Ադրբեջանում երկու լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանում երկու լրագրող է ձերբակալվել

Հոդվածի առանցքում

  • Հունիսի 12-ին ադրբեջանական Realliq անկախ լրատվական կայքի գլխավոր խմբագիր Իքրամ Ռահիմովին դատարանը 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտեց: Երկու օր անց հունիսի 14-ին դատարանը Xeberman և Press-az լրատվական կայքերի խմբագիր Փոլանդ Ասլանովի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը: Երկու լրագրողների շահերը ներկայացնող Յելցին Սադիգովի խոսքով, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա հնարավոր է դատապարտի ցմահ ազատազրկման

Ուշադրությանն արժանի

 

Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն լրագրողներ Իքրամ Ռահիմովին և Փոլադ Ասլանովին:

Հունիսի 12-ին Realliq անկախ լրատվական կայքի գլխավոր խմբագիր Իքրամ Ռահիմովին դատարանը 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտեց: Երկու օր անց հունիսի 14-ին դատարանը Xeberman և Press-az լրատվական կայքերի խմբագիր Փոլանդ Ասլանովի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը: Երկու լրագրողների շահերը ներկայացնող Յելցին Սադիգովի խոսքով, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա հնարավոր է դատապարտի ցմահ ազատազրկման:

«Ադրբեջանի իշխանությունները դեմ են անկախ մամուլին և բոլոր այն լրագրողներին, որոնք բացահայտում են կոռուպցիաներ և անարդարություններ»,-ասել է CPJ- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդը,-«Ղեկավարությունը նրանց պետք է անհապաղ ազատ արձակի և նրանց վրայից հանի բոլոր մեղադրանքները»:

Ռահիմովին ձերբակալել էին պարբերականում հրապարակված հոդվածից անմիջապես հետո, որտեղ նա անդրադարձել էր մամուլում կոռուպցիայի առկայությանը: Ձերբակալվելուց հետո նա տնային կալանքում է:

Հունիսի 12-ին Ադրբեջանի իշխանությունները Իրանի սահմանին ձերբակալեցին Ասլանովին, նրա կնոջն ու աղջկան, երբ նրանք փորձել էին գնալ իրենց ընկերոջ հարսանիքին: Կնոջն ու աղջկան հետո ազատ արձակեցին և բռնագրավեցին Ասլանովի տեսախցիկը, համակարգիչն ու հեռախոսը:

Սադիգովը նշել է, որ լրագրողը պատրաստվում էր հրապարակել հետաքննություն, որում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ կոռուպցիոն բացահայտումներ կային:

Ադրբեջանում 2018-ին աշխատանքային գործունեության համար 10 լրագրող է ձերբակալվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment