրելով Կիևում Դնեպր գետի ափին:

Ստալինի կառավարումն արդարացիորեն զուգորդվում է Ուկրաինայի պատմության երկու առավել սարսափելի դրվագների հետ. սով եւ 1937-38-ին ուկրաինացի մտավորականների ու քաղաքական գործիչների զանգվածային մահապատիժներ, ընդ որում, երկուսն էլ տեղի են ունեցել ամբողջ Խորհրդային Միությունում:

Երկու ողբերգություններն էլ պարբերաբար հիշում են վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զավթեց Ղրիմը եւ ուժեր ուղարկեց արեւելյան Ուկրաինա:

Բայց այս խճճված պատմության մեջ կա անգնահատելի կողմ.

Ստալինի իշխանությունը տեսնում էր, որ պետության ստեղծման հետ ձևավորվում էր ուկրաինական ուժեղ ազգային գիտակցությունը:Այո, նա եղել է մարդասպան բռնապետ, բայց նա նաեւ այսօրվա Ուկրաինայի հայրն է:

Ուկրաինան, ցարական Ռուսաստանում որպես առանձին երկիր է ստեղծվել առաջին համաշխարհային պատերազմի, 1917 հեղափոխության, Գերմանիայի ռազմական օկուպացիայի եւ ուկրաինական ազգայնականների ջանքերի շնորհիվ:

Հակառակ վաղ խորհրդային պաշտոնյաների ցանկություններին, ովքեր ձգտում էին ճնշել ազգայնականությունը, Ստալինը խիստ պաշտպանեց այն՝ ընդունեց եւ օգտագործեց:

«Ակնհայտ է, որ ուկրաինական ազգը գոյություն ունի, եւ նրա մշակույթի զարգացումը կոմունիստների պարտականությունն է»,- Ստալինն ասել է 1921-ի մարտին Կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ,- «Ոչ ոք չի կարող պատմությանը հակառակ գնալ»:

Ստալինն իր վրացական հայրենիքից գիտեր, որ ազգային տրամադրությունները չափազանց ուժեղ են ճնշելու համար: Նա նաև գիտեր, որ կոմունիստները կարող են այն օգտագործել վստահություն ձեռք բերելու եւ տնտեսական արդիականացման հասնելու համար:

Ուկրաինան, իրականում, անկախ էր նույնիսկ, երբ բոլշեւիկներն այն նորից գրավեցին 1918-1921թ.թ.- ի ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ վերանվանեցին Ուկրաինայի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն:

1921 թ. վերջին Խորհրդային Ուկրաինան ստորագրել է բազմաթին միջպետական պայմանագրեր նորանկախ Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի հետ եւ պահպանել է դիվանագիտական առաքելություններն արտերկրում: Ուկրաինան դիվանագիտական ներկայացուցչություն ուներ նաև Մոսկվայում: Կուսակցության 10-րդ համագումարում Ստալինը հաստատեց միավորված Խորհրդային պետությունը: Բայց այդ միասնական պետության ձեւն ունենալու է ճակատագրական հետեւանքներ:

1922-ին Ստալինն առաջարկել է Ուկրաինան, Բելառուսը եւ Կովկասը ընդգրկել Խորհրդային Ռուսաստանի (պաշտոնապես` Ռուսաստանի Սոցիալիստական Հանրապետությունների Խորհրդային Դաշնություն) մեջ՝ թույլ տալով նրանց պահպանել էական ինքնավարություն, առաջարկ, որն ի սկզբանե ստացել էր Լենինի աջակցությունը: Բայց Լենինը շուտով միտքը փոխում է եւ պահանջում ձևավորել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, որտեղ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է պահպանեն թվացյալ հավասար կարգավիճակ:

Լենինի այդ առաջարկը բխում էր ոչ թե ինքնավարության նկատմամբ պարտավորությունից, այլ Ստալինի նման հիմնված էր մարտավարության վրա:

Նա պնդում էր, որ սոցիալիստական հեղափոխություններ անցած մյուս երկրները՝ խորհրդային Գերմանիան, Հունգարիան, Ֆինլանդիան, կարող են միանալ նոր Խորհրդային Միությանը: Ստալինն այնքան էլ միամիտ չէր: «Այդ ժողովուրդները դժվար համաձայեն ուկրաինական տարբերակով ուղղակի դաշնային կապ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ», – ասել է նա Լենինին: Լենինը քարկոծել է Ստալինի ռեալիզմը՝ պնդելով, որ իրենք պետք է մեկ մարմնից ղեկավարվող կենտրոնացված համաշխարհային տնտեսություն ուենան:

Ստալինը խոնարհվում էր Լենինի հեղինակության առջեւ եւ հավատարմորեն ու հմտորեն իրականացնում էր 1922 թ. վերջին Խորհրդային Միություն ստեղծելու բոլշեւիկյան առաջնորդի տեսլականը: Այն համարժեք էր համաշխարհային հեղափոխության վրա դրված ինքնավստահ խաղադրույքին: Ստալինը նույնպես հավատում էր համաշխարհային հեղափոխությանը, բայց Ռուսաստանին միանալու նրա առաջարկը կխանգարարեր այդ խաղադրույքին:

1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց: Ուկրաինան Լենինի շնորհիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի մեջ ներքաշվելուց, դարձավ անկախ: Բայց նոր ազգը հնարավորինս շատ հող ստացավ Ստալինի շնորհիվ:

Երբ խորհրդային Ուկրաինան առաջին անգամ ձեւավորվում էր, արեւելքում Խորհրդային Ռուսաստանի հետ սահման չուներ: Սահմանազատումը հիասթափեցրել էր բոլոր կողմերին, այսօր դա անջատողական ապստամբների գտնվելու տարածքն է: Արեւմուտքում` 1939 թ.-ին Հիտլերի հետ կնքված պայմանագրի արդյունքում, Ստալինը զավթեց արեւելյան Լեհաստանը եւ միացրեց Ուկրաինային: Քաղաքը այսօր հայտնի է Լվով անունով, իսկ այդ ժամանակ այնտեղ հիմնականում լեհերեն և իդիշերեն խոսող համաՅնքն էր ապրում` շրջապատված ուկրաինական գյուղերով: Ստալինի եւ նրա հաջորդների օրոք քաղաքը դառնում է հիմնականում ուկրաիներեն խոսող արեւմտյան Ուկրաինայի ազգայնականության կենտրոն:

1945 թ նացիստական Գերմանիայի պարտությունից հետո Ստալինը բռնակցեց Անդրկարպատները, որը նախկինում Չեխոսլովակիայի մի մասն էր, իսկ այսօր Ուկրաինայի հարավարեւմտյան անկյունում է:Վերջապես, Ղրիմը, որն այն ժամանակ հիմնականում ռուսներով բնակեցված տարածք էր, Ստալինի որոշմամբ Ռուսաստանից անցնում է Ուկրաինային, սակայն որոշումն իրականացվում է միայն Ստալինի մահից հետո` 1954 թ. Ռեչ պոսպոլիտայի դեմ ցարական Ռուսաստանին պաշտպանելու համար կազակների պահանջի 300-ամյակի առիթով:

Ղրիմից բացի, այսօրվա ազգայնական Ուկրաինան Ստալինից ստացված ժառանգությունն է:

Ճիշտ է, որ նա մահապատժի է ենթարկել անհամար ուկրաինացի ու այլ ազգության պաշտոնյաների: Բայց ընդլայնելով խորհրդային պետությունը, նա նպաստել է, որ ավելի շատ ուկրաինացիներ վերադառնան իրենց տեղերը: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա ուշացումով պահանջեց, որ ռուսաց լեզուն դասավանդվի բոլոր խորհրդային դպրոցներում, նա չդադարեցրեց տարբեր ազգերի մայրենի լեզվով ուսուցումը:

Իհարկե, օգնելով Խորհրդային Ուկրաինայի ընդլայնմանն ու ամրապնդմանը, Ստալինը չէր էլ պատկերացնում, որ Խորհրդային Միությունը մի օր անհետանալու է: Այսպիսով, պարոն Պուտինը դիմակայում է հսկայական խոչընդոտի:

2008 թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ դիվանագետների միջոցով նա տեղեկացրել է նախագահ Ջորջ Բուշին, որ «Ուկրաինան նույնիսկ պետություն չէ»:

Ուկրաինային տարածքային պահանջ ներկայացնելով` պարոն Պուտինը հիմնվում է 18-րդ դարի վերջին Եկատերինայի Մեծ սեւծովյան նվաճումների եւ «Նոր Ռուսաստան» -ի ստեղծման վրա: Սակայն պարոն Պուտինը չի կարող խուսափել վերջին շրջանի պատմությունից:

Ղրիմի Ռուսաստանին բռնակցելը նպաստեց, որ առաջին անգամ ուկրաինական ընտրություններում հաղթեն եվրոպամետ ուժերը` կազմելով խորհրդարանական մեծամասնություն: Պետք չէ արևելյան Ուկրաինայում ծավալվող մարդկային ողբերգության կողմն ընդունել հասկանալու համար, որ պարոն Պուտինը, անկախ նրանից ունի, թե չունի հստակ ռազմավարական նպատակներ, չի կարող վերացնել խորհրդային ժամանակաշրջանի պտուղները:

Պարոն Պուտինը պարզապես չի կարող կուլ տալ Ուկրաինան, քանի որ այն այլեւս «Նոր Ռուսաստան» չէ: Եվ, ի տարբերություն Ստալինի, որն ուներ իր ռեժիմի սեփական վարքագիծը, պարոն Պուտինը չի կարող հրապուրել Ուկրաինային Ռուսաստանի հետ մտնելու նոր «Եվրասիական» միության մեջ:

Ուկրաինացիներն առանձնահատուկ ջերմություն չունեն ստալինյան բռնապետության հանդեպ, բայց պետականության համար պայքարում  նրանք պարտական են Ստալինի թողած ժառանգությանը, որի մասին տարբեր պատճառներով, ոչ ուկրաինացիները, ոչ Վլադիմիր Պուտինը, չեն ցանկանում մտածել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment