Պաշտոնական. ԱՄՆ կպատժի նրանց, ովքեր Իրանից նավթ են գնում

Պաշտոնական. ԱՄՆ կպատժի նրանց, ովքեր Իրանից նավթ են գնում

Հոդվածի առանցքում

  • Միացյալ Նահանգները կշարունակի պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գնում են Իրանի նավթը կամ բիզնես են վարում Իրանի հեղափոխական պահակախմբի հետ, և նավթային իրավունքի փաստաթղթի որևէ մերժում չի վերանայվի, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան:

Ուշադրությանն արժանի

 

Միացյալ Նահանգները կշարունակի պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գնում են Իրանի նավթը կամ բիզնես են վարում Իրանի հեղափոխական պահակախմբի հետ, և նավթային իրավունքի փաստաթղթի որևէ մերժում չի վերանայվի, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան:

Իրանի նավթի հումքի արտահանումը կրճատվել է ավելի քան 80% -ով ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառման պատճառով, երբ անցյալ տարի նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաշխարհային տերությունների հետ 2015-ին կնքված Իրանի միջուկային գործարքից:

«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իրանի վրա, և, ինչպես նախագահ Թրամփն ասաց, Իրանի նավթի հարցում ոչ մի զիջում չի լինի», – լրագրողներին ասել է Սիգալ Մանդելկերը ՝ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը:

Մանդելկերն ավելացրել է, որ ԱՄՆ ճնշման պատճառով իրանական նավթի վաճառքը կտրուկ ընկել է:

Միջուկային գործարքից դուրս գալուց հետո, որն ըստ ԱՄՆ նախագահի, Իրանին առավելություն էր տալիս, Թրամփը նորից պատժամիջոցներ կիրառեց՝ խեղդելու կենսական նշանակության նավթային առևտուրը և ստիպելու Թեհրանին ընդունել իր միջուկային գործունեության ավելի խիստ սահմանափակումները, զսպել իր բալիստիկ հրթիռային ծրագիրը և վերջ տալ աջակցությանը Մերձավոր Արևելքում իր վստահված ուժերին:

Ի պատասխան, Իրանը մայիսից կրճատում է գործարքով ստանձնած պարտավորությունները, այդ կերպ ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա` ստիպելով կնքել  Թեհրանի շահերն ու տնտեսությունը պաշտպանող պայմանագիր:

Ֆրանսիան Իրանին առաջարկել է մոտ 15 միլիարդ դոլարի վարկային գծեր մինչև տարեվերջ, եթե Թեհրանը ամբողջովին վերադառնա 2015-ի միջուկային գործարքին: Այդ քայլը կգօրծի, եթե Վաշինգտոնն այն չարգելափակի, ասում են արևմտյան և իրանական աղբյուրները:

Գործարքը պահպանելուց բացի, Թեհրանը ցանկանում է վերսկսել իր նավթի վաճառքը:

Օգոստոսի 25-ին իրանցի երկու պաշտոնյա և մեկ դիվանագետ «Ռոյթերս» գործակալությանը հայտնել են, որ Իրանը ցանկանում է արտահանել օրական նվազագույնը 700,000 խորանարդ նավթ և այն հասցնել մինչև 1,5 միլիոն խորանարդի, եթե Արևմուտքը բանակցի Թեհրանի հետ միջուկային գործարքը փրկելու համար:

Կիրակի Իրանը հայտնել, է որ իր նավթային տանկեր Ադրիան Դարյա 1-ը, որը հուլիսին Բրիտանիան կալանել էր Ջիբրալթարի մոտ՝ Սիրիայի հարցով ԵՄ պատժամիջոցները խախտելու համար և ազատ էր արձակել օգոստոսի կեսերին, նավարկելուց հետո նավթը բեռնաթափել է միջերկրածովյան տարածաշրջանում ինչ-որ տեղ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում է հայտնվել տանկերը, որին  անցյալ շաբաթ արբանյակից նկարահանել են Սիրիայի Տարտուսի մոտ:

«Այստեղ միայն տանկերի հարցը չէ: Դա լուրջ նախազգուշացում է աշխարհի ցանկացած ընկերությանը», – ասել է Մանդելկերը: «Ընկերություններն ու կառավարությունները հասկանում են, որ անիմաստ է Իրանի թե ԱՄՆ-ի հետ բիզնես վարելու ընտրությունը»:

Սեպտեմբերի 3-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Թեհրանը երբեք չի անցկացնի երկկողմ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, բայց եթե ԱՄՆ վերացնի Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները, կարող է միանալ Իրանի և միջուկային համաձայնագրի մյուս կողմերի միջև բազմակողմ բանակցություններին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment