Վերաիմաստավորելով Ուկրաինայում միջամտության գինը

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումից անցել է 1 տարի։
  • ԱՄՆ իշխանությունները և առաջադեմ լրատվամիջոցները Ուկրաինայի իրադարձությունները ներկայացնում են, որպես բարոյական հեքիաթ:
  • Քիսինջերը Ղրիմի անեքսիան «համաշխարհային նվաճման քայլ» չի համարում է, վիճարկում է Հ. Քլինթոնի մեղադրանքը, թե «Պուտինը նման է դեպի Չեխոսլովակիա շարժվող Հիտլերին»:
  • Ոչ ոք, ուկրաինացիներից և ռուսներից բացի, չի պայքարի արևելյան Ուկրաինայի համար:
  • Ամերիկացիները չեն հոգնել մարդասիրական միջամտությունից, նրանք հոգնել են դրա հետևանքներից:

Ուշադրությանն արժանի

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ամերիկացիներին վերջերս փորձում է զերծ պահել հոգածության միջամտությունից: «Կարծում եմ` ամեն ինչից չափազանց շատ է: Տեսե՛ք, ահա միջամտության ներգործությունը, որից պետք է դասեր քաղենք: Կհարցնեք ի՞նչը: Հաշվի առնելով Իրաքում, Լիբիայում և այժմ Ուկրաինայում տեղի ունեցող աղետները` կմտածենք, որ դասեր քաղելը և հիմնարար դեպքերի վերաիմաստավորումները արդեն իսկ ժամկետանց են: Միացյալ նահանգները պետք է սթափ նայի իրականությունից կտրված և լավ մտադրություններ ենթադրող փաստացի ծախսերին»:

Փաուրերի այս մեկնաբանությունը համընկավ Ուկրաինայում Մայդան Հրապարակում տեղի ունեցած ցույցերի տարելիցի հետ, անշուշտ, որոշակիորեն վերաիմաստավորելով տեղի ունեցած իրադարձությունները` քաղաքական կուրսի փոփոխման համատեքստում:

Մեկ տարի է անցել այն պահից, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան տոնեցին Ուկրաինայում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումը, երբ կոռումպացված, սակայն սահմանադրական կարգով ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից, և այսօր լիբերալ և նեոպահպանողական արտաքին ուժերը ստիպված են տալ մի շարք հարցերի պատասխաններ:

Ղրիմն արդեն իսկ Ռուսաստանի կազմում է: Ավելի քան 4000 մարդ մահացել է Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի արդյունքում: Այս ամիս Կիևի կառավարությունը դե ֆակտո ճանաչել է Ուկրաինայի մասնատումը` հայտարարելով երկրի արևելյան հատվածներում պետությունից ֆինանսավորվող բոլոր տեսակի ծառայությունների և սոցիալական նպաստների` այդ թվում կենսաթոշակների տրամադրման դադարեցման մասին, ինչպես նաև բանկային հաշիվների սառեցման վերաբերյալ:

Ուկրաինայի տնտեսությունը խորը ճգնաժամի եզրին է, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինեն միլիարդավոր դոլարներ: Թե ինչպես են ձմռանը Կիևը կամ նրանից կտրված արևելյան շրջաններն իրենց բնակիչներին  ապահովելու էլեկտրականությամբ և ջեռուցմամբ, դեռևս հայտնի չէ:

ԵՄ-ը և ԱՄՆ-ը մի շարք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ` շարունակելի սպառնալիքների խոստումով: Մասնագետներից շատերը արդարացիորեն ենթադրում են, որ մենք ականատեսն ենք նոր Սառը Պատերազմի:

ԱՄՆ և ՆԱՏՕ ուժերը կոչված են կայունացնելու լարված իրավիճակը ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիք հանդիսացող Բալթյան երկրներում: Միաժամանակ, պատժամիջոցները նոր բարդություններ են առաջացնում Եվրոպայի տնտեսության համար: Վլադիմիր Պուտինի հեղինակությունը ՌԴ-ում, չնայած տնտեսական բարդություներին, ծայրաստիճան բարձրացել է: Եվրոպական միասնությունը ճեղքեր է տալիս, քանի որ ԵՄ անդամ մի շարք երկրներ մտահոգված են ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների` իրենց սեփական տնտեսության վրա բացասական ազդեցությամբ և այդ պատժամիջոցների արդյունավետությամբ:

ԱՄՆ իշխանությունները և առաջադեմ լրատվամիջոցները Ուկրաինայի իրադարձությունները ներկայացնում են, որպես բարոյական հեքիաթ: Ուկրաինացիները ընդդիմացան Յանուկովիչին, քանի որ ցանկանում էին միավորվել Արևմուտքի հետ և հաստատել ժողովրդավարությունը:

Հիլարի Քլինտոնն ու շատերը  Պուտինին համեմատում են Հիտլերի հետ, ով խախտեց միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները և պետք է «շատ մեծ գին վճարի» դրա համար: ՌԴ-ն պետք է արժանանա միջազգային մեկուսացման և ծանր տնտեսական պատժամիջոցների: Եթե ԱՄՆ Սենատի որոշ անդամներ` ի դեմս Ջոն Մաքեյնի և Լինդսի Գրահամի, կարողանային գործել ըստ իրենց ցանկության, նրանք սպառազինություն կմտակարարեին Ուկրաինային` Պուտինի ագրեսիայի դեմ պայքարելու համար:

Սակայն այս տարբերակը նման չէ իրականությանը:  Կասկած չկա, որ ՌԴ-ն լուրջ ազդեցություն ունեցավ տարածաշրջանում լարվածության սրման գործում, ինչը բավական կանխատեսելի էր և հնարավոր էր կանխարգելել:

Princeton համալսարանի և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Քոհեն կարծում է, որ Արևմուտքը պետք է հասկանար, որ Ուկրաինային ԵՄ ազդեցության տակ վերցնելու փորձը կհանգեցնի երկրում խորը պատմական բաժանման և ՌԴ կոշտ արձագանքի: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշեյմերը Foreign Affairs-ում իր հոդվածում պնդում է, որ այս ճգնաժամի մեղքը կիսում են Եվրոպան և ԱՄՆ-ն:

Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն լայնացրեց ՆԱՏՕ-ի սահմանները մինչև ՌԴ սահմանները` անտեսելով ՌԴ զգուշացումները: ԵՄ-ն նույնպես ընդլայնվեց, իր տնտեսական և քաղաքական ազդեցության գոտի ներառելով Արևելյան Եվրոպայի նախկին ԽՍՀՄ պետություններին: ՌԴ-ն բազմիցս զգուշացրել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ ընդլայնումը որպես սպառնալիք և փորձ ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների` Վրաստանի և Ուկրաինայի վրա:

Վերջերս 91-ամյա նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը երկրորդական է համարել այս հակափաստարկը և այս ճգնաժամի հեռանկարը: Գերմանական հայտնի Der Spiegel ամսագրում, որը անբացատրելիորեն քիչ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ լրատվամիջոցներին, Քիսինջերը պնդել է Ղրիմի անեքսիան  «համաշխարհային նվաճման քայլ» չլինելու տեսակետը: Նա վիճարկում է Հիլարի Քլինթոնի մեղադրանքը, ըստ որի «Պուտինը նման է դեպի Չեխոսլովակիա շարժվող Հիտլերին»:

Քիսինջերը հակված է այն մտքին, որ Արևմուտքը մասամբ պատասխանատու է իրավիճակի վատթարացման և լարվածության մեջ` նշելով, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն թերագնահատում են Ուկրաինայի` Ռուսաստանի համար «հատուկ նշանակություն» ունենալը: «Դա չհասկանալը սխալ քայլ կլիներ»:

Քիսինջերը նշում է, որ քանի դեռ Արևմուտքը չի ճանաչել Ղրիմի բռնակցումը, «Արևմուտքում ոչ ոք չի առաջարկել Ղրիմի վերականգնման հստակ ծրագիր: Ոչ ոք ցանկություն չունի պայքարել Արևելյան Ուկրաինայում: Ահա սա է կյանքի փաստերից մեկը»: Մյուս կողմից` Քիսինջերը ընդգծում է, որ Ռուսաստանն ԱՄՆ- համար կենսական գործընկեր է Իրանում և Սիրիայում միջուկային զենքի ճգնաժամային գործընթացների հարթեցման հարցում: Նա առաջարկում է Արևմուտքին կշռադատել իրական անվտանգությանը վերաբերող մտահոգությունները` նախքան Ուկրաինայում լարվածության սաստկացումը:

Այն, որ Քիսինջերը դիտվում է, որպես այլախոհ, պայմանավորված է ԶԼՄ-ների` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ծայրահեղ քաղաքական լուսաբանման հետ: Նա իր փաստարկներն է հակադրում լիբերալ-նեոպահպանողականների դեմ: ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ուկրաինան վերականգնի իր անկախությունը և կայացնի սեփական որոշումները` կապված իրենց տնտեսական կուրսը իրականացնելու հետ:

Մինչ Վաշինգտոնը կշարունակի սրել ճգնաժամը տարածաշրջանում և սկիզբ կդնի նոր Սառը պատերազմի, ԱՄՆ-ն պետք է հասկանա իր իշխանության սահմանները և այդ սահմանները անտեսելու սարսափելի գինը:

Ոչ ոք, ուկրաինացիներից և հավանաբար ռուսներից բացի, չի պայքարի արևելյան Ուկրաինայի համար: Ուկրաինան պետք է ուղիներ փնտրի Ռուսաստանի հետ խաղաղությամբ ապրելու համար: ՆԱՏՕ-ն պետք է հանգստացնի ռուսներին և զգուշացնի ուկրաինացիներին, որ իր իշխանությունը չի ընդլայնի Ուկրաինայում, կամ նմանօրինակ հարաբերությունում` Վրաստանում:

ԵՄ-ն պետք է ներառի Պուտինին ճգնաժամի կարգավորման գործընթացի մեջ, ինչը կարող է հանգեցնել կրակի դադարեցմանը և ճգնաժամի սրման տեմպերի թուլացմանը:

Մարդկային կորուստները արդեն իսկ սարսափազդու են: Չափազանց անպատասխանատու քայլ է` քանդել երկիրը աջակցության քողի ներքո:

Սամանթա Փաուերը սխալվում է. Ամերիկացիները չեն հոգնել մարդասիրական միջամտությունից, նրանք հոգնել են դրա հետևանքներից: Ժամանակն է եկել սթափ հայացք նետել այն շփոթմունքների վրա, որոնք տեղի են ունենում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment