Ուկրաինան պաշտոնապես չի բացառել 2018 թվականի Աշխարհի առաջնության բոյկոտը
Հոդվածի առանցքում
- Ուկրաինայի ֆուտբոլի բարձր պաշտոնյաները չեն բացառել իրենց երկրի կողմից Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի Աշխարհի առաջնության բոյկոտը, սակայն հավատում են, որ նման գործողությունների կարիք չի լինի:
- Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անցած շաբաթ նշել է, որ բոյկոտը «պետք է քննարկվի»: Նա կոչ էր արել եվրոպացի դաշնակիցներին՝ չմասնակցել չորս տարին մեկ կազմակերպվող սպորտային այս իրադարձությանը, քանի որ նա մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում զինյալներին օժանդակող զորք ուղարկելու մեջ:
- Ես լավատես եմ, որովհետև սա միայն Ուկրաինայի խաղաղության հարցը չէ: Սա ամբողջ Եվրոպայի և աշխարհի խաղաղության հարցն է»,- ասել է Սուրկիսը:
- Սիրկուսը նշեց, որ նա «կցանկանար, որ բոլոր նմանատիպ արգելքները, ինչպիսին կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, դադարեն գերակշիռ դեր ունենալ ֆուտբոլային աշխարհում»:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի ֆուտբոլի բարձր պաշտոնյաները չեն բացառել իրենց երկրի կողմից Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի Աշխարհի առաջնության բոյկոտը, սակայն հավատում են, որ նման գործողությունների կարիք չի լինի:
Երեքշաբթի օրը ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը The Associated Press-ին ասաց, որ. «Երևի թե ամենահեշտն է ասել, որ ես բոյկոտի կողմնակիցն եմ: Հատկապես, երբ դու կարող ես տեսնել, որ հազարավոր քաղաքացիներ կան, որոնք ազդված են իրադրությունից, որտեղ բազմաթիվ մարդիկ են սպանվել»:
Այնուամենայնիվ Սուրկիսը համոզված էր, որ մինչև 2018 թվականի հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք որակավորման փուլը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կթուլանա: «Եթե մենք հետևենք ու իրականացնենք Մինսկի համաձայնագիրը, ապա մենք կարիք չենք ունենա այդ գործողությունը կյանքի կոչել»,-նշեց Սուրկիսը, ով խոսում էր թարգմանչի միջոցով:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անցած շաբաթ նշել է, որ բոյկոտը «պետք է քննարկվի»: Նա կոչ էր արել եվրոպացի դաշնակիցներին՝ չմասնակցել չորս տարին մեկ կազմակերպվող սպորտային այս իրադարձությանը, քանի որ նա մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում զինյալներին օժանդակող զորք ուղարկելու մեջ:
«Ակնհայտ է, որ այս խնդիրը հատկապես դժվարին հարց է մեր համար: Իրադրությունը ոչ միայն սպառնում է Ուկրաինային, այլ նաև վտանգ է եվրոպական հասարակությունների խաղաղության համար: Մեր ցանկությունն է, որ մոտակա ժամանակներում, որքան որ հնարավոր է շուտ, իրադրությունը կայունանա»:
Սուրկիսը խոսում էր ՈՒԵՖԱ-ի տարեկան կոնգրեսից, որտեղ նա վերաընտրվել է որպես Եվրոպական ֆուտբոլի գործադիր կոմիտեի անդամ: «Եկեք սպասենք, եկեք հոռետես չլինենք: Ես լավատես եմ, որովհետև սա միայն Ուկրաինայի խաղաղության հարցը չէ: Սա ամբողջ Եվրոպայի և աշխարհի խաղաղության հարցն է»,- ասել է Սուրկիսը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը նույնպես քննադատեց ֆուտբոլի հետ քաղաքականության խառնելը՝ նշելով, որ «բոյկոտը երբեք որևէ արդյունք չի տվել»: «Ֆուտբոլը պետք է միասնական լինի, սպորտը պետք է լինի միասնական, երբ գործը հասնում է բոյկոտին»,-նշեց նա: «Սպորտի անկախությունը պետք է երաշխավորված լինի»:
Ռուսաստանի կողմից Ղրիմի շրջանը Ուկրաինայից բռնակցելուց մեկ տարի անց ՈՒԵՖԱ-ն որոշել է առանձնացնել նրանց ազգային և ակումբային թիմերը բոլոր մրցաշարերում:
Անցած ամիս Մինսկում հրադադարի համաձայնագիրը խաղաղեցրել էր կոնֆլիկտը Արևելյան Ուկրաինայում կառավարական ուժերի և ռուսամետ անջատողականների միջև՝ հնարավորություն տալով, որ ՈԵՖԱ-ի ավագ պաշտոնյաները վերահսկեն ֆուտբոլը Ղրիմում, հնարավորության սահմաններում 2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության արգելքը կարող է հանվել:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Ֆրանտիսեկ Լոուրինեկը Սլովակիայից նշեց, որ երկու երկրները կարող են խաղալ «չեզոք դաշտում, ինչպիսին Ֆրանսիան է»:
Սիրկուսը նշեց, որ նա «կցանկանար, որ բոլոր նմանատիպ արգելքները, ինչպիսին կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, դադարեն գերակշիռ դեր ունենալ ֆուտբոլային աշխարհում»:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ այստեղ բազմաթիվ անգամներ առկա է լինում բռնության ակտի վտանգը: Իմ գործընկերները՝ ExCo-ի անդամները, ամենաճիշտ որոշումն են ընդունել որոշակի ժամկետի համար»:
Եվրո 2016-ի եզրափակիչ ընտրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, և չնայած, Լոուրինեկը չի վերաբերում ակումբային ֆուտբոլին, խնդիրը կարող է ՈՒԵՖԱ-ի համար ակտուալ դառնալ շատ շուտով: Եվրոպայի լիգան կարող է ուղղվել դեպի ռուս-ուկրաինական եզրափակիչ, քանի որ Ուկրաինայի Դինամո Կիևն և Դնեպրո Դնեպրոպետրովսկը, Դինամո Մոսկվայի հետ միասին մրցակցության մեջ մնացած ութ թիմերի շարքում են:
Չնայած երկու երկրների թիմերն էլ այժմ առանձին են միմյանցից, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն նշեց, որ բացառություն կարվի Դինամոյի և ուկրաինական կողմի համար, եթե երկու երկրները անեն դա մինչև մայիսի 27-ը Վարշավայում կայանալիք որոշումը:
«Եթե նրանք հասնեն եզրափակիչ, նրանք կխաղաղան եզրափակչում»,-նշեց Ինֆանտինոն՝ ավելացնելով, որ արգելքը հանել դեռևս տարբերակ չէ: «Դեռևս վաղ է մտածել այլ հնարավորությունների մասին»,-նշել է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ