Թվիթերը ջնջել է Իրանի հետ առնչություն ունեցող հազարավոր հաշիվներ

Թվիթերը ջնջել է Իրանի հետ առնչություն ունեցող հազարավոր հաշիվներ

Հոդվածի առանցքում

  • 2018-ի հոկտեմբերից թվիթերը հրապարակել է թափանցիկության զեկույցներ՝ իր անցկացրած հետաքննության  արդյունքներով, պետական աջակցությամբ տեղեկատվական գործողությունների, տվյալների հավաքագրման մասին ավելի քան 30 մլն․ թվիթներով: Վերջին զեկույցը բացահայտում է, որ Իրանից գործող հազարավոր հաշիվներ ջնջվել են:

Ուշադրությանն արժանի

Թվիթերը հեռացրել է մոտ 4,800 հաշիվներ, որոնք կապեր են ունեցել Իրանի կառավարության հետ՝ այս կերպ շարունակելով ջանքեր գործադրել միջադեպերի կանխարգելման և ապատեղեկատվության տարածման դեմ:

2018-ի հոկտեմբերից թվիթերը հրապարակել է թափանցիկության զեկույցներ՝ իր անցկացրած հետաքննության  արդյունքներով, պետական աջակցությամբ տեղեկատվական գործողությունների, տվյալների հավաքագրման մասին ավելի քան 30 մլն․ թվիթներով: Վերջին զեկույցը բացահայտում է, որ Իրանից գործող հազարավոր հաշիվներ ջնջվել են:

«Մենք հավատում ենք, որ ինստիտուցիոնալ իշխանության առավելություններն ունեցող մարդիկ և կազմակերպությունները, որոնք գիտակցաբար չարաշահում են մեր ծառայությունը, չեն նպաստում առողջ դիսկուրսին ևակտիվորեն աշխատում են դրան վնասելու ուղղությամբ», -հայտարարել է թվիթերը:

Ջնջցած հաշիվներից ավելի քան 1600-ն ունեին «համաշխարհային նորությունների բովանդակություն ստեղծող ավելի քան 2 մլն թվիթ, որոնցում հաճախ Իրանին շահեկան դիվանագիտական և աշխարհայացքային տեսակետներ էին»:

Բացի այդ, թվիթերը կասեցրել է 248 հաշիվ, որոնք կապված էին Իրանի կառավարության հետ և ներգրավված էին Իսրայելին առնչվող հասարակական քննարկումներով: Մնացած 2,865 հաշիվները «կեղծ էին և դրանցով նպատակ ունեին թիրախավորել Իրանում քաղաքական և սոցիալական խնդիրների մասին քննարկումները»:

Իրանական  հաշիվների մասին տեղեկատվությունից բացի, թվիթերի հրապարակած վերջին թվերը ցույց են տվել, որ այն ջնջել է չորս հաշիվներ Ռուսաստանից՝ Սանկտ-Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի Ինտերնետային հետազոտությունների գործակալության (IRA) հետաքննության արդյունքով: Այդ հաշիվները թվիթել են ավելի քան 10 միլիոն անգամ և այդ թվիթներով 2013 և 2018 թվականներին փորձել են ազդել ԱՄՆ քաղաքականության վրա:

Ջնջվել է նաև 33 հաշիվներ Վենեսուելայից, որոնք կապված էին Ինտերնետային հետազոտությունների ռուսական գործակալության հետ, սակայն գործել են Վենեսուելայում:

130 հաշիվներ, որոնք ևս ներառված են զեկույցում, իսպանական են և ապատեղեկատվություն են տարածել Կատալոնիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ:

Թվիթերը զարգացնում է պետական աջակցությամբ ապատեղեկատվություն տարածող հաշիվները հայտնաբերելու ֆունկցիան ԱՄՆ-ում 2020-ի նախագահական ընտրություններից առաջ, քանի որ ԱՄՆ կառավարության կողմից անցկացված քննության արդյունքում պարզվել է, որ եղել է  «համակարգված» ռուսաստանյան արշավ` միտված ԱՄՆ-ում ժողովրդավարական գործընթացը խաթարելուն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment