Հրթիռների մասին Փենսի զգուշացումից հետո ԱՄՆ-Թուրքիա հակամարտությունն ավելի է սրվել

Հրթիռների մասին Փենսի զգուշացումից հետո ԱՄՆ-Թուրքիա հակամարտությունն ավելի է սրվել

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի 70-րդ հոբելյանին նվիրված միջոցառմանը ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսն ասել է. «Թուրքիան պետք է ընտրի. մնալ ամենահաջողված ռազմական դաշինքի կարևորագույն գործընկերը, թե անխոհեմ որոշումներ կայացնելով՝ վտանգի մեր գործընկերային հարաբերություններն ու դաշինքը»: Պատկերավոր ցույց տալու համար, թե Թուրքիան ինչն է վտանգում, Փենսը հիշեցրել է, որ Նահանգները կարող են Անկարային ռեակտիվ օդանավերի ծրագրից հեռացնել, եթե Թուրքիան ՌԴ հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 ՀՕՊ համակարգի գործարքը չխզի:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է, որ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգ գնելով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ում իր դերը նվազեցնում է:

ՆԱՏՕ-ի 70-րդ հոբելյանին նվիրված միջոցառմանը ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսն ասել է. «Թուրքիան պետք է ընտրի. մնալ ամենահաջողված ռազմական դաշինքի կարևորագույն գործընկերը, թե անխոհեմ որոշումներ կայացնելով՝ վտանգի մեր գործընկերային հարաբերություններն ու դաշինքը»:

Պատկերավոր ցույց տալու համար, թե Թուրքիան ինչն է վտանգում, Փենսը հիշեցրել է, որ Նահանգները կարող են Անկարային ռեակտիվ օդանավերի ծրագրից հեռացնել, եթե Թուրքիան ՌԴ հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 ՀՕՊ համակարգի գործարքը չխզի:

S-400 հակաօդային պաշտպանության համակարգի դետալները Թուրքան նախատեսում է ներկրել հունիսի կեսին, իսկ ամբողջական մատակարարումը ծրագրված է հուլիսին:

Անկարան անմիջապես պատասխանեց Փենսի խիստ նախատանքին: Թուրքիայի փոխնախագահ Ֆաութ Օքթայը հայտարարեց, – «Միացյալ Նահանգները պետք է ընտրեն. Թուրքիայի դաշնակիցը մնալ, թե վտանգել երկու երկրների բարեկամությունը՝ ուժերը միավորելով ահաբեկիչների հետ»:

Օքթայն ակնարկում է ԱՄՆ աջակցությունը Սիրիայում քրդական միլիցիային, որին Անկարան Թուրքիայի հարավ-արևմուտքում անջատողական զինյլաների դաշնակիցն է համարում:

Սպառնալիքների փոխանակումը խորացրեց ճգնաժամը, որը վտանգում է երկու երկրների ավելի քան կեսդարյա ռամական գործակցությունը և, հնարավոր է՝ հանգեցնի Թուրքիայի հանդեպ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների:

Ամերիկացի հոգևորականի ձերբակալության համար նախորդ պատիժն անցած տարի հանգեցրեց լիրայի անկմանն ու տնտեսության ռեցեսիիայի:

«Այն փաստը, որ Թուրքիան այդ ծրագրից չի հրաժարվում նույնիսկ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն առաջարկեցին հակաօդային պաշտպանության Patriot համակարգը, խիստ մտահոգիչ է», – ասել է Փենսը:

Թուրքիան ու Միացյալ Նահանգները փորձում են համաձայնեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում այսպես կոչված «անվտանգ գոտու» շուրջ առաջնային սկզբունքները, որը կմեղմեր Անկարայի մտահոգությունը քրդական միլիացիայի ներկայության վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը Վաշինգտոնում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ, իր աջակցությունն է հայտնել բանակցային գործընթացին, միաժամանակ հիշեցնելով «ջախջախիչ հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները տարածաշրջանում».- նշվում է դիվանագետների հանդիպման մասին պետդեպի հայտարարության մեջ:

Թուրքիան արձագանքել է այս հայտարարությանը պնդելով, որ այն հստակ չի արտացոլում դիվանագետների զրույցը: «Ներկայացված ամփոփումն «ակնհայտորեն» պատրաստվել է մինչև հանդիպումը, այնտեղ այնպիսի հարցեր են հիշատավում, որոնց մասին հանդիպմանը չի խոսվել» – ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment