Ուկրաինան նյարդայնացնում է Ռուսաստանին` գնալով դեպի ՆԱՏՕ: Ի՞նչ է իրականում հարկավոր

Ուկրաինան նյարդայնացնում է Ռուսաստանին` գնալով դեպի ՆԱՏՕ: Ի՞նչ է իրականում հարկավոր

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը քվեարկեց դաշինքներին չմիանալու կարգավիճակը չեղարկելու օգտին: Դա խորհրդանշական քայլ էր, քանի որ այդ երկիրը մոտ ապագայում չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:
  • Ուկրաինայի կառավարությունը զգացել է «որոշակի երաշխիք», երբ նկատել է, որ Մոսկվան անհանգիստ է և զբաղված է տնտեսական խնդիրներով: Բայց տնտեսական գործոնը չի զսպել քվեարկության հանդեպ Ռուսաստանի արձագանքը:
  • Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` այդ թվում խորհրդարանական քվեարկությունը, Ռուսաստանի և Արևմուտքի` առաջիկայում սպասվող կայուն և անորոշ լարվածության մասն են կազմելու: Ուկրաինան Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների «նոր մրցակցության» գլխավոր պատճառը չէ, բայց այն «մրցակցության վայրն ու խորհրդանիշն է»:
  • Կարևորն այն է, թե արդյոք ամրապնդվում կամ թուլանում է եվրոպական անվտանգությունը, արդյոք Եվրոպան ավելի կայուն կամ անկայուն է դառնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ:

Ուշադրությանն արժանի

Այն, պահին, երբ Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացավ, Ուկրաինայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլ կատարեց: Այն խորհրդանշական էր, քանի որ Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին միանալ չի կարողանա:

Երեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը քվեարկեց դաշինքներին չմիանալու կարգավիճակը չեղարկելու օգտին: Դա խորհրդանշական քայլ էր, քանի որ այդ երկիրը մոտ ապագայում չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:

Քվեարկությունը միայն ավելի կլարի հարաբերությունները Ուկրաինայի և Ռուսաստանի, Արևմտյան առաջնորդների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որը Ուկրաինան համարում է Ռուսաստանի թիկունքի անբաժանելի մաս, ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունն էլ` կարմիր գիծ:

Քվեարկությունը ընդամենը մեկ քայլ է ՆԱՏՕ-ին «անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր չափանիշները» կատարելու գործում: Ռուսաստանցի փորձագետների խոսքով, քվեարկության հետևանքը կլինի այն, որ պատերազմող արևելյան Ուկրաինայում նկատվող հանգստությունը նորից կխաթարվի:

Քվեարկությունը տեղի է ունեցել ռուսամետ ապստամբերի հետ առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը հաղորդելուց մի քանի ժամ անց:

Վաշինգտոնում տեղակայված Ազգային Շահերի Կենտրոնի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ծրագրի տնօրեն Փոլ Սաունդերսը այս առիթով նշել է. «Գլխավոր հարցը հետևյալն է.ի՞նչու է այս քվեարկությունը տեղի ունեցել հիմա, երբ արևելյան Ուկրաինայում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:

Նրա խոսքով,  չի բացառվում, որ Ուկրաինայի կառավարությունը զգացել է «որոշակի երաշխիք», երբ նկատել է, որ Մոսկվան անհանգիստ է և զբաղված է տնտեսական խնդիրներով: Բայց տնտեսական գործոնը չի զսպել քվեարկության հանդեպ Ռուսաստանի արձագանքը:

Փոլ Սաունդերսի խոսքով,  «Մոսկվայի համար սա պարզ սադրանք և կրքերը բորբոքելուն միտված քայլ է»:  Եվ իրոք, երեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քվեարկությունը «կունենա չափազանց բացասական ազդեցություն», իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook-յան էջում գրել է, որ քվեարկությունը հավասարազոր է «ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին»:

Ամեն դեպքում, խորհրդարանի քվեարկությունը խիստ խորհրդանշական է և շատ քիչ հստակություն է պարունակում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կկայացվի հանրաքվեի միջոցով, որը չի կայանա մինչև 2020-ը:

Սաունդերսի խոսքով, խորհրդարանական քվեարկությունը լարվածությունը կմեծանցի, քանի որ այն ստեղծում է ուկրաինա-ռուսական հակասության ավելի հստակեցված ընկալում. «Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելուց հետո Ուկրաինայի խորհրդարանի նման քվեարկությունը հասկանալի է: Մյուս կողմից, ոչ ոք չպետք է անակնկալի գա Ռուսաստանի պատասխանի դեպքում: Ոչ մի առաջնորդ չի ցանկանա տեսնել, թե ինչպես է հարևան երկիրը միանում ռազմական դաշինքի, որին ժողովուրդը թշնամի է համարում»:

Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի մոսկովյան մասնաճյուղի փորձագետ Դմիտրի Տրենինի խոսքով,  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` այդ թվում  խորհրդարանական քվեարկությունը, Ռուսաստանի և Արևմուտքի` առաջիկայում սպասվող կայուն և անորոշ լարվածության մասն են կազմելու: Ուկրաինան Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների «նոր մրցակցության» գլխավոր պատճառը չէ, բայց այն «մրցակցության վայրն ու խորհրդանիշն է»:

Տրենինի կարծիքով,  Պուտինի Ռուսաստանը սկսել է արտաքին քաղաքական նոր կուրս, որի գերագույն նպատակը արտաքին ազդեցություններից Ռուսաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանությունն ու վստահությունն է, որ Ռուսաստանի շահերը պաշտպանված կլինեն իր «նախկին սահմանագոտիներում»:

Այս նոր կուրսը, որը Ռուսաստանին դուրս է մղում Արևմտյան ինստիտուտներին ինտեգրվելու ճանապարհից, արտահայտում է երկրում վերածնվող ազգայնականությունը: Տրենինի խոսքով, այդ կուրսը ուկրաինական ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պատճառով վայելում է շարքային ռուսաստանցիների աջակցությունը:

Նրա կարծիքով, պետք չէ սպասել «ռուս-ամերիկյան հակամարտության դադարեցում» առաջիկա տարիներին, մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ «չի ընդունի Ռուսաստանի ազդեցության աճը իր հարևան տարածաշրջաններում»: Բայց միաժամանակ չպետք է թույլատրել, որ ուկրաինական ճգնաժամում «վտանգավոր էսկալացիա տեղի ունենա», որը նախկին Սառը պատերազմի մրցակիցների միջև կհանգեցնի ռազմական ուղղակի հակամարտության:

Սաունդերսի խոսքով, ուկրաինական խորհրդարանի քվեարկությունը կարող է Արևմուտքին ներքաշել այդ երկրի իրավունքների պաշտպանության ոլորտ: Միաժամանակ քվեարկությունը ցույց է տվել, թե ինչպես է կողմերից յուրաքանչյուրը տեսնում իր իրավունքների պաշտպանությունը, որը կապ չունի Եվրոպայում անվտանգության և կայունության հետ:

Սանդերսը հավելել է. «Ուկրաինան և ուկրաինական ժողովուրդը ՆԱՏՕ-ին միանալու, կամ չմիանալու որոշում կայացնելու իրավունք ունի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ Ուկրաինային ընդունելու կամ չընդունելու իրավունք ունեն: Ռուսաստանն էլ ունի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միացման դեպքում արձագանքելու իրավունք: Բայց այս բոլոր իրավունքներից և ոչ մեկը կարևոր չէ: Կարևորն այն է, թե արդյոք ամրապնդվում կամ թուլանում է եվրոպական անվտանգությունը, արդյոք Եվրոպան ավելի կայուն կամ անկայուն է դառնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ»:

Նրա խոսքով, բոլորի համար պետք է կարևոր լինի հենց այս հարցը, ուկրաինական ճգնաժամն էլ պետք է ստիպի մտորել հենց սրա շուրջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment