Կարող է Ուկրաինան կրծել փորձանքից դուրս գալու իր ճանապարհը

Կարող է Ուկրաինան կրծել փորձանքից դուրս գալու իր ճանապարհը

Հոդվածի առանցքում

  • Անցյալ տարին շատ դաժան էր Ուկրաինայի համար: Մեկ տարի առաջ փողոցային բողոքի ակցիաներով, որոնք հաջողությամբ դուրս մղեցին երկրի կոռումպացված առաջնորդին, եղավ շղթայական ռեակցիան: Այն հանգեցրեց Ռուսաստանի հետ առճակատման, ահավոր քաղաքացիական պատերազմի և ավելի քան 5000 մարդու կյանք խլեց: Անցյալ շաբաթ միջնորդները մշակեցին զինադադարի մի տարբերակ, իսկ կիրակի շատ դժվար հրադադար հաստատվեց երկրի ըմբոստ արևելյան հատվածի մեծ մասում:
  • Թակարդ ընկած կենդանիները հաճախ ծամում են իրենց վերջույթները փախչելու համար: Նույնիսկ սովորական մարդն է դիմում այս սարսափելի տարբերակին, ինչպես դա արել է ճանապարհորդ Արոն Ռալսթոնը, երբ Յուտա նահագնի հեռավոր ամայի վայրում ձեռքը մնացել էր ապառաժի առանքում:
  • Հրադադարը ուժի մեջ մտնելուց երկու օր հետո պետք է դուրս բերվեր ծանր զենքը, սակայն դա էլ տեղի չունեցավ: Անհամաձայնություն կար նաև ապստամբ առաջնորդների հարցում: Կիևի կառավարությունը պնդում էր, որ համաձայնության մեջ ներառված համաներումը չի վերաբերում ապստամբ առաջնորդներին, ովքեր ներգրավված են «մարդկության դեմ հանցագործությունների» ցուցակում:
  • Ուկրաինայում ապստամբները դեռ հավատում են, որ կարող են ավելի շատ տարածք ապահովել իրենց ինքնահռչակ հանրապետությունների համար: Կիևում կառավարությունն էլ դարձյալ կարծում է, որ կարող է ճնշել ապստամբությունը և պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:
  • Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի ավելի ճշգրիտ նախատիպ են համարվում Վրաստանում, Մոլդովայում տեղի ունեցած բախումները: Այս երկու երկրներն ունեցել են իրենց սեփական քաղաքացիական պատերազմները, վիճելի հարաբերությունները Ռուսաստանի հետ և իրենց անջատված շրջանները: Այսօր Վրաստանն ու Մոլդովան խաղաղ են: Բայց այդ խաղաղությունը թանկ նստեց նրանց վրա:
  • Մոլդովան և Վրաստանը պահպանում են իրենց պահանջներն այդ շրջանների նկատմամբ: Բայց նրանք չեն կարողանում լիարժեք վերահսկել այդ վերջավորությունները, նրանք չեն կառավարվում Թբիլիսիի կամ Քիշնևի կողմից: Այլ կերպ ասած, դրանք վերջավորության պատրանք են: Վրացիները և մոլդովացիները դեռ հավատում են դրանց գոյությանը: Բայց երբ նրանք ուշադիր նայեն, կտեսնեն սահմանների անդամահատումը:
  • Միգուցե Ուկրաինան հույսով ներշնչվեց, երբ Կոնգրեսը սկսեց առաջ հրել մահացու օգնության հարցը: Բայց, քիչ հավանական է, որ Վաշինգտոնն այդքան հեռու գնա, հաշվի առնելով Օբամայի վարչակազմի երկվությունը: Եթե ​​Ռուսաստանը միջամտեր ՆԱՏՕ-ի անդամ պետության գործերին, օրինակ` Լիտվայի կամ Լատվիայի, դա այլ պատմություն կլիներ, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության երաշխիքները:
  • Ես համաձայն եմ Վոլթի հետ, ըստ որի, զենքի ավելացումը էլ ավելի կսրի հակամարտությունը և կնպաստի միջնորդության «հասունության» տարբերակին: Միաժամանակ, ես կասկածում եմ, որ Պուտինը գործում է զուտ անապահովության զգացումից դրդված: Նա չի ձգտում վերակենդանացնել Խորհրդային Միությունը: Բայց ցանկանում է հզորացնել իր ազդեցությունը ռուսական սահմաններում: Դա բռնակցում չի պահանջում:
  • Եթե ​​Ուկրաինան ցանկանում է շարժվել դեպի Արևմուտք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի դիմել դանակի օգնությանը: Ով գիտի, միգուցե երկար տարիներ միջազգային մեկուսացումից, Ռուսաստանի ջերմ աջակցությունից և տնտեսական լճացումից հետո, պատրանքային վերջավորությունները կցանկանան վերամիավորվել:

Ուշադրությանն արժանի

Թակարդ ընկած կենդանիները հաճախ ծամում են իրենց վերջույթները փախչելու համար:

Նույնիսկ սովորական մարդն է դիմում  այս սարսափելի տարբերակին, ինչպես դա արել է ճանապարհորդ Արոն Ռալսթոնը, երբ Յուտա նահագնի հեռավոր ամայի վայրում ձեռքը մնացել էր ապառաժի առանքում:

Նա չուներ սնունդ, խմելու ջուր ու նաև ժամանակ: Միակ օգտակար իրը՝ դանակն էր:Կարող եք երևակայել շարունակությունը (կամ կարող եք տեսնել «127 ժամ» գրաֆիկական ֆիլմում):

Ուկրաինան վայրի գազան կամ անհաջողակ ճանապարհորդ չէ: Այն չի գտնվում աշխարհի հեռավոր անկյունում: Իրականում նրա կենտրոնական դիրքն էլ դարձել է դժբախտության պատճառը: Ուկրաինան իր աշխարհագրությամբ թակարդում է հայտնվել, մնացել է կասկածելի Արևելքի ու պատեհապաշտ Արևմուտքի միջև: Եվ, ինչպես Արոն Ռալսթոնի, այս դեպքում էլ, ժամանակն ու ընտրությունը սպառվում են:

Անցյալ տարին շատ դաժան էր Ուկրաինայի համար: Մեկ տարի առաջ փողոցային բողոքի ակցիաներով, որոնք հաջողությամբ դուրս մղեցին երկրի կոռումպացված առաջնորդին, եղավ շղթայական ռեակցիան: Այն հանգեցրեց Ռուսաստանի հետ առճակատման, ահավոր քաղաքացիական պատերազմի և ավելի քան 5000 մարդու կյանք խլեց: Անցյալ շաբաթ միջնորդները մշակեցին զինադադարի մի տարբերակ, իսկ կիրակի շատ դժվար հրադադար հաստատվեց երկրի ըմբոստ արևելյան հատվածի մեծ մասում: Անկախ նրանից, թե այս հրադադարը կամ ապագայում մեկ ուրիշը որքան կայուն կլինեն, Ուկրաինան պետք է, ի վերջո, կայացնի իր ապագային վերաբերող մի քանի շատ դժվար որոշումներ:

Առաջին հերթին այն պետք է պարզի պողպատե թակարդից դուրս գալու ճանապարհը, որը սեղմում է իր հեռավոր շրջանները: Ղրիմի թերակղզին արդեն կտրեցին: Ուկրաինան պետք է կտրի իր վերջավորություններից էլի մեկը, որպեսզի գոյատևի:

Հարկադրված հրադադար

Բանակցության մասնակիցներն անցյալ շաբաթ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում  քննարկեցին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը: Նրանք մեծ ճնշման տակ էին: ԵՄ-ն պատրաստել էր Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների շարք: Միացյալ Նահանգներն էլ պատրաստ էր Ուկրաինայի կառավարությանը մահացու օգնություն ուղարկել, մի քայլ, ինչին եվրոպացի առաջնորդները, օրինակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վճռականորեն դեմ են:

16 ժամյա սուրճից և բելառուսական կաթնամթերքից հետո միջնորդները մշակեցին փոխզիջման տարբերակ: Այս հրադադարը պետք է ուժի մեջ մտներ անցած կիրակի: Սակայն, գործնականում ոչ մի ժամկետ չպահպանվեց, պայքարը չդադարեց:Հակամարտությունը շարունակվում է վիճահարույց քաղաք Դեբալցևոյի շուրջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է քաղաքը հանձնել ապստամբներին, Մերկելը սպառնացել է դուրս գալ Մինսկի քննարկումից:

Ապստամբները, սակայն, որոշել են փոխել իրավիճակը տեղում, շարունակելով պայքարել առանցքային տրանսպորտային հանգույցի համար և ստիպել ուկրաինական բանակին նահանջել: Մյուս տարածքներում մարտերը դարձյալ շարունակվում են:

Հրադադարը ուժի մեջ մտնելուց երկու օր հետո պետք է դուրս բերվեր ծանր զենքը, սակայն դա էլ տեղի չունեցավ: Անհամաձայնություն կար նաև ապստամբ առաջնորդների հարցում: Կիևի կառավարությունը պնդում էր, որ համաձայնության մեջ ներառված համաներումը չի վերաբերում ապստամբ առաջնորդներին, ովքեր ներգրավված են «մարդկության դեմ հանցագործությունների» ցուցակում:

Միաժամանակ Ռուսաստանը երբեք իրեն չի համարում հակամարտող կողմ: Համաձայնագիրը չի վերաբերում Ղրիմին: Իսկ արևելքի անջատողական շրջանների կարգավիճակը այդպես էլ մնաց անորոշ` ինքնավարության և անկախության միջև:

Բանակցողները նշում են, որ հակամարտությունը «հասունացել է» միջնորդությամբ կարգավորելու համար: Դա նշանակում է, որ պատերազմող կողմերի միջև հակասությունը շատ խորն է, արյունահեղության ալիքը շատ բարձր, վիճելի տարածքներն էլ  չափազանց սեղմվել են, այս բոլորը հրադադարը դարձնում են մշտական փակուղուց դուրս գալու միակ կենսունակ այլընտրանքը:

Կորեական պատերազմը տևեց երեք տարի, բայց միայն առաջին տարին գրանցվեց ռազմական գործողությունների մեծ թափ, մյուս երկու տարիներին մարտերն ընթանում էին նույն փոքր տարածքի համար: Զինադադարը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ կողմերը հրաժարվեցին թերակղզու ամբողջ երկայնքով իրենց վաղ հաջողությունները կրկնելու պատրանքից:

Ուկրաինայում ապստամբները դեռ հավատում են, որ կարող են ավելի շատ տարածք ապահովել իրենց ինքնահռչակ հանրապետությունների համար: Կիևում կառավարությունն էլ դարձյալ կարծում է, որ կարող է ճնշել ապստամբությունը և պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Նորագույն պատմությունը` Արևելյան Թիմորում, Կոսովոյում, Հարավային Սուդանում, իրադարձությունները զարգացել են հօգուտ ապստամբների: Սերբիայի նման Ուկրաինան էլ ստիպված է պահպանել իր նախկին իշխանության մի մասը, որպեսզի խուսափի պատերազմի թակարդից:

Բայց Ուկրաինայի հարևանների փորձն առաջարկում է ևս մեկ սցենար, որը ոչ այնքան անկախություն է, ոչ էլ տարածքային ամբողջականություն: Այդ տարբերակը կոչում են «վերջավորությունների պատրանք»:

«Վերջավորությունների պատրանք» տարածքը  

Խորհրդային Միության փլուզումն առաջացրեց հակամարտությունների շղթա Ռուսաստանի շուրջ և նույնիսկ նրա ներսում: Դրանց մեծ մասը գաղափարական պայքար չէր: Դրանք վերաբերում էին ազգային պատկանելիությանն ու տարածքի վերահսկողությանը: Հայաստանն ու Ադրբեջանը բախվեցին Լեռնային Ղարաբաղի համար: Տաջիկստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց գարմերի, պարմիրների ու կուլյաբիների միջև: Չեչենները փորձեցին ստեղծել անկախ Չեչնիա:

Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի ավելի ճշգրիտ նախատիպ են համարվում Վրաստանում, Մոլդովայում տեղի ունեցած բախումները: Այս երկու երկրներն ունեցել են իրենց սեփական քաղաքացիական պատերազմները, վիճելի հարաբերությունները Ռուսաստանի հետ և իրենց անջատված շրջանները: Այսօր Վրաստանն ու Մոլդովան խաղաղ են: Բայց այդ խաղաղությունը թանկ նստեց նրանց վրա:

Վրաստանում քաղաքացիական պատերազմը սկսվել էր նույնիսկ մինչև Խորհրդային Միության պաշտոնական փլուզումը: Խիստ-ազգայնական Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարության ներքո Վրաստանի կառավարությունը միացրեց Հարավային Օսիան, որն անզգուշություն ցուցաբերեց բողոքելով 1990-ի վերջին իր ինքնավարության վերացման դեմ:

Գամսախուրդիան պնդում էր, որ Հարավային Օսիային «պետք է կտրտել, այդ դավաճաններին ու ծախու արարծներին պետք է տաք երկաթով այրել վրաց ժողովրդի միջից»: 1991-ին Վրաստանի ռազմական ուժերը հարձակվեցին Հարավային Օսիայի վրա: Ռազմական գործողություններն ավարտվեցին զինադադարով 1992 թվականին: Սակայն Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանի նախագահ դարձավ 2004-ին, արթնացրեց Գամսախուրդիայի մոտեցումը և փորձեց խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, բայց դարձյալ ապարդյուն:

Իրավիճակը Վրաստանում ավելի է բարդանում Աբխազիայի կարգավիճակի պատճառով, որը խորհրդային ժամանակաշրջանում նույնպես ինքնավարություն ուներ: Ռուսաստանի միջնորդությամբ վրացիների ու Հարավային Օսիայի միջև հրադադարի ռեժիմը ստորագրվելուց մեկ ամիս անց Աբխազիան հռչակեց իր անկախությունը: Մեկ տարվա պայքարից հետո Վրաստանը և Աբխազիան ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ: Բայց այս մեկը փլուզվեց և պատերազմը շարունակվեց:

2008 -ին, Վրաստանը և Ռուսաստանը հակասության մեջ մտան, ինչը կոչվեց 21-րդ դարի առաջին եվրոպական պատերազմը: Պայքարը տևեց մեկ շաբաթից քիչ և Ռուսաստանը հաղթեց իր թույլ հարևանին: Մոսկվայի հիմնական նպատակն էր կանխել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ամենայն հավանականությամբ, նրա գործողությունները ժամանակավոր հաջողություն կունենան:

Այս կարճատև պատերազմից անմիջապես հետո, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ոչ շատ երկրներ են հետևել նրա օրինակին, ավելի ճիշտ երեքը`Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Զարմանալի չէ, որ Հարավային Օսիան ու Աբխազիան նույնպես ճանաչում են միմյանց անկախությունը: Քանի որ երկու երկրները սահմանակից են Ռուսաստանին, Վրաստանի կառավարությունը վախենում է, որ անկախության միջազգային ճանաչում չստանալու դեպքում այս երկու անկլավները կընտրեն Ռուսաստանին միանալու տարբերակը:

Հարավային Օսիան ու Աբխազիան առնվազն չորս միջազգային կողմնակից ունեն: Մերձդնեստրը` Մոլդովայից անջատված մնում է ամբողջությամբ չճանաչված: Չունենալով սահման Ռուսաստանի հետ, այն ստանում է նրա հովանավորությունը: Հողի նեղ շերտն ընկած է Ուկրաինայի հարավարևմտյան սահմանի երկայնքով: 1992- 1993-ին տարածքը, որտեղ բնակիչների մեծ մասը ռուսախոս են, դիմակայել է պատերազմին: 2006-ի հանրաքվեի ժամանակ Մերձդնեստրի բնակչության 97 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին: Մոտ 1200 ռուսական զորքեր են տեղակայված Մերձդնեստրում:

Մոլդովան և Վրաստանը պահպանում են իրենց պահանջներն այդ շրջանների նկատմամբ: Բայց նրանք չեն կարողանում լիարժեք վերահսկել այդ վերջավորությունները, նրանք չեն կառավարվում Թբիլիսիի կամ Քիշնևի կողմից: Այլ կերպ ասած, դրանք վերջավորության պատրանք են: Վրացիները և մոլդովացիները դեռ հավատում են դրանց գոյությանը: Բայց երբ նրանք ուշադիր նայեն, կտեսնեն սահմանների անդամահատումը:

Ուկրաինան կրճատու՞մ է իր կորուստները 

Կիևի կառավարությունը կարող է իրավացիորեն վիճարկել այդ նմանությունները: Այն չի խոստացել արմատախիլ անել էթնիկ ռուսներին արևելյան Ուկրաինայում, ինչը Գամսախուրդիան արեց Հարավային Օսիայի հարցում: Այն ռուսախոսներին չի պարտադրել լեզվի բարեփոխում, ինչը մոլդովացիներն արեցին Մերձդնեստրում: Այն, ինչ Ուկրաինան արեց, օգտագործեց արևմուտք ներթափանցելու հնարավորությունը`անդամակցել ԵՄ-ին, ի վերջո, նաև ՆԱՏՕ-ին: Սա դարձավ մղձավանջային սցենար Ռուսաստանի համար և ստիպեց Պուտինին Կիևի ղեկավարներին կոչել «ֆաշիստներ» ու «պուտչիստներ»:

Ի վերջո, Վրաստանի դեմ պատերազմը Ռուսաստանի արդյունավետ ազդանշան էր ՆԱՏՕ-ին ավազի վրա քաշված իր սահմանի հարցում: Ուկրաինան սպառնաց անցնել այդ գիծը: Չնայած հասկանալի է Ռուսաստանի մտահոգությունը ՆԱՏՕ-ի ոտնձգության հարցում, այնուամենայնիվ մի բուռ անջատողականների և ռուս վարձկանների ռազմական հզորությունն ապահովելու Ռուսաստանի քայլն անընդունելի է:

Միգուցե Ուկրաինան հույսով ներշնչվեց, երբ Կոնգրեսը սկսեց առաջ հրել մահացու օգնության հարցը: Բայց, քիչ հավանական է, որ Վաշինգտոնն այդքան հեռու գնա, հաշվի առնելով Օբամայի վարչակազմի երկվությունը: Եթե ​​Ռուսաստանը միջամտեր ՆԱՏՕ-ի անդամ պետության գործերին, օրինակ` Լիտվայի կամ Լատվիայի, դա այլ պատմություն կլիներ, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության երաշխիքները: Բայց Պուտինը արդեն անտեսել է Բալթյան երկրներին: Նա ցանկանում է հեռավորության վրա հսկողություն սահմանել տատանվող պետությունների նկատմամբ:

Ստեֆեն Վոլթը վերջերս Foreign Policyում արտահայտվել է Կիևին զինելու դեմ, պնդելով, որ Պուտինի նկատմամբ անընդունելի է «զսպման մոդելի» կիրառումը: Ռուս առաջնորդը, այլ կերպ ասած, «ագահ չէ ու չի ձգտում անձնական փառքի կամ գաղափարական ընդլայման»: Նրա ագրեսիվ քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է վախով կամ անապահովության զգացումով: Այսպիսով, Ռուսաստանին հնարավոր չի լինի զսպել փոխադարձ ագրեսիվ գործողությունով, որը կարող է միայն բարձրացնել անապահովության զգացումը և ստեղծել պարուրաձև լարվածություն:

Ես համաձայն եմ Վոլթի հետ, ըստ որի, զենքի ավելացումը էլ ավելի կսրի հակամարտությունը և կնպաստի միջնորդության «հասունության» տարբերակին: Միաժամանակ, ես կասկածում եմ, որ Պուտինը գործում է զուտ անապահովության զգացումից դրդված: Նա չի ձգտում վերակենդանացնել Խորհրդային Միությունը: Բայց ցանկանում է հզորացնել իր ազդեցությունը ռուսական սահմաններում: Դա բռնակցում չի պահանջում: Մոտ ժամանակները Մերձդնեստրը չի կարող դառնալ Ռուսաստանի մասը, բայց դա բարդացնում է Արևմուտքին միանալու Մոլդովայի ձգտումը:

Չի բացառվում, որ Ուկրաինան էլ ստիպված լինի հանդուրժել անորոշությունն իր արևելյան շրջաններում, ինչը մյուս երկրները կարող են չընդունել: Դոնեցկի և Լուգանսկի փոքր պետությունները Հարավային Օսիայից և Մերձդնեստրից ավելի կենսունակ չեն, բայց պատերազմը չի ճնշել անկախության համար պայքարը: Այն ընդգրկեց Վրաստանն ու Մոլդովան, նախքան նրանք պատրաստ կլինեին անդամահատմանը: Եթե ​​Ուկրաինան ցանկանում է շարժվել դեպի Արևմուտք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի դիմել դանակի օգնությանը:

Ով գիտի, միգուցե երկար տարիներ միջազգային մեկուսացումից, Ռուսաստանի ջերմ աջակցությունից և տնտեսական լճացումից հետո, պատրանքային վերջավորությունները կցանկանան վերամիավորվել:

Դա արդար չէ, իհարկե: ՌԴ-ն կեղտոտ խաղ է խաղում: Սակայն ոչ ոք չի ասել, որ աշխարհաքաղաքականությունը արդար է: Արոն Ռալսթոնին պատուհասած վիճակը նույնպես արդարացի չէր: Բայց երբեմն ստիպված ես անել այն, ինչ անհրաժեշտ է գոյատևելու համար, եթե նույնիսկ, պետք է հեռացնել այն, ինչ է թանկ քեզ համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment