Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրում է ռուսական սահմանների մոտ լարվածություն ստեղծելու մեջ

Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրում է ռուսական սահմանների մոտ լարվածություն ստեղծելու մեջ

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ընդհանուր լարվածությունը վերջին տարիներին մեծացել է, մասնավորապես, Մոսկվայի՝ 2014 թ.-ին Ուկրաինայից Ղրիմի վիճելի բռնակցումից հետո: Ռուսական աջակցության ներքո անջատողական ապստամբները շարունակում են մնալ Ուկրաինայի զինված ուժերի հետ ռազմական հակամարտության մեջ: Այս ամսվա ընթացքում ԱՄՆ մի քանի B-52 ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկել Միացյալ Թագավորություն, հաղորդում է Լեհաստանի Վարշավայի ինստիտուտի վերլուծական կենտրոնը: Մի քանի ինքնաթիռներ Բալթիկ ծովում անցկացրել են զորավարժություններ, որոնցից մեկը անցյալ շաբաթ մոտեցել է Ռուսաստանի տարածքին: Այդ ինքնաթիռը անգամ ոչ իրական «հարվածներ» է հասցրել Ռուսաստանի ռազմածովային բազային։

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրում է իրավիճակի լարման մեջ` իր սահմանների մոտ միջուկային B-52 ռազմավարական ռմբակոծիչների թռիչքի պատճառով:

«Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգների նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը, որը ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի սահմանների հետ», – ասել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նշում է The Moscow Times թերթը:

Ավելի վաղ հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ օդ են բարձրացվել երկու Սուխոյ 27 ինքնաթիռներ ` Բալթիկ ծովի միջազգային ջրերի վրա թռչող ամերիկյան B-52 ռմբակոծիչի դեմ: «Երբ ռազմավարական B-52H ռմբակոծիչը հեռացել է ռուսական պետական ​​սահմանից, նրանք վերադարձել են ռազմակայան», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, նշում է «Տասս» գործակալությունը:

Այս ամսվա ընթացքում ԱՄՆ մի քանի B-52 ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկել Միացյալ Թագավորություն, հաղորդում է Լեհաստանի Վարշավայի ինստիտուտի վերլուծական կենտրոնը: Մի քանի ինքնաթիռներ Բալթիկ ծովում անցկացրել են զորավարժություններ, որոնցից մեկը անցյալ շաբաթ մոտեցել է Ռուսաստանի տարածքին: Այդ ինքնաթիռը անգամ ոչ իրական «հարվածներ» է հասցրել Ռուսաստանի ռազմածովային բազային, նշում է հետազոտական ​​կենտրոնի զեկույցը:

«Ռմբակոծիչները պետք է գործեն Եվրոպայում և Հյուսիսատլանտյան օվկիանոսում` Ռուսաստանի նավատորմի և օդային ուժերի գերներկության պատճառով: Նրանք կմասնակցեն տեղական ամերիկյան ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ անցկացրած զորավարժություններին», – բացատրեց ինստիտուտը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ընդհանուր լարվածությունը վերջին տարիներին մեծացել է, մասնավորապես, Մոսկվայի՝ 2014 թ.-ին Ուկրաինայից Ղրիմի վիճելի բռնակցումից հետո: Ռուսական աջակցության ներքո անջատողական ապստամբները շարունակում են մնալ Ուկրաինայի զինված ուժերի հետ ռազմական հակամարտության մեջ:

Փետրվարի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև հայտարարեց, որ պաշտոնապես դուրս է գալիս տասնամյակներ գործող միջուկային (INF) պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին այն խախտելու մեջ: 1987 թվականին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի և նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ստորագրած պայմանագիրը փոխադարձաբար արգելում էր 300 մինչև 3500 կիլոմետր հեռավորության վրա բոլոր բալիստիկ և այլ հրթիռների տեղակայումը: Կրեմլը հակադարձեց՝ պնդելով, որ ԱՄՆ-ը ինքն է խախտել պայմանագիրը:

ՆԱՏՕ-ն աջակցել է ԱՄՆ-ի՝ INF- ի համաձայնությունից դուրս գալու որոշմանը, սակայն Մոսկվան հայտարարել է,որ ոչ Վաշինգտոնը, ոչ էլ նրա դաշնակիցները չեն հաստատել այդ խախտումները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին INF- ի համաձայնության ենթադրյալ խախտման որևէ ապացույց չտրամադրելու մեջ:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նախազգուշացրել են պայմանավորվածության չեղարկման դեպքում հավանական ճգնաժամի ծագման մասին `զգուշացնելով, որ Եվրոպան և ԱՄՆ-ը կարող են թիրախ դառնալ: Անցյալ ամիս նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը «ստիպված կլինի զենքեր տեղակայել, որոնք կարող են օգտագործվել … որոշումներ կայացնող այն կենտրոնների դեմ, որոնք սպառնալիք են Ռուսաստանին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment