Twitter-ը դարձել հակահասարակական լրատվամիջոց

Twitter-ը դարձել հակահասարակական լրատվամիջոց

Հոդվածի առանցքում

  • Սպորտային թիմը որոշել է ակցիա սկսել Twitter-ում` իր հետևորդների մեկ մլն սահմանագիծն անցնելու համար:
  • Ինչ որ մեկը առիթն օգտագործել էր ազգայնական, վիրավորական ուղերձներ տարածելու համար:
  • Արդյունքուն անմեղ նախաձեռնությունը դժգոհության և քննադատության ալիքի է վերածվել թիմի նկատմամբ:
  • Մարզիկները, թիմերը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ստանալ ահաբեկող, ատելությամբ լցված արտահայտություններ, նույնիսկ սպառնալիքներ:
  • Սոցիալական լրատվամիջոցների անանունությունը հեռացնում է վատ վարքի խոչընդոտները:
  • Հասարակության մեջ անընդունելի համարվող վարքագիծն ընդունելի է դառնում Twitter- ում:

Ուշադրությանն արժանի

Twitter-ը սպորտին հետևելու լավագույն նորարարություններից մեկն է: Միջոցառումները դիտելիս այն մեզ տրամադրում է վիրտուալ մարզական վիճակ: Մշտական թարմացումները, մտքերի փոխանակումները, նյութի հղումները կատարվում են մեծ արագությամբ:

Այն նաեւ սպորտի սպառման վատթարագույն զարգացումներից մեկն է` հանդես գալով որպես հեգնանքի, չարախնդության եւ մանրախնդրության առցանց հարթակ:

Twitterը 140 նիշերով ուղերձների տեղ է եւ բարոյականությունից զուրկ ուղեցույց: The New England Patriots –ը դա իր մաշկի վրա զգաց հինգշաբթի, երբ Twitter –ի զարգացումը սխալ ուղղությամբ գնաց, որովհետև մի քանի հիմար որոշեցին բարի կամքի դրսևորումը վերածել ռասիստական խոսքի, ինչը դատապատելի է:

Գուցե մենք պետք է մեր էկրաններում, մեր հղումներում եւ ռիթվիթներում փնտրենք հարցի պատասխանը, թե ինչպես են սպորտին հետևող սոցիալական լրատվամիջոցները եւ ուրախ միջոցառումները սպառել իրենց, դարձել թունոտ: The Patriots չի տուժել Twitter –ի անհաջողությունից: Այլ Թվիթերն է քաշել սպորտային խմբին: Twitter- ում քիչ քիչ տեղ կա նշանների միջև հեռավորության համար, բայց շատ տարածք կա վիրավորանքների ու ատելության համար:

Twitter-ի սեփականատերերի մեծը մասը NFL թիմի հետեւորդներ են, Patriots-ը փորձեց օգտագործել Twitter –ը, որպեսզի իրեն հավատարիմ երկրպագուներին առցանց փոքր նվեր մատուցի 1 մլն հետեւորդի սահմանագիծը հատելու համար:  Հինգշաբթի ուղարկված հաղորդագրության մեջ թիմը շնորհակալություն էր հայտնել իր երկրպագուներին եւ ասել, որ եթե պատասխան հաղորդագրություն ուղարկեն, թիմից կստանան թվիտ, որտեղ պատկերված է Patriots –ի համազգեստ՝մեջքին Twitter-ի տարբերակիչով (օրինակ @ TB12forever):

Ինչ որ մեկը առիթն օգտագործել էր և Patriots-ին պատասխանելիս` ձևափոխել էր նկարի վրա գրվածը և շարադրել «Ես ատում» եմ: Դրան հետեւել է տառերի միաձուլմամբ աֆրոամերիկացիներին ուղղված ռասայական արտահայտություն: Դա էլ ավտոմատ սկսել է տարածվել:

Թիմը բլոգերի և Twitter-ի անդամների կողմից, որոնք սպասում են նման սխալների,արժանացել է կծու հեգնանքի:Վերջինները կշտամբել են թիմի սոցիալական մենեջերին և ծաղրել անդամներին, որ չեն կանխատեսել Twitter-ի հետևորդների անբարյացակամ մտադրությունները: Salon.com-ի թունոտ հոդվածը հայտարարեց, որ սոցիալական լրատվամիջոցների մենեջերի հմտությունը զրոի է հավասար: Իհարկե, այս կայքերից ոչ մեկը երկար ժամանակ չկարողացավ հրաժարվել հրեշի իր կերպարի արտացոլումից և չզանգահարեց Patriots –ին բացատրություն ստանալու համար, չմտածեց, թե ինչպես Twitter-ը հասարակական լրատվամիջոցից վերածվեց հակահասարակականի, թշնամության ու մարդատյացության պոռթկումների կենտրոնի:

Ես ճանաչում եմ Patriots-ի սոցցանցերի գծով մենեջերին: Նա շատ խելացի է ու բարեխիղճ: Բոստոնի քոլեջի ու համալսարանի դիպլոմներ ունի, դասավանդում է Բոստոնի համալսարանում: Patriots-ի լրատվական ծառայության մյուս անդամների նման մենեջերն էլ աշխատում է օրական 12 ժամից ավելի: Բայց ոչ ոք չի կարող 24 ժամ անընդմեջ հետևել Twitter-ի գրառումներին: Դա պետք է անի մեկից ավելի մարդ: Մենեջերի աշխատանքը բարձր են գնահատում թիմում: Patriots-ի գրառումները Twitter-ում արժանացել են Shorty մրցանակի, որը սոցիալական լրատվամիջոցներում համարժեք է Emmy-ին:

Patriots-ն առաջին թիմն էր, որն առավել տեսանելի դարձրավ  Twitter-ում` 2009 թ ներկայացնելով իր նախագիծը: Թիմը նաեւ առաջինն էր NFL-ում, որ սկսեց ներկայացված լինել Vine-ում և Google+ում:

Ոչ մի խոսք այն մասին, որ Patriots-ը Բիլ Բելիչիքի սիրելի սոցիալական լրատվամիջոցների կայքերից է, որ Բելիչիքը կատակով նրանց կոչում է«Իմ դեմքը» («MyFace») եւ «Տարեգիրք» («Yearbook» ): Ես միշտ մտածել եմ, որ Twitter- ի օգտագործման լավագույն ձևը անհատական լրահոսն է կամ անհատական տեղեկագիրը:

Սպորտային փաստարկ, ցավոք Twitter- ում չես գտնի: Այստեղ պարզապես չի կարող լինել որեւէ ենթատեքստ կամ 140 նիշի նրբերանգ: Շատ գրառումներ կարդացվում են որպես հապշտապ պատրաստված ճապոնական գլուխկոտրուկներ:

 Շփման ժամանակ հակադարձումը Twitter- ի միջոցով կարող է լինել սրընթաց ու չափազանց տհաճ:

Մարզիկները, թիմերը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ստանալ ահաբեկող, ատելությամբ լցված արտահայտություններ, նույնիսկ սպառնալիքներ: Սոցիալական լրատվամիջոցների անանունությունը հեռացնում է վատ վարքի խոչընդոտները: Հասարակության մեջ անընդունելի համարվող վարքագիծն ընդունելի է դառնում Twitter- ում:

Անցյալ ամիս, Baltimore Ravens թիմի խաղացող Սթիվ Սմիթը հայտարարել է, որ հեռանում է Twitter-ից: Պատճառը թվիթերների ատելությունն է: Baltimore-ի մեկ այլ խաղացող Թորի Սմիթը (ազգակցական կապ չկա), նույնպես որոշել է հեռանալ, քանի որ նրան հալածում են ֆուտբոլի մոլի երկրպագուները:

Chicago Bears-ի համակիր Բրանդոն Մարշալը ներկայում Twitter-ում ներգրավված է Detroit Lions-ի երկրպագուների հետ լեզվակռվի մեջ: Մարշալն առաջարկել էր բռնցքամարտում լուծել տարաձայնությունները այն երկրպագուի հետ, ով վիրավորել էր Մարշալի մորը:

Ինտերնետ քաջությունը նման է Cover-2 corner-ին, – ասել է ՍթիվՍմիթը: «Երբ անվտանգություն եք ստանում ավելի վերեւում, ձեզ լավ եք զգում»: Patriots-ը առաջին թիմը չի, որ սոցիալական լրատվամիջոցների աջակցությամբ սխալ ուղղությամբ է գնում: Երբեմն որևէ թիմ է խնդրում այդ մասին:

The New York Mets-ը փորձել է #ImAMetsFanBecause շարժումը Twitter- ում: Պատասխանները շատ հումորով էին, «Ես սիրում եմ հիասթափությունը» որովհետևից դարձել էր «Ես մազոխիստ եմ, որովհետև»-ի:

Twitter- ում կարող են դատապարտել հումորն ու սուր, խայթող միտքը, բայց սահմանը, երբեմն, անցնում են: Չպետք է թույլ տալ, որ Twitter-ը վերածվի անձնական վիրավորանքների եւ ատելության հավաքատեղիի:

Այն կարող է լինել նաև մեծ միավորող, որը հրճվելու կամ ցավակցելու հնարավորություն է տալիս մարզասերներին` խախտելով մարզիկների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ երկրպագուների միջև սահմանները: Մարզիկների ուղարկած շատ թվիթերներ Աստղերի թվային տարբերակն են: Դու կարող ես գրառում ուղարկել սիրած մարզիկին կամ շոումենին և պատասխան ստանալ նրանից, ինչը նման է թվային ինքնագրի: Բայց վատագույն դեպքում էլ, Twitter-ը գծերից դուրս ընկած մի նողկալի հասարակական փորձություն է, դառնություն տարածելու եւ ուրիշների թերությունների վրա հրճվելու գործիք:.

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment