Նոր Galaxy S6-ի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը հաստատում է Samsung-ի արմատական ծրագրերի մասին

Նոր Galaxy S6-ի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը հաստատում է Samsung-ի արմատական ծրագրերի մասին

Հոդվածի առանցքում

  • Vodafone Netherlands կրիչը հավանաբար կդառնա Samsung նշանավոր հեռախոսի փառքի ավարտը այն բանից հետո, երբ պատահաբար նրա կայքը հրատարակել է Samsung Galaxy S6-ի ապրանքային ծածկագիրը, և, որ ավելի հետաքրքիր է, տեսանելի է նաև խորհրդավոր «Samsung Galaxy S Edge»-ի ծածկագիրը:
  • Ակնկալվում է, որ այն հիմնված կլինի անցյալ տարի թողարկված «Galaxy Note Edge»-ի վրա, դա կարող է նշանակել, որ աջ եզրի ուղղությամբ սենսորային էկրան կունենա: Այն հիմնական էկրանից, որը ապահովում է շորթքաթերի, վիջեթների և կառավարման տարրերի գործունեությունը, անկախ է աշխատելու, և վիդեոն և խաղերը կարող են լցնել ամբողջ տարածությունը՝ առանց ավելորդ տեղ ծախսելու:
  • Սակայն, եթե եզրային այդ տարբերակն այդքան լավ է, Samsung–ը ինչո՞ւ է Galaxy S երկու նոր տարբերակ ստեղծում:

Ուշադրությանն արժանի

Շատ քիչ սմարթֆոններ կան, որոնք   այնքան մեծ հետաքրքրություն են առաջացնում, որքան Iphone-ը, սակայն Samsung Galaxy S-ը հեշտության կարող է լինել Iphone-ից հետո հաջորդը: Ցավոք, Samsung-ը ևս տառապում է այն նույն անվտանգության խնդիրներով, երբ տեղեկատվության արտահոսք է տեղի ունենում, ինչպես Apple AAPL–ը՝ +3.1%, և իր ծրագրերի վերաբերյալ հաջորդ խոշոր արտահոսքը, որի արդյունքում փչացել են նոր ուղղության վերաբերյալ ծրագրերը,  տեղի է ունեցել կրիչների մեղքով:

Vodafone Netherlands կրիչը հավանաբար կդառնա Samsung նշանավոր հեռախոսի փառքի ավարտը այն  բանից հետո, երբ պատահաբար նրա կայքը հրատարակել է Samsung Galaxy S6-ի ապրանքային ծածկագիրը, և, որ ավելի հետաքրքիր է, տեսանելի է նաև խորհրդավոր «Samsung Galaxy S Edge»-ի ծածկագիրը:

Բավականին ուշադիր հոլանդական «Galaxy Club» տեխնոլոգիական կայքը վերցրել է երկու ծածկագրերն էլ, և նորություն հայտնել, որ Samsung-ը Samsung Galaxy S6-ի երկու նոր տարբերակ կթողարկի: Քանի որ Galaxy S6-ն արդեն իսկ դառնում է S դասի ամենաարմատական վերափոխումը, ապա նրա «Edge» տարբերակը ամենից շատն է ոգևորում:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Edge»-ը

Ակնկալվում է, որ այն հիմնված կլինի անցյալ տարի թողարկված «Galaxy Note Edge»-ի վրա, դա կարող է նշանակել, որ  աջ եզրի ուղղությամբ սենսորային էկրան կունենա: Այն հիմնական էկրանից, որը ապահովում է շորթքաթերի, վիջեթների և կառավարման տարրերի գործունեությունը,  անկախ է աշխատելու, և վիդեոն և խաղերը կարող են լցնել ամբողջ տարածությունը՝ առանց ավելորդ տեղ ծախսելու:

Թողարկման վերաբերյալ նախնական կեղծ քայլից հետո, «Galaxy Note Edge»-ի վերաբերյալ քննադատական ռեակցիան դրական է եղել, և  պարզ է, որ «Edge» տարբերակը իր երկու ամենահայտնի դիապազոններով կազմակերպության հիմնական ռազմավարությունն է: Samsung-ը հույս ունի ոգևորել սպառողներին՝ օգտագործել եզրային էկրանը:

Սակայն, եթե  եզրային այդ տարբերակն այդքան լավ է, Samsung–ը ինչո՞ւ է Galaxy S երկու նոր տարբերակ ստեղծում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment