ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է հետաձգել Ս-400-ների առաքումը

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է հետաձգել Ս-400-ների առաքումը

Հոդվածի առանցքում

  • Միացյալ Նահանգները դիմել է Թուրքիային՝ առաջարկելով հետաձգել Ս-400 ռուսական հրթիռային պաշտպանության համակարգերի առաքումը: Դա նախատեսված է հուլիսին: Փոխարենը Վաշինգտոնն առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, որին այդքան ձգտում էր Անկարան:

Ուշադրությանն արժանի

 

Միացյալ Նահանգները դիմել է Թուրքիային՝ առաջարկելով հետաձգել Ս-400 ռուսական հրթիռային պաշտպանության համակարգերի առաքումը: Դա նախատեսված է հուլիսին: Փոխարենը Վաշինգտոնն առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, որին այդքան ձգտում էր Անկարան:

Սակայն Թուրքիան վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը, որ չի հրաժարվի նախատեսված գործարքից, նույնիսկ եթե ռուսական համակարգերը ձեռք բերումը դիվանագիտական լարվածություն է առաջացնում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև:

«Մենք հուլիսին կգնենք Ս-400-ները: Մեր դիրքորոշումը չի փոխվել», – ասել է բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը:

Սակայն աղբյուրը նշել է, որ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Ամերկացի պաշտոնյաները Թուրքիայի ռուսական գնումը անվանել են «խորը խնդրահարույց»՝ ասելով, որ դա կհանգեցնի Անկարայի հետ համագործակցության դադարեցմանը F-35-ների համատեղ գործարքում:

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, որոնց պատկանում են F-35-երը, վախենում են համակարգում ռադիոտեղորոշիչը կոտրելու եղանակը կպարզվի՝ ամերիկյան օդանավը խոցելի դարձնելով ռուսական ռազմատեխնիկայի համար:

Անկարան Վաշինգտոնին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` գնահատելու այն ռիսկերը, որոնք կսպառնան F-35-երին: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է այդ առաջարկից, սակայն Վաշինգտոնում ջանքեր են գործադրվել՝ փորձելով օգտագործել Անկարայի առաջարկը հետագա երկխոսության համա: Այս մասին նշում է մեկ այլ աղբյուր:

Թուրքիայի ռուսական  գնման շուրջ տարաձայնությունները վերջինն է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճերի շարքում: Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները լարված են, քանի որ Թուրքիան պահանջում է արտաքսել կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Տարաձայնություններ կան նաև Մերձավոր Արևելքի քաղաքականության և Սիրիայում պատերազմի, ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցների հարցում:

Անկարայի ռուսական գնման դեմ բողոքելով՝ Վաշինգտոնը մարտին դադարեցրեց դեպի Թուրքիա F-35 կործանիչների սարքավորումների մատակարարումը:

Երկուշաբթի ԱՄՆ-ի օդուժի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը, քարտուղար Հեթեր Ուիլսոնը հաստատեց, որ դեպի Թուրքիա F-35-երի օժանդակ սարքերի առաքումները դեռ դադարեցված են: Նա ավելացրեց, որ այդ առաքումների վերաբերյալ ընթացող քննարկումները շարունակվում են:

Սակայն Ուիլսոնը հայտարարել է, որ թուրք օդաչուները շարունակում են F-35-երով իրենց վարժանքները Արիզոնայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment