Ամերիկյան զորքերը Վրաստանում են Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում

Ամերիկյան զորքերը Վրաստանում են Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում

Հոդվածի առանցքում

  • Ամերիկյան շուրջ 1500 զինծառայողներ գտնվում են Վրաստանում ՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար, ինչն ընդգծում է աջակցությունը Վրաստանին Ռուսաստանի հետ ճգնաժամի պայմաններում: Զորավարժությունները ՝ Agile Spirit 2019, թվով յոթերորդ զորավարժույուններն են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև, որոնք վերջին տարիներին ներառել են նաև այլ երկրներ:

Ուշադրությանն արժանի

 

Ամերիկյան շուրջ 1500 զինծառայողներ գտնվում են Վրաստանում ՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար, ինչն ընդգծում է աջակցությունը Վրաստանին Ռուսաստանի հետ ճգնաժամի պայմաններում:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չեն մասնակցել զորավարժություններին

Զորավարժությունները ՝ Agile Spirit 2019, թվով յոթերորդ զորավարժույուններն են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև, որոնք վերջին տարիներին ներառել են նաև այլ երկրներ: Զորավարժությունների նպատակն է գործընկերային ուժերի Վրաստան տեղափոխումն ու վրացական զորքերի հետ միասնաբար գործողություններին մասնակցելը: Զորավարժությունների զգալի մասում կիրառվում է փաստորեն ԱՄՆ-ից Վրաստան բերված սարքավորումները:

Տարիների ընթացքում զորավարժույունները կայուն աճ են գրանցել իրենց մասշտաբով և ամբիցիաներով: Այս տարվա «Agile Spirit» – ի տարբերակը, որը պաշտոնապես մեկնարկել է հուլիսի 27-ին, ըստ ամենայնի, կլինի ամենամեծը, որի մասնակիցների ընդհանուր թիվը 3000 Վրաստանից, ԱՄՆ-ից և 12 այլ երկրներից (բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամներ, բացառությամբ Ուկրաինայի): ԱՄՆ զորակազմը մի փոքր ավելի մեծ է, քան անցած տարվա զորավարժություններին մասնակցած խումբը, որը կազմում էր 1400 ամերիկացի զինծառայող:

2000-ականներին ԱՄՆ-ի հետ համատեղ մեկնարկած զորավարժությունները նպատակ ունեին պատրաստել վրացական զորքերին ԱՄՆ-ի գլխավորած առաքելություններին Իրաքում և Աֆղանստանում, որտեղ վրացական զորքերը ծառայույուն են իրականցնում:

Բայց Հարավային Օսիայի դեմ 2008 թ-ի պատերազմը բացահայտեց վրացական զինուժի «անկարողությունը հետ մղելու ռուսական տանկերի և ավիացիայի գրոհները», – ասում է վրացական ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին «Կովկասյան հանգույց» լրատվական կայքին տված հարցազրույցում: Հաջորդ տարիների ընթացքում ԱՄՆ-ն աստիճանաբար փոխեց Վրաստանում անցկացվող զորավարժությունների ուղղվածությունը `շեշտը դնելով ավելի շատ նրան, ինչը ցանկանում էր Վրաստանը. Ռուսաստանի դեմ պայքարելու ունակության մեծացումը: «Վերջերս զորավարժությունները ընդգրկել են, օրինակ, հավանական թշնամու տանկային ստորաբաժանումի հարձակման կանխումը և նրա ավիացիոն և հրետանային ուժերին օդից հակահարված հասցնելը», – ասաց Ալադաշվիլին:

Ռուսաստանի հետ պատերազմի հեռանկարը արդիական էր այս ամառ Թբիլիսիում տեղի ունեցած հակակառավարական և հակառուսական ցույցերից հետո, որոնք բուռն արձագանք առաջացրեցին Մոսկվայում: Հավելենք, որ Կրեմլը այդքան էլ ուրախ չէր հարևան Հայաստանում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի հետ իր հարաբերություններով, ինչպես կցանկանար Մոսկվան: Մի ականավոր մեկնաբան նույնիսկ կանխատեսում էր, որ Ռուսաստանը կարող է ներխուժել և գրավել Արևմտյան Վրաստանի մի մասը ՝ Հայաստանին դաս տալու համար, և դա հենց այս ճգնաժամից առաջ էր:

Ինչպես վրացական, այնպես էլ ամերիկացի պաշտոնյաները զերծ են մնացել այս զորավարժություններն ուղղակիորեն կապելուց ներկայիս ճգնաժամի կամ ընդհանրապես Ռուսաստանի հետ: Երբ վրաց լրագրողները Պաշտպանության նախարար Լևան Իզորային հարցրեցին այն հեռանկարի մասին, թե արդյոք հնարավոր է, որ դրանք Մոսկվայում վատ արձագանքի արժանան, Իզորիան պատասխանեց միայն, որ Վրաստանը կշարունակի «սառը և ռացիոնալ» հետամուտ լինել իր ռազմավարական նպատակներին:

՛՛Զորավարժությունները նախատեսված են որպես ուժի ցուցադրում և փորձ ՝ ցույց տալու, որ ՆԱՏՕ-ն ներկայումս մնում է Ռուսաստանի արևմտյան և հարավային սահմանների մոտ: ՆԱՏՕ-ի ցանկությունն է հիմքեր ստեղծել ամբողջ սահմանի երկայնքով ՝ մինչև Խաղաղ օվկիանոս՛՛, – ասում է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի անդամ Իգոր Մորոզովը RT- ին տված հարցազրույցում:

Ռուս մյուս մեկնաբանները որոշ հեգնանքով նշեցին, որ զորավարժությունների շուրջ պաշտոնական հռետորաբանությունը ներառում է պնդումներ, որ դրանք ուղղված են «Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանմանը»:

«Վտանգավոր հանգամանքներում [տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների հետ զորավարժությունները] կարող են արագ հանգեցնել մարտերի», – RT- ին ասաց Ռուսլան Բալբեկը, որը ներկայացնում է Ղրիմը ներկայացնող Դումայի անդամ է: «Այս բոլոր բազմազգ ժողովրդավարական ուժերը, որոնք ղեկավարվում են ԱՄՆ-ի կողմից, գիտեն դա, ինչպես նաև այն, որ դրանք նյարդայնացնող են: Սակայն ամերիկացիներին միայն լարվածությունն է պետք: Հիմնական խնդիրը այն է, որ այն չվերածվի ռազմական բախման»:

Բոլոր հարևաններից Վրաստանի Agile Spirit 2019-ին մասնակցում էր միայն Թուրքիան: Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք մասնակցել են ԱՄՆ-Վրաստան նախորդ զորավարժություններին, երկուսն էլ այս անգամ զերծ մնացին մասնակցելուց: Հայաստանում այդ փաստը որոշակի վրդովմունք է առաջացրել մասնավորապես Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ սերտ կապերի կողմնակիցների շրջանում:

«Խնդիրն ինքնին ռազմական զորավարժությունները չեն», – ֆեյսբուքյան գրառման մեջ ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը: «Շատ ավելի նշանակալի է այն, որ Ռուսաստանի ճնշումը Երևանի վրա աճում է և, կարծես, առաջին դրսևորումներն է ունենում, չնայած իշխանությունները փորձում են թաքցնել այս փաստը: Հայ հեղափոխության ձեռքբերումներից էր Հայաստան-Ռուսաստան «վասալ» հարաբերությունների վերացումը, որի վերադարձը կարող է ստվեր գցել այս պատմական իրադարձությունների քաղաքական նշանակության վրա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment