Միխայիլ Սաակաշվիլի. Ուկրաինան մերօրյա Արևմտյան Բեռլինն է

Միխայիլ Սաակաշվիլի. Ուկրաինան մերօրյա Արևմտյան Բեռլինն է

Հոդվածի առանցքում

  • 2004-2013 թվականներին Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Միխայիլ Սաակաշվիլին հանդիսանում է Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահը: 1 տարի առաջ Կիևի Մայդան հրապարակում ծավալված շարժումը վերջ դրեց կոռումպացվածությանը, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգին և հանգեցրեց եվրոպամետ ուկրաինական ուժերի հաղթանակին:
  • Նախագահ Պեդրո Պորոշենկոն այս ամիս ինձ հրավիրել էր ղեկավարելու Միջազգային խորհրդատվական խորհուրդը, որն ուղղված է ամբողջ աշխարհում հաջողված բարեփոխումների փորձը Ուկրաինայում ներդնելուն, որպեսզի օգնի Ուկրաինային՝ հաջողության հասնել այս կարևորագույն անցումային պահին: Բարեհաջող ռեֆորմներ անցկացրած օտարերկրացիները ևս անմիջականորեն ներգրավվում են կառավարության մեջ:
  • Այն, ինչ որոշվել է Եվրոպայի ամենամեծ պետություններից Ուկրաինայում, այն է, թե արդյոք հետխորհրդային տարածքը կարող է ազատվել անարդյունավետության արատավոր շրջանից, կոռուպցիայից, բռնությունից և անհաջող կառավարումից և դրա տեղը կառուցել ժամանակակից բաց, դեմոկրատական հասարակություն:
  • Ոստիկանության ռեֆորմի իրականացումը, որը կարևորագույնն էր Մայդանի գործողություններից հետո, դրվեց Եկատերինա Զգուլաձեի վերահսկողության տակ, ով ղեկավարել էր Վրաստանի նորարարական ոստիկանության նախաձեռնությունը: Մեկ այլ վրացի կղեկավարի քրեական հետապնդման հետ կապված ռեֆորմի անցկացումը: Նախկինում ԱՄՆ դիվանագետ Նատալի Յարեսկոն նշանակվել է ֆինանսների նախարար:
  • Առաջինն ու ամենակարևորն այն է, որ Ուկրաինան պետք է դառնա տնտեսական աճի և դեմոկրատական ռեֆորմների հաջող մոդել, որպեսզի կարողանա դեպի իրեն ձգել բոլոր ուկրաինացիներին այնպես, ինչպես որ Արևմտյան Բեռլինն էր դարձել փարոս Արևելյան Բեռլինի և խորհրդանիշ դրանից դուրս՝ այլոց համար:
  • Երկրորդ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հետագա տնտեսական պատժամիջոցների միջոցով տնտեսական ծախսերը պետք է ավելացվեն, ինչն, ի վերջո, կնպաստի Ռուսաստանի ներսում նրա դիրքերի թուլացմանը, ինչպես դա տեղի ունեցավ 1990-ական թվականներին Սերբիայում Սլոբոդան Միլոշևիչի հետ:
  • Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ չլինել, սակայն նրան կարելի է խրախուսել երկկողմ կամ եռակողմ տարածաշրջանային միություններով, որոնք կհամագործակցեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար:
  • Արևմուտքը պետք է գիտակցի, որ Պուտինը նախկին Խորհրդային կայսրության մի մասը չէ: Նա իր հիբրիդային պատերազմը միանշանակ դիտարկում է որպես սառը պատերազմում Ռուսաստանի պարտության համար վրեժ: Ուկրաինան Պուտինի առաջին գիծն է Արևմուտքի հետ առճակատման ընթացքում: Դա նրա Արևմտյան Բեռլինն է, որի գրավումը սկզբունքային հարց էր Ստալինի համար, և որի հաջող պաշտպանությունը ի վերջո կանխեց Եվրոպայում կոմունիզմի տարածումը:
  • Արևմուտքը պետք է ընդունի, որ Ուկրաինան մերօրյա Արևմտյան Բեռլինն է՝ ռուսական ռևանշիզմի դեմ արևմտյան արժեքների պաշտպանության առաջնագիծը:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինական զինվորները իրենց ռազմական մեքենաներով  Արտեմևսկի մոտ հսկում են ճանապարհը:   Արևելյան Ուկրաինա, երկուշաբթի, փետրվարի 23, 2015

2004-2013 թվականներին Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Միխայիլ Սաակաշվիլին հանդիսանում է Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահը:

1 տարի առաջ Կիևի Մայդան հրապարակում ծավալված շարժումը վերջ դրեց կոռումպացվածությանը, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգին և հանգեցրեց եվրոպամետ ուկրաինական ուժերի հաղթանակին: Ներկայումս Ուկրաինան գրեթե լայնածավալ պատերազմի մեջ է ներառվել Ռուսաստանի և նրա տեղական ներկայացուցիչների հետ:

Ուկրաինայի կառավարությանը չենթարկվող տարածքը իր չափերով ավելի մեծ է, քան Նիդեռլանդները, և երկրի տնտեսությունը ազատ անկում է ապրում այն ընթացքում, երբ Ռուսաստանը «սայթաքում» է Արևմտյան պատժամիջոցների ծանրությունից: Ռուսաստանի հարևան տարածքները տագնապալից իրավիճակում են, և Արևմուտքը դեռ չի որոշել, թե ինչ հաջորդ քայլ անի: Այս պատերազմը հողի համար չէ, և ոչ էլ կոնկրետ առաջնորդների պատերազմ է:

Այն, ինչ որոշվել է Եվրոպայի ամենամեծ պետություններից Ուկրաինայում, այն է, թե արդյոք հետխորհրդային տարածքը կարող է ազատվել անարդյունավետության արատավոր շրջանից, կոռուպցիայից, բռնությունից և անհաջող կառավարումից և դրա տեղը  կառուցել ժամանակակից բաց, դեմոկրատական հասարակություն:

Ուկրաինայի բարեփոխումը հեշտ խնդիր չէ:

Պետք է փոխվեն հին սովորույթները: Գրեթե քառորդ դար ազգային հարստությունները կողոպտվել են տեղական ընտրախավի կողմից (հաճախ սերտ համագործակցելով ռուսների հետ), որն հանգեցրել է երկու ժողովրդական հեղափոխությունների:

Սակայն ուկրաինական երիտասարդ սերունդը անվախ է և ապշեցուցիչ: Նա աշխույժ վիճաբանություններ և բաց քաղաքական համակարգ  է բերել, և քաղաքական խավի միջև քիչ թե շատ փոխզիջումային գաղափար է ընդունվել այն առումով, որ այսպես շարունակել չի կարելի:Կոռուպցիայի դեմ պայքարին, նախօրոք ապակարգավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանն ու երկիրը իրենց դիրքերն ամրապնդած օլիգարխներից և կլեպտոկրատներից ազատելուն ուղղված կտրուկ բարեփոխումներն անխուսափելի են:

Նախագահ Պեդրո Պորոշենկոն այս ամիս ինձ հրավիրել էր ղեկավարելու Միջազգային խորհրդատվական խորհուրդը, որն ուղղված է  ամբողջ աշխարհում հաջողված բարեփոխումների փորձը Ուկրաինայում ներդնելուն, որպեսզի օգնի Ուկրաինային՝ հաջողության հասնել այս կարևորագույն անցումային պահին: Բարեհաջող ռեֆորմներ անցկացրած օտարերկրացիները ևս անմիջականորեն ներգրավվում են կառավարության մեջ, ինչը արտասովոր համաձակ քայլ է, սակայն այն կարող է օգնել Ուկրաինային՝ դուրս գալ նախորդ 2 տասնամյակի փակ շրջանից և առաջ ընթանալ նոր ուղիով:

Ոստիկանության ռեֆորմի իրականացումը, որը կարևորագույնն էր Մայդանի գործողություններից հետո, դրվեց Եկատերինա Զգուլաձեի վերահսկողության տակ, ով ղեկավարել էր Վրաստանի նորարարական ոստիկանության նախաձեռնությունը: Մեկ այլ վրացի կղեկավարի քրեական հետապնդման հետ կապված ռեֆորմի անցկացումը: Նախկինում ԱՄՆ դիվանագետ Նատալի Յարեսկոն նշանակվել է ֆինանսների նախարար: Օտարերկրյա այլ քաղաքացիներ զբաղեցրել են Կիևում ռեֆորմներ իրականացնող թիմի այլ կարևորագույն պաշտոններ ևս: Այս քայլերը կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի պաշտպանության համար, որը երեք բաղադրիչ է պահանջում՝

Առաջինն ու ամենակարևորն այն է, որ Ուկրաինան պետք է դառնա տնտեսական աճի և դեմոկրատական ռեֆորմների հաջող մոդել, որպեսզի կարողանա դեպի իրեն ձգել բոլոր ուկրաինացիներին այնպես, ինչպես որ Արևմտյան Բեռլինն էր դարձել փարոս Արևելյան Բեռլինի և խորհրդանիշ դրանից դուրս՝ այլոց համար:

Լավ է թե վատ, բայց ռուսները կապված են ուկրաինական հողի և ժողովրդի հետ: Զարգացող Ուկրաինան կօգնի բարեփոխվել նաև Ռուսաստանին՝ ռուս ժողովրդին ներկայացնելով այլընտրանքային զարգացման մոդել:

Երկրորդ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հետագա տնտեսական պատժամիջոցների միջոցով տնտեսական ծախսերը պետք է ավելացվեն, ինչն, ի վերջո, կնպաստի Ռուսաստանի ներսում նրա դիրքերի թուլացմանը, ինչպես դա տեղի ունեցավ 1990-ական թվականներին Սերբիայում Սլոբոդան Միլոշևիչի հետ :

Երրորդ. Պուտինի ռազմական ծախսերը պետք է ավելացվեն Ուկրաինային պաշտպանողական զենքերի, մասնավորապես հակատանկային միջոցների մատակարարման միջոցով, ինչը կարող է կանխել ռուսական տանկերի և այլ զրահամեքենաների առաջախաղացումը:

Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ չլինել, սակայն նրան կարելի է խրախուսել երկկողմ կամ եռակողմ տարածաշրջանային միություններով, որոնք կհամագործակցեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար: Եվ, ինչպես և ԵՄ Արևելյան Գործընկերության նպատակն է,  ծրագրերը պետք է ապահովեն Եվրոպական Միությանը Ուկրաինայի լիակատար անդամակցությանը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությունը պետք է լինի հնարավոր տարբերակ, եթե բոլոր պայմանները կատարվեն:

Եվ՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, Արևմուտքի կողմից «կոշտ» սիրո անհրաժեշտություն ունեն: Ուկրաինական առաջնորդները պետք է շարունակեն բարդ ռեֆորմների իրականացումը իրենց ժողովրդի համար, և հետագայում այս իրական, խորը ռեֆորմների իրականացման համար Արևմտյան օժանդակության փաթեթներ կառաջարկվեն: Սակայն Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիան կանգնեցնելու համար:

Անհաջողությունը չի կարող լուծման տարբերակ լինել: Ուկրաինական ռեֆորմների հաջողությունը Եվրոպայում խաղաղությունը պաշտպանելու լավագույն հնարավորությունն է: Ուկրաինական ինքնիշխանության պաշտպանությունը թույլ կտա Ուկրաինային՝ դառնալ եվրոպական պետություն, այն, ինչի պահանջով ուկրաինական ժողովուրդը 2 անգամ փողոց է դուրս եկել, հանուն ինչի նրանք այժմ արյուն են թափում երկրի արևելքում:

Մի բան պարզ է. հետսառըպատերազմյան կարգը Եվրոպայում անդառնալիորեն խախտվել է: Հետագա քաոսից խուսափելու համար պետք է նոր որոշումներ կայացվեն: Սակայն Արևմուտքը պետք է գիտակցի, որ Պուտինը նախկին Խորհրդային կայսրության մի մասը չէ: Նա իր հիբրիդային պատերազմը միանշանակ դիտարկում է որպես սառը պատերազմում Ռուսաստանի պարտության համար վրեժ: Ուկրաինան Պուտինի առաջին գիծն է Արևմուտքի հետ առճակատման ընթացքում: Դա նրա Արևմտյան Բեռլինն է, որի գրավումը սկզբունքային հարց էր Ստալինի համար, և որի հաջող պաշտպանությունը ի վերջո կանխեց Եվրոպայում կոմունիզմի տարածումը: Պուտինը փորձում է Ուկրաինայի մասնատման միջոցով խախտել Տրանսատլանտյան միության արժեքային նշանակությունը: Եվ Եվրոպայի ապագային այսօր սպառնացող վտանգը պակաս չէ  տասնամյակներ առաջ Գերմանիայից սպառնացող վտանգից:

Արևմուտքը պետք է ընդունի, որ Ուկրաինան մերօրյա Արևմտյան Բեռլինն է՝ ռուսական ռևանշիզմի դեմ արևմտյան արժեքների պաշտպանության առաջնագիծը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment