Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկում է Brexit- ի այլընտրանքների համար. Ինչ պետք է իմանալ
Հոդվածի առանցքում
- Բրիտանական խորհրդարանը պատրաստվում է անցկացնել չպարտադրող «կողմնորոշիչ քվեարկություն», որպեսզի պարզի խորհրդարանի աջակցությունը վարչապետ Թերեզա Մեյի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին հեղինակություն չվայելող համաձայնագրի այլընտրանքային մի շարք առաջարկներին:
Ուշադրությանն արժանի
Բրեքսիթի ո՞ր տեսակը կընտրեինք: Այսօր բրիտանացի օրենսդիրները հենց այս հարցն են տալիս խորհրդարանում:
Բրիտանական խորհրդարանը պատրաստվում է անցկացնել չպարտադրող «կողմնորոշիչ քվեարկություն», որպեսզի պարզի խորհրդարանի աջակցությունը վարչապետ Թերեզա Մեյի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին հեղինակություն չվայելող համաձայնագրի այլընտրանքային մի շարք առաջարկներին:
Ինչի՞ համար են քվեարկելու պատգամավորները:
Թեպետ ցուցակը դեռ չի ավարտվել, տարբերակներում կներառվեն.
-Չեղարկել Բրեքսիթը:
-Եվս մեկ հանրաքվե անցկացնել:
-Աջակցել Մեյի անջատման գործարքին:
-Աջակցել «գումարած Նորվեգիա» գործարքին, որը Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ միասնական շուկայում:
-Աջակցել Բրեքսիթին «առանց գործարքի»:
Կա՞ արդյոք աջակցություն որևէ տարբերակին: Ներկայացված այլընտրանքային առաջարկներից որևէ մեկի վերջնական արդյունքը քիչ հավանական է: Շատ օրենսդիրներ ընդունում են, որ իրենց դուր չի գալիս Մեյի գործարքը, բայց համաձայն չեն նաև դրան փոխարինող այլ տարբերակին:
Քվեարկությունը ուժ կգօրծադրի՞ Մեյի նկատմամբ: Ոչ, որովհետև դա պարտադիր ուժ չունի և Մեյն էլ ասել է, որ չի գործելու ըստ արդյունքների:
Այդ դեպքում ինչու՞ է տեղի ունենում կոմնորոշիչ քվեարկությունը: Օրենսդիրների ճնշող մեծամասնությունը երկու անգամ մերժեց Մեյի գործարքը: Նրանք ցանկանում են ստուգել աջակցությունն այլընտրանքներին, հույսով, որ մեկ տարբերակին ցուցաբերած նշանակալի աջակցությունը կստիպի Մեյին փոխել կուրսը:
Ե՞րբ է տեղի ունենալու բրեքսիթը: Անցյալ շաբաթ ԵՄ-ն երկարացրեց մարտի 29-ի նախնական ժամկետը: Եթե Մեյի գործարքը խորհրդարանով չանցնի, Մեծ Բրիտանիան պարտավոր է ապրիլի 12-ին լքել Եվրամիությունը: Եթե օրենսդիրները պաշտպանեն վարչապետի համաձայնագիրը, ժամկետը կերկարացվի մինչև մայիսի 22-ը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ