Ուկրաինական ընտրություն. հումորիստը հաղթում է նախագահի պաշտոնի համար պայքարում

Ուկրաինական ընտրություն. հումորիստը հաղթում է նախագահի պաշտոնի համար պայքարում

Հոդվածի առանցքում

  • Զելենսկին քաղաքականության մեջ նորեկ է, նա առավել հայտնի է իր հումորային հեռուստանախագծի պերսոնաժով: «Ազգի Ծառա» հեռուստանախագծում նա մարմնավորել է պատահաբար նախագահ դարձած ուսուցչի: 

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինացի հումորիստ Վլադիմիր Զելենսկին հաղթել է նախագահական ընտրություններում: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկով՝ Զելենսկին ստացել է 73% ձայն, Պորոշենկոն՝ 24%:

«Երբեք ձեզ երբեք չեմ հիասթափեցնի», – ասել է Զելենսկին իր աջակիցներին:

Ռուսաստանի կարծիքով Զելենսկին պետք է «սթափ դատողություն», «ազնվություն» և «պրագմատիկ մտածողություն» ցուցաբերի ռուս-ուկրաինական հարաբերությունները բարելավելու համար: Ռուսաստանն Ուկրաինայի Արևելքում աջակցում է անջատողականներին:

Պրն. Պորոշենկոն, որն ընտրություններին առաջին արդյունքները հրապարակելուց հետո իր պարտությունն ընդունել է, ասել է, որ քաղաքականությունից չի հեռանա: Նա իր ընտրողներին ասել է, որ 41-ամյա Զելենսկին բավական փորձ չունի Ռուսաստանին արդյունավետ դիմակայելու համար:

Զելենսկին քաղաքականության մեջ նորեկ է, նա առավել հայտնի է իր հումորային հեռուստանախագծի պերսոնաժով: «Ազգի Ծառա» հեռուստանախագծում նա մարմնավորել է պատահաբար նախագահ դարձած ուսուցչի:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻ

 

  • 73%համոզիչ հաղթանակ ապրիլի 21-ին
  • Հումորիստ՝ իրավաբանական կրթությամբ
  • Instagram-ի աստղ՝ 4.2 միլիոն հետևորդներով
  • Միլիոնատեր՝ շնորհիվ իր Kvartal 95 ընկերության
  • Կապված է Իգոր Կոլոմոյսկու հետ՝ իր շոուի միջոցով, որը հեռարձակվում է օլիգարխի 1+1 հեռուստաալիքով
  • Ասել է, որ կվերականգնի բանակցություններն Ուկրաինայի արևելոքում բանակի դեմ կռվող անջատողականների հետ:
  • «կարծում եմ՝ կադրային փոփոխություններ կլինեն, ամեն դեպքում կշարժվենք Մինսկի /խաղաղ/ բանակցությունների ուղղությամբ ու հրադադարի համաձայնագիր կկնքենք»:

Ժամանակն է վերջ տալ կատակներին

Ուկրաինացիներն արթնացան ու հայտնաբերեցին, որ վերջին մի քանի ամիսները երազանք չէին: իրենք իսկապես ընտրել են մի մարդու, որը հեռուստասերիալի աստղ է և որն այսուհետև լինելու է իրենց հաջորդ նախագահը:

Հիմա Զելենսկին պետք է ցույց տա, որ գիտի՝ ինչ է անում: Ընտրարշաի ամբողջ ընթացքում նա խուսափել է լուրջ հարցազրույցներից, փոխարենը նախընտրել է թեթեև տեսանյութեր հրապարակել սոց. ցանցերում:

Մինչև երդմնակալության արարողությունը նա մեկ ամիս ժամանակ ունի: Հետո նախագահ դարձած հումորիստը կառերեսվի խնդիրների համալաիրի հետ, որը ներառում է նաև Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականների հետ պատերազմը:

Նախագահ Պորոշենկոն, որն Ուկրաինան ղեկավարում է 2014թ.-ից, ասել է, որ ընտրության արդյունքներն ուկրաինացիներին կանգնեցրել են «անորոշության ու անկանխատեսելիության առջև»: Պորոշենկոն ասել է,- «Ես թողնում եմ պաշտոնը, բայց ցանկանում եմ հստակ ընդգծել՝ քաղաքականությունից չեմ հեռանում»:

 

Ռդ ԱԳՆ-ն սակայն նշում է, որ ուկրաինացիների ընտրությունը վկայում է, որ իրենք քաղաքական փոփոխություն են ցանկանում:

«Նոր ղեկավարությունը պետք է հասկանա ու ընդունի էլեկտորատի ցանկությունն ու հույսերը», – ասել է փոխնախարար Գրիգորի Կարասինը Ռիա Նովոստիի հետ զրույցում: «Սա իհարկե վերաբերում է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական կուրսին»:

Ինչպիսի՞ն էին արձագանքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Զելենսկուն հեռախոսով, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ նույնպես:

Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Ջերեմի Հանթն իր թվիթերյան էջում գրել է. «Այսուհետև Դուք իսկապես Ազգի Ծառան կլինեք»:

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունն իր թվիթերյան էջում շնորհավորանք է հղել, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն «վճռական է շարունակել իր աջակցությունը Ուկրաինային»:

 Ո՞վ է Վլադիմիր Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի Ծառան» հեռուստանախագծի գլխավոր հերոսին է մարմնավորել, որը պատահաբար Ուկրաինայի նախագահն է դառնում: Նա հանդես էր գալիս նույնանուն կուսակցության ներքո: Չունենալով քաղաքական փորձ՝ Զելենսկիի արշավը հիմնված էր թե քաղաքական հստակ գաղափարների, այլ՝ իր և մյուս թեկնածուների միջև տարբերությունների վրա:ն Այդուհանդերձ, առաջին փուլում նա հավաքեց ձայների 30%, գրեթե Պորոշենկոյի հավաքած ձայների կրկնակին:

Փորձագետները կարծում են, որ Զելենսկիի աջակիցները հիասթափված են կլանային քաղաքականությունից և ոգեշնչված են նրա խարիզմայով ու հակակոռուպցիոն մեսիջներով:

Քննադատները, սակայն, թերահավատորեն են վորաբերվում նրա հաջողությանն ու հատկապես օլիգարխ Կոլոմոյսկու հետ նրա կապերին: Նրանք կասկածում են, որ Զելենսկին կկարողանա դիմակայել երկրի օլիգարխներին ու հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment