ՄաքՖադդեն. ԱՄՆ-ը Ուկրաինական պատերազմը դադարեցնելու մեծ կարիք ունի

ՄաքՖադդեն. ԱՄՆ-ը Ուկրաինական պատերազմը դադարեցնելու մեծ կարիք ունի

Հոդվածի առանցքում

  • Այսօր Արևելյան Ուկրաինայում` մեծամասնության համար ցավոտ, արատավոր պայքարի տեղում դեռևս, պահպանվում է փխրուն խաղաղությունը ուկրաինական բանակի և Ռուսաստանի կողմից հովանավորվող ինքնակոչ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անջատողականների միջև:
  • Պուտինի հետ սերտ կապված ռուսական օրաթերթ Կոմերսանտը հայտնեց, և Պուտինն էլ մամուլի ասուլիսի ժամանակ (այդ թվում մեկն էլ վերջերս Բուդապեշտում) հաստատեց, որ Մինսկի բանակցությունների 16 ժամից 8-ը կենտրոնացած են եղել Դեբալցևոյի իրադրության վրա, որտեղ երկու կողմերն էլ ձախողել են խնդրի լուծումը, մինչև որ իրականացվել է հրադադարը:
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն փետրվարի 17-ին ԶԼՄ-ների կողմից լայնորեն անտեսված միաձայն որոշմամբ, բոլոր կողմերին կոչ արեց հրատապ կերպով իրագործել զինադադարը՝ այդ թվում և ծանր զրահատեխնիկայի հետ քաշելն ու ռազմագերիների փոխանակումը: ԱՄՆ-ը պետք է իր ամբողջ բարոյականությունը, քաղաքականությունն ու տնտեսական ուժը ներդնի այդ բանաձևի և Մինսկի համաձայնագրի մեջ:
  • Այս տարի, երբ նշվելու է ամենամահաբեր պատերազմի՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակը, Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ-ի կողմից առաջին միջուկային ռումբի կիրառման 70-ամյակն և Վիետնամական պատերազմի 40 ամյակը (և էսկալացիայի 50-ամյակը), մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք այս հակամարտությունում հայտնված բոլոր մարդկանց անունից: Դադարեցրե՛ք պատերազմն Ուկրաինայում:

Ուշադրությանն արժանի

«Իմ մոմն երկու ծայրով է վառվում,

Դա չի կարող ողջ գիշեր տևել»

Էդնա Սենտ-Վինսենտ Միլլեյ

Այսօր Արևելյան Ուկրաինայում` մեծամասնության համար ցավոտ, արատավոր պայքարի տեղում դեռևս, պահպանվում է փխրուն խաղաղությունը ուկրաինական բանակի և Ռուսաստանի կողմից հովանավորվող ինքնակոչ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անջատողականների միջև:

Դեբալցևոյից իր զորքերի մեծ մասը հետ կանչելու մասին ուկրաինական որոշումը և այստեղ ու Դոնեցկի միջազգային օդանավակայանում անջատողական ուժերի թվացյալ կոնսոլիդացիան միայն ընդգծում է հրադադարի փխրուն բնույթը, սակայն շեշտում է նաև դրա կարևորությունը:

Մինսկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև 16-ժամյա մարաթոնյան բանակցությունների միջոցով կայացած այս հաշտությունը մռայլվել էր հիմնականում Դեբալցևոյում ակտիվ ռազմական գործողություններով, որտեղ անջատողական ուժերի կողմից գրեթե 5,500 ուկրաինացի զինվոր էր շրջապատվել ՝ միակ ելքով, որը վերահսկվում է անջատողականների կողմից:

Պուտինի հետ սերտ կապված ռուսական օրաթերթ Կոմերսանտը հայտնեց, և Պուտինն էլ մամուլի ասուլիսի ժամանակ (այդ թվում մեկն էլ վերջերս Բուդապեշտում)  հաստատեց,  որ Մինսկի բանակցությունների 16 ժամից 8-ը կենտրոնացած են եղել Դեբալցևոյի իրադրության վրա, որտեղ երկու կողմերն էլ ձախողել են խնդրի լուծումը, մինչև որ իրականացվել է հրադադարը:

Այս պատերազմը ամայացրել է ոչ միայն Արևելյան Ուկրաինան, այլ Ուկրաինան ամբողջությամբ: New York Times-ի, BBC–ի և տեղի այլ բազմաթիվ աղբյուրների գնահատականները,  այդ թվում Human Rights Watch-ը, ԱՄՆ կառավարությունը, ԵԱՀԿ-ն,  ցույց են տալիս, որ 5 հազար մարդ է սպանվել, ավելի քան 1,5 միլիոն տեղաշարժվել են Արևելքում, և ավելի քան 5 միլիոն տեղաշարժվել են ամբողջ Ուկրաինայով մեկ:

BBC-ի գլխավորությամբ՝ արևմտյան ԶԼՄ-ները հարցազրույցներ են վերցնում Արևելյան Ուկրաինայի բազմաթիվ փրկվածներից, ովքեր ամեն օր տառապում են առանց  էներգիայի, ջեռուցման և քիչ քանակությամբ սննդի, կեղտոտ նկուղներում ապրելու պատճառով՝ ելք չունենալով այդտեղից: Դոնեցկի օդանավակայանը ուղղակի փակված չէ, այն ավերված է:

Ծանր հրետանին, որն երկու կողմի համար էլ անողոք կրակ ու ավերածություններ է ապահովել, այժմ համաձայնագրի պայմաններին համապատասխան, կարող է հանգիստ հետ քաշվել: ԵԱՀԿ-ն՝ միակ միջազգային մարմինը, որտեղ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները անդամ են, հստակ պնդել և ՄԱԿ-ից հրադադար է պահանջել ՝ դադարեցնելու այս հակամարտությունը և կոչել է այն Բոսնիական պատերազմից հետո Եվրոպայի վատագույն հակամարտություն:

ՄԱԿ-ի ԱԽ-ն փետրվարի 17-ին ԶԼՄ-ների կողմից լայնորեն անտեսված միաձայն որոշմամբ, բոլոր կողմերին կոչ արեց հրատապ կերպով իրագործել զինադադարը՝ այդ թվում և ծանր զրահատեխնիկայի հետ քաշելն ու ռազմագերիների փոխանակումը: ԱՄՆ-ը պետք է իր ամբողջ բարոյականությունը, քաղաքականությունն ու տնտեսական ուժը ներդնի այդ բանաձևի և Մինսկի համաձայնագրի մեջ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև Սառը պատերազմից ի վեր ամենավտանգավոր առճակատման էսկալացիան դադարեցնելու գործում: Այս տարի, երբ նշվելու է ամենամահաբեր պատերազմի՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակը, Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ-ի կողմից առաջին միջուկային ռումբի կիրառման 70-ամյակն  և Վիետնամական պատերազմի 40 ամյակը (և էսկալացիայի 50-ամյակը), մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք այս հակամարտությունում հայտնված բոլոր մարդկանց անունից:

Դադարեցրե՛ք պատերազմն  Ուկրաինայում:

Դոկտոր Դեյվիդ Վ. ՄաքՖադդենը Ֆեյրֆիլդի համալսարանի՝ Ռուսական, Արևելաեվրոպական և Կենտրոնասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment