Ստեղծել բանակցային փաստաթուղթ, որը ընդունելի լինի բոլորի` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի համար

Ստեղծել բանակցային փաստաթուղթ, որը ընդունելի լինի բոլորի` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի համար

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է փորձեն աշխատել Մոսկվայի հետ նոր եվրոպական անվտանգության համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը կբավարարի երկու կողմերին:
  • Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ղրիմում անցկացվելու է պարտադիր հանրաքվե դրսի մոնիտորինգի վերահսկողության ներքո, որը կորոշի տարածաշրջանի ապագան և իր հարցերից մեկը կներառի անկախություն տարբերակը:
  • Ռուսաստանը պետք է համաձայնվի ամբողջապես և տեսանելի դուրս բերել իր ռազմական «կամավորներին» Արևելյան Ուկրաինայից:
  • Ուկրաինան և Միացյալ Նահանգները կհամաձայնվեն, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու ինչպես այժմ, այնպես էլ ապագայում:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի անջատողական շրջաններ ավելի շատ զորքեր և սարքավորումներ փոխադրելու մասին վերջին զեկույցները վկայում են, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ ձգտում է ապակայունացնել իրավիճակը: Բնական է, որ Արևմուտքը շատ բացասաբար արձագանքեց: Պատժամիջոցները կարող են խստացվել: Պաշտպանողական տիպի սպառազինություններ կարող են տրամադրվել Ուկրաինայի թույլ սպառազինված բանակին: Հաշվի առնելով ռուսական մարտավարությունը՝ այդ արձագանքը ոչ միայն բնական է, բայց նաև անխուսափելի:

Սակայն արևմտյան քաղաքականությունը շարունակում է կիսով չափ սխալ լինել և սպառնում, որ 2015 թվականը նույնքան վատ տարի լինի Ուկրաինայի անվտանգության և Արևելք-Արևմուտք հարաբերությունների համար, ինչպիսին էր 2014 թ.: Արևմտյան քաղաքական գործիչները մեղք չունեն Ուկրաինայի արևելյան շրջաններում և Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած անհեռատես քաղաքականության հարցում: Սակայն իրենց գործողությունները կարող են ավելի ուժեղացնել գործողություն-հակազդեցություն դինամիկան, որը հավանաբար էլ ավելի կվատթարացնի այս ճգնաժամի հիմնական զոհ՝ Ուկրաինայի ժողովրդի վիճակը:

Սա բարոյական խնդիր չէ: Ամբողջովին արդարացված է զենք տրամադրելը ինքնիշխան պետությանը, որի տարածքը ենթարկվել է հարձակման ավելի հզոր հարևանի կողմից: Բայց անկախ ճիշտ և սխալ լինելուց, զենքի տրամադրման արդյունքները չեն լինի զուտ ինքնապաշտպանական կարողության մեծացում Ուկրաինայի համար: Ուկրաինայի ռազմական ուժերը կանգնած են Ռուսաստանի ավելի քան հինգ անգամ ավելի մեծ և թերևս, 10 – ից 20 անգամ ավելի հզոր զինված ուժերի դեմ: Իրոք, տրամադրած զինամթերքը, որ պետք է խրախուսի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղակիորեն դիմագրավել ռուսական ուժերին իր տարածքում, կբերի նաև, առավել հավանական է, ռազմական ճգնաժամի էսկալացիային և մահվան ու ավերածությունների դրամատիկ աճին Ուկրաինայում: Մինչդեռ, ռուսական քարոզչությունը շարունակելու է վատաբանել Արևմուտքին և ցանել սերմերը Ռուսաստանի հարևանությամբ ապագա ճգնաժամերի համար:

Նախքան այդպիսի գործողությունները և մինչև ՆԱՏՕ-ի ուժերի մշտական ներկայության ապահովումը Բալթյան երկրներում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է փորձեն աշխատել Մոսկվայի հետ նոր եվրոպական անվտանգության համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը կբավարարի երկու կողմերին: Արևմտյան շատ ձայներ ցանկացած նման փորձ կդիտարկեն որպես պարգևատրում Ռուսաստանին և Պուտինին անցյալ տարվա նրա վարքի դիմաց: Սակայն, այս մոտեցումը միտված է ոչ թե պարգևատրելու, այլ պաշտպանելու Ուկրաինայի և մեր անվտանգությունը:

Եթե ռուս ժողովուրդը դժգոհ լիներ Պուտինից, ապա պարզապես պատժամիջոցների պահպանման և էսկալացիայի պարագայում դրանց ավելացման փաստարկը ճիշտ կլիներ: Սակայն, ՌԴ նախագահը վայելում է 85 տոկոսի աջակցություն իր երկրում, ուր շատերը նրա գործողությունները դիտարկում են որպես ողջամիտ հակազդեցություն ՆԱՏՕ-ի ենթադրաբար փառահեղ ընդլայնմանը ընդհուպ մինչև Ռուսաստանի սահմանները սառը պատերազմից հետո, մի մոտեցում, որը զարգացրել են ռուսական վերահսկվող ԶԼՄ-ները: Այս պահին, Պուտինը ռուսական քաղաքական սպեկտրի կիզակետում է:

Ի մի բերելով որոշ գաղափարներ, որոնք առաջ են քաշվել երկու մեծ ամերիկացի ստրատեգներ և մտածողներ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի և նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկու կողմից, փաստենք, որ Ռուսաստանին առաջարկվող նոր համաձայնությունը պետք է ներառի հետևյալ տարրերը, ինչպիսիք են՝

  • Ռուսաստանը կարող է առաջ քաշել իր պատմականորեն հիմնված պահանջը Ղրիմի վերաբերյալ, բայց պետք է ընդունի, որ այնտեղ անցկացվելու է պարտադիր հանրաքվե դրսի մոնիտորինգի վերահսկողության ներքո, որը կորոշի տարածաշրջանի ապագան և իր հարցերից մեկը կներառի անկախություն տարբերակը:
  • Ռուսաստանը պետք է համաձայնվի ամբողջապես և տեսանելի դուրս բերել իր ռազմական «կամավորներին» Արևելյան Ուկրաինայից:
  • Ռուսաստանը պետք է մեկընդմիշտ, Ղրիմի հարցի լուծումից հետո, պահպանի Ուկրաինայի տարածքային անվտանգությունը, ինչպես խոստացել է 1994 թ. Բուդապեշտի հուշագրի ներքո, որը ապամիջուկայնացնում էր Ուկրաինան և նախկին խորհրդային հանրապետությունները:
  • Ուկրաինան և Միացյալ Նահանգները կհամաձայնվեն, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու ինչպես այժմ, այնպես էլ ապագայում:
  • Նոր համաեվրոպական անվտանգության ապահովման կառուցվածքը, հիմնված հավանաբար Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վրա, պետք է ստեղծվի՝ միտված եվրոպական երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը: Այս ասոցիացիան Մոսկվային կտա որոշակի հավասար գործընկերոջ զգացում և կարող է ներառել ՆԱՏՕ-ի անդամներին և նախկին խորհրդային պետություններին:
  • ՆԱՏՕ-ն կարող է պահպանել իր ներկայիս անդամների քանակը: Սակայն նոր անվտանգության պայմանավորվածությունների պարագայում, պետք է խուսափի հետագա ընդլայնումից և ավելի օժանդակ դեր ստանձնի եվրոպական անվտանգության հարցում՝ վերանայելով իր առաքելությունները Եվրոպայից դուրս:
  • Եվրամիությունը պետք համաձայնվի աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի հնարավոր ապագայում Ուկրաինայի հետ միության հարաբերությունները, այդ թվում անդամակցությունը, լինի համատեղելի Ուկրաինայի մասնակցությանը Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միության նախագծին:
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է աստիճանաբար և, ի վերջո, ամբողջությամբ վերացվեն, երբ այս օրակարգը մտնի ուժի մեջ:

Համուզված ենք՝ Պուտինը կարող է պնդել, որ այս համաձայնագիրը իրականացնում է իր հիմնական նպատակները և մատուցել այն որպես մեծ հաղթանակ: Թերևս այդ դեպքում իր ժողովրդականությունը կաճի մինչև 88 կամ 90% տոկոս որոշ ժամանակ անց: Այնուհետև, ռուս ընտրողները, ամենայն հավանականությամբ, Պուտինին կվերագրեն իրենց կյանքի մակարդակի բարելավումը տնտեսական կապերի և քաղաքական ղեկավարության միջոցով:

Երկարաժամկետում ռուսական թուլությունը նշանակում է, որ Արևմուտքը կարող է իրեն թույլ տալ փոխզիջման գնալ հիմա: Ռուսաստանը չի ունենա համապատասխան իշխանություն իր հարևանների վրա երկար ժամանակ գերիշխելու համար անկախ նրանից, թե ինչ կանի Արևմուտքը: Սակայն նա կարող է երկար տարիներ դժվարություններ ստեղծել՝ վերևում հիշատակված առաջարկությունների փաթեթի բացակայության պարագայում:

Ավելին, որքան որ դա հնարավոր է հիմա, win-win (հաղթանակ-հաղթանակ) մարտավարության հետապնդումը ավելի արդյունավետ է Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի համար, քան զրոյական արդյունքով մտածողությունը (zero-sum thinking): Առկա է չափազանց մեծ սպառնալիք Կենտրոնական Եվրոպային և չափազանց մեծ օրակարգ ռուս-արևմտյան համագործակցության հիմքում՝ Իրանից մինչև Մերձավոր Արևելք, Աֆղանիստան, Հյուսիսային Կորեա: 2014 թ. ճգնաժամի երկարացումն ու ինտենսիվացումը վնասում է նաև Միացյալ Նահանգների անվտանգությանը: Մենք չենք սկսել այս հակամարտությունը, բայց մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են կտրուկ մեծացնել հակամարտության դադարեցման հնարավորությունը:

Հեղինակներ՝ Մայքլ Օհանլոն և Ջերեմի Շապիրոն

Հեղինակները Բրուքինգս ինստիտուտի միջազգային հարաբերությունների ծրագրի գիտաշխատողներն են:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment