Ամերիկացի զինվորականներ․ Իրանի հետ հարաբերություները տագնապալի աստիճանի վրա են

Ամերիկացի զինվորականներ․ Իրանի հետ հարաբերություները տագնապալի աստիճանի վրա են

Հոդվածի առանցքում

  • Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը, որը իրականացնում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում գործողությունների վերահսկումը, քննադատել է Միացյալ Թագավորության բանակի գեներալ-մայոր Քրիստոֆեր Գիային, ով նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միասնական ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալն է, այն բանից հետո, երբ նախորդ երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ «Իրաքում և Սիրիայում իրանական ուժերի կողմից սպառնալիքի մեծացում չի եղել»:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ գտնվում են տագնապային վիճակում Իրանի հետ հարաբերությունների շուրջ՝ hակասելով տարածաշրջանում իրենց կոալիցիայի խոսնակի հայտարարությանը:

Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը, որը իրականացնում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում գործողությունների վերահսկումը, քննադատել է Միացյալ Թագավորության բանակի գեներալ-մայոր Քրիստոֆեր Գիային, ով նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միասնական ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալն է, այն բանից հետո, երբ նախորդ երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ «Իրաքում և Սիրիայում իրանական ուժերի կողմից սպառնալիքի մեծացում չի եղել»:

Այդ նույն օրվա նույն հայտարարության մեջ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Բիլ Ուրբանը հայտարարել է, որ Գիայի մեկնաբանությունները «հակասում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տարածաշրջանում իրանական ուժերի հետ կապված որոշակի դիրքորոշմանը»:

Պենտագոնը հազվագյուտ է դիրքորոշում հայտնում իր դաշնակցի դեմ: Տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժերի ուշադրությունը կենտրոնացած է  ISIS- ի վրա, որի վերջին խոշոր հենակետն անցել էր մարտին սիրիական քրդական ուժերի վերահսկողության ներքո: Թեև ԱՄՆ – ը և Իրանը մեծապես նպաստեցին Իրաքում և Սիրիայում ISIS – ի դեմ պայքարին, նրանք միմյանց մեղադրել են Մերձավոր Արևելքում սեփական շահերը առաջ մղելու մեջ:

Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելք ուղարկեց Աբրահամ Լինքոլն նավակիրը՝ հենվելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության վրա, ուր նա մտահոգիչ և լարող է համարում ԱՄՆ շահերի վրա հարձակվելու ենթադրյալ իրանական դավադրությունը: Դրանից մեկ շաբաթ անց չբացահայտված հարձակումներ տեղի ունեցան չորս առևտրային նավթային տանկերների վրա, որի արդյունքում դրանք վնասվեցին: Այն տեղի ունեցավ Օմանի ծոցում Հորմուզի նեղոցից 100 մղոն հեռավորության վրա, որը կրկին լարվածություն առաջացրեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև:

 

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի 2015 թ. միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշման տարեդարձին, ըստ որի Իրանը օգտագործում է պատժամիջոցներից ազատումը  որպես աջակցման միջոց ռազմական խմբերին և բալիստիկ հրթիռների զարգացման համար, Թեհրանը չորեքշաբթի հայտարարեց, որ ինքը մասնակիորեն դադարեցնում է իրականացնել համաձայնագրի պարտավորությունները: Չնայած ՄԱԿ-ը բազմիցս հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել համաձայնագրին, որը շարունակում են աջակցել Չինաստանը, ԵՄ, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը վերականգնել է լայնածավալ պատժամիջոցները, որպեսզի խափանի Իրանի միջազգային առևտուրը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը լրագրողներին ասել է, որ իրենք չափազանց անհանգստացած են պատահական հակամարտության բռնկման հնարավորւոյւնից: Հանթը կրկին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջուկային համաձայնագրին, որն ըստ նրա գլխավոր ձեռքբերումն է գլոբալ միջուկային զենքի չտարածման հարցում: Դա բխում է մեր ընդհանուր շահերից:

Թեհրանը, որին աջակցում է Պեկինն ու Մոսկվան, կոչ է արել Եվրոպային վերականգնել առևտուրը Վաշինգտոնի միակողմանի ճնշման ներքո: Իրանի պաշտոնյաները, ինչպիսիք են արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՄԱԿ-ում դեսպան Մաջիդ Թախթ Ռավանչին, ևս հերքել են ԱՄՆ-ի շահերին հարվածելու իրանական ծրագրերի մասին տեղեկությունները` կապված երկու երկրների միջև պատերազմ հրահրելու դիտավորյալ փորձերի հետ:

 

Մինչդեռ Newsweek- ը կարողացավ հաստատել երեքշաբթի, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը անդրադարձել է Իրանի վրա հնարավոր հարձակման ծրագրերին: Այս քայլը, հավանաբար, ազդարարում է, որ փորձ է արվում Իրանին ստիպել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, չնայած Թրամփի վարչակազմի մարտավարությունն առայժմ Իրանի կողմից արժանացել է միայն խիստ դիմադրությանը:

Չնայած Թրամփը հերքել է «Նյու Յորք Թայմս» թերթի տեղեկությունը Իրանի հետ կապված ենթադրյալ ծրագրերի մասին, որակելով դա որպես «կեղծ լուրեր», նա նաև պնդել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմի այդ քայլին և «կուղարկի շատ ավելի շատ զորքեր », քան սկզբում հաղորդված 120 000 թիվը: Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խորհրդական Հեսամեդին Աշենը նույն օրը թվիթերյան գրառման միջոցով քննադատել է Թրամփին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment