UCSD-ի խմբերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց Ցեղասպանությանը

UCSD-ի խմբերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց Ցեղասպանությանը

Հոդվածի առանցքում

  • Փետրվարի 5-ին Հայ ուսանողների միությունը (ASU), մի քանի ուսանողական մշակութային կազմակերպությունների հետ համատեղ, լուռ նստացույցի տեսքով կազմակերպել են «Ժխտողականության ամոթը» միջոցառումը: Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող բողոքի ցույցը տեղի է ունեցել Geisel-ի գրադարանի դիմաց՝ Լռության ծառի մոտ, և շարունակվել է առավոտյան ժամը 10-ից մինչև ցերեկը ժամը 2-ը:
  • Միջոցառումը ամբողջ օրվա ընթացքում մասնակցել են 30 բողոքող ուսանողներ, այն գրավել է բազմաթիվ անհատների ուշադրությունը, ովքեր կանգնել են և զրուցել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
  • Մյուս կազմակերպությունները, որոնք ներառված էին բողոք ակցիային, Հայկական մշակութային, հրեական կազմակերպություններն էին՝ Alpha Gamma Alpha-ն, Zeta Chapter-ը և Alpha Epsilon Omega-ն, Eta Chapter-ը: Բացի այդ, մասնակցում էին նաև Black Student Union-ը և Kaibigang Pilipino-ն: Այնուամենայնիվ այս խմբերից որևէ մեկին անդամակցելը պարտադիր չէր բողոքի ցույցին մասնակցելու համար:

Ուշադրությանն արժանի

Փետրվարի 5-ին Հայ ուսանողների միությունը (ASU), մի քանի ուսանողական մշակութային կազմակերպությունների հետ համատեղ, լուռ նստացույցի տեսքով կազմակերպել են «Ժխտողականության ամոթը» միջոցառումը: Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող բողոքի ցույցը տեղի է ունեցել Geisel-ի գրադարանի դիմաց՝ Լռության ծառի մոտ, և շարունակվել է առավոտյան ժամը 10-ից մինչև ցերեկը ժամը 2-ը:

ASU-ի շրջանավարտները UCSD-ում 3 տարի առաջ ևս «Ժխտողականության ամոթը» խորագրով ցույցեր էին կազմակերպել: Բողոքի ցույցերը, որոնք փետրվարի 5-ին համաժամանակյա կերպով կազմակերպվել էին UC-ի մասնաճյուղերում, նպատակ ունեին ուսանողներին ուսուցանել Հայոց Ցեղասպանության մասին և բողոք արտահայտել Օսմանյան կայսրության՝ այժմյան Թուրքիայի կողմից դրա ժխտողական քաղաքականության դեմ:

Միջոցառումը ամբողջ օրվա ընթացքում մասնակցել են 30 բողոքող ուսանողներ, այն գրավել է բազմաթիվ անհատների ուշադրությունը, ովքեր կանգնել են և զրուցել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ASU-ի նախագահ Երազ Քոչկարյանը նշել է UCSD Guardian-ին, որ լուռ նստելով բողոքելու նպատակը ընթացիկ ժխտման տեսանելի ներկայացման ստեղծումն էր: «Լռությունը, ըստ էության, ներկայացնում է խնդրի վերաբերյալ մասին լռությունը,-ասել է Քոչկարյանը : Եվ այն, թե ինչպես քաղաքական գործիչներն ու կառավարությունները չեն խոսում այդ մասին կամ չեն վերաբերում դրան՝ որպես ցեղասպանության:

Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնպես որ, հատկապես կարևոր է տեսանելի ցուցադրական  բողոքներ կազմակերպել և ցույց տալ, որ թեկուզ 100 տարի անց այն շարունակում է կարևոր լինել»:

Ցուցարարներից շատերը կարմիր ժապավեններ էին կապել իրենց բերաններին՝ այս տեսողական արդյունավետ բողոքի ցույցի հետագա ամրապնդման համար: Նրանք նաև սև շապիկներ էին հագել՝ցուցադրելով իրենց համերաշխությունը:

Բացի այն, որ անցորդները կարող էին ներկայացուցիչներին հարցեր տալ, Քոչկարյանը նաև իր ձեռքում պահում էր իր տատիկի նկարը, ով Հայոց Ցեղասպանության վերապրածներից էր: Նրան ֆրանսիացի զինվորներն են փրկել ու բերել Ֆրանսիա, իսկ հետո նա վերադարձել է Սիրիա և պատմել իր պատմությունը: Մյուս ցուցարարները պահում էին նմանատիպ նկարներ և պատրաստ էին պատմել այլ վերապրածների պատմությունները:

Միջոցառմանը իր աջակցությունը հայտնած մյուս խմբերից էր Հրեա ուսանողների միությունը: Outreach Yael Kempe-ի փոխնախագահը, Վեցերորդ Քոլեջի ավագը, Guardian-ի հետ կիսվեց, թե ինչու է UJS-ի համար կարևոր այս միջոցառմանը մասնակցելը:

«Մեր ակումբը անձամբ շատ սերտ կապ է տեսնում ASU-ի հետ, և մենք զգում ենք, որ պետք է մեր համերաշխությունը հայտնենք որպես նրանց հետ ունեցած  կոալիցիա»,-ասել է նա: «Ես կարծում եմ, որ որ քանի որ մեր մշակույթները այդքան նման են և մենք Հոլոքոստի, իսկ նրանք՝ Ցեղասպանության միջով են անցել, ինչը որ իրականում նույնն է: Մենք այստեղ ենք աջակցելու ASU-ին»:

Մյուս կազմակերպությունները, որոնք ներառված էին բողոք ակցիային, Հայկական մշակութային, հրեական կազմակերպություններն էին՝ Alpha Gamma Alpha-ն, Zeta Chapter-ը և Alpha Epsilon Omega-ն, Eta Chapter-ը: Բացի այդ, մասնակցում էին նաև Black Student Union-ը և Kaibigang Pilipino-ն: Այնուամենայնիվ այս խմբերից որևէ մեկին անդամակցելը պարտադիր չէր բողոքի ցույցին մասնակցելու համար:

Revelle College-ից Աշեր Ալտերը, ով Alpha Epsilon Pi-ի անդամ է, նշել է, որ մասնակցում է միջոցառմանը, քանի որ ցեղասպանությունը այնպիսի երևույթ է, որը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա:

«Դա խորը ռեզոնանս ստացող երևույթ է»,- Guardian-ին ասել է Ալտերը: «Դա ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանությունն է և այն հանգամանքը, որ այն չի ճանաչվել բազմաթիվ երկրների կողմից, շատ մեծ խնդիր է»:

հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment