UCSB հայ ուսանողների ասոցիացիան բողոքում է Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ
Հոդվածի առանցքում
- Կալիֆորնիայի համալսարանի Սանտա-Բարբարայի հայկական ուսանողական ասոցիացիան փետրվարի 5-ին Սթրոք աշտարակի դիմաց լռության բողոքի ակցիա է անցկացրել, դատապարտելով թուրքական կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտումը:
- «Նրանց համար, ում ընտանիքը անմիջականորեն կրում է ցեղասպանության ազդեցությունը, վիրավորական է, երբ մարդիկ ամբողջությամբ ժխտում են այն փաստը, որ սա պատմության մի մասն է, որ դա ցեղասպանություն է», ասել է Բաղդասարյանը:
- Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չնայած 42 նահանգ, այդ թվում Կալիֆորնիան, պաշտոնապես այն ճանաչել է:
- Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանն այս տարի որոշում է ընդունել հրաժարվել Թուրքիայի Հանրապետության հետ համագործակցությունից: Չնայած UCSB-ի Հայ ուսանողների ասոցացիան չի կարող նման բանաձև հետապնդել այս տարի, այնուամենայնիվ հույս ունի շարունակել իրազեկման բարձրացումը ուսումնական հաստատությունում:
Ուշադրությանն արժանի
Կալիֆորնիայի համալսարանի Սանտա-Բարբարայի հայկական ուսանողական ասոցիացիան փետրվարի 5-ին Սթրոք աշտարակի դիմաց լռության բողոքի ակցիա է անցկացրել, դատապարտելով թուրքական կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտումը:
2015-ին լրանում է Օսմանյան թուրքերի իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, ինչը դարձավ հայկական սփյուռքի ձևավորման պատճառը: Լռության բողոքի ակցիան կազմակերպել էր UCSB-ի հայ ուսանողների միության նախագահ, սոցիոլոգիայի ու սլավոնական լեզուների ու գրականության չորրորդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Բաղդասարյանը:
Բողոքի նպատակն էր տեղեկացնել մի խնդրի մասին, որի վրա շատ քիչ կամ գրեթե ուշադրություն չի դարձվում ժամանակակից լսարաններում: «Պատմության մի մեծ կտոր բացակայում է մարդկանց գիտելիքներից», – ասում է Բաղդասարյանը: «Սա պատմության բավական մեծ մաս է և մենք ուզում ենք խոսել դրա մասին»:
Բողոքի ակցիայի լուռ բնույթը գրավել է հետաքրքրասեր անցորդներին, իսկ ցուցարարները նրանց ներգրավել են կարևոր խոսակցության մեջ: «Նրանց համար, ում ընտանիքը անմիջականորեն կրում է ցեղասպանության ազդեցությունը, վիրավորական է, երբ մարդիկ ամբողջությամբ ժխտում են այն փաստը, որ սա պատմության մի մասն է, որ դա ցեղասպանություն է», ասել է Բաղդասարյանը: «Դա ոչ թե մասն է մի պատերազմի, որի ժամանակ մարդիկ են մահանում: Այն արտոնված էր էթնիկ փոքրամասնությունների զտման նպատակով»:
Ցուցարարները կրում էին սև հագուստ ու երիզով ծածկել էին իրենց բերանները, ինչը նշանակում էր «թուրքական կառավարության ժխտում և բոլոր նրանց լռությունը, ովքեր այն դեռ չեն ընդունել», ասաց Բաղդասարյանը:
Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չնայած 42 նահանգ, այդ թվում Կալիֆորնիան, պաշտոնապես այն ճանաչել է:
Հայ ուսանողների ասոցիացիան մեծ կազմակերպություն է, որն իր ենթախմբերն ունի Կալիֆորնիայի բոլոր համալսարաններում և ցեղասպանության միջազգային հանրության ժխտման դեմ բողոքի ակցիան անցկացնում է ամեն տարի:
UCSB-ի Հայ ուսանողների ասոցացիան իր հիմնական նպատակն է համարում ցեղասպանությունը ներառել ժամանակակից պատմական ուսումնական բառապաշարում: «Այս տարի մենք սկսել ենք աշխատել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ, որը մեծ լոբբիստական կազմակերպություն է և կարող է հասնել Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչմանն ու կրթական ծրագրեր մեջ ներառելուն», – ասել է Բաղդասարյանը:
Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանն այս տարի որոշում է ընդունել հրաժարվել Թուրքիայի Հանրապետության հետ համագործակցությունից: Չնայած UCSB-ի Հայ ուսանողների ասոցացիան չի կարող նման բանաձև հետապնդել այս տարի, այնուամենայնիվ հույս ունի շարունակել իրազեկման բարձրացումը ուսումնական հաստատությունում:
Համալսարանի տարածքում հայկական մեծ համայնք կա և հայ ուսանողների ասոցացիան չորեքշաբթի օրերը երեկոյան ժամը 8-ին հանդիպում է Մերձավոր Արևելքի տեղեկատվական կենտրոնում, որը տեղավորված է ուսանողական ռեսուրսների շենքում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ