Twitter- ի միլիոնավոր հաղորդագրություններ կապված են Ռուսաստանի և Իրանի հետ
Հոդվածի առանցքում
- Անցյալ տարի ԱՄՆ-ի և Եվրոպայի օրենսդիրները ճնշում են գործադրել տեխնոլոգիական ընկերությունների վրա, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն սոցցանցերում «վատ դերակատարների» գործունեությունները կանխելու համար:
Ուշադրությանն արժանի
Twitter- ը հրապարակել է տվյալների հավաքածուներ, որոնք ներառում են միլիոնավոր թվիթներ, պատկերներ, տեսանյութեր և հազարավոր գրառումներ: Դրանք կապված են Ռուսաստանում ու Իրանում գործող օպերատորների հետ: Այդ հրապարակումները լույս են սփռում այն փաստի վրա, թե ինչպես «վատ դերակատարները » ԱՄՆ-ի սահմաններից դուրս փորձել են իրենց երկրներում շահարկել են սոցիալական-ցանցի դիսկուրսները:
Սոցիալ-լրատվական ընկերությունը հայտնել էր, որ հասարակության համար բացում է 2016-ի իր արխիվները, որպես հետազոտողների, գիտնականների և լրագրողների անկախ վերլուծության քաջալերում:
Հրապարակված տվյալները կազմում են 3,841գրառումներ, որոնք վերաբերում են Ռուսաստանում, իսկ 770 գրառումները՝ Իրանում Ինտերնետային հետազոտությունների գործակալությունների հետ, ինչպես նաև 10 միլիոն թվիթներ, ավելի քան 2 միլիոն պատկերներ, տեսանյութեր և այլ լրատվամիջոցներ:
Տեղեկատվության արխիվի չափն աննախադեպ է: Հետազոտողները պարզել են, որ համաձայն Ատլանտյան խորհրդի Դատական հետազոտությունների թվային լաբորատորիայի անցկացրած վերլուծության, IRA- ն ավելի շատ ռուսերենն է օգտագործել, քան անգլերենը, հատկապես՝ 2014 թ.-ի վերջից մինչ 2015 թ.-ի սկիզբը, ժամանակահատված, երբ Ռուսաստանը կռվում էր Ուկրաինայում:
«Նախ` այդ գործողությունները շատ հզոր են: Երկրորդ` դրանք սկսվել են ի շահ այն երկրների, որտեղ աշխատել են: Դա, իրոք, սկսվեց որպես ներքին ռեպրեսիայի գործիք, այնուհետև դարձավ ԱՄՆ-ին ուղղված արտաքին զենք», – ասում է DFRLab- ի ավագ գիտաշխատող Բեն Նիմմոն::
«Իրան» գործողությունը կառավարամետ ուղերձներն ուղարկում էր արտասահման և օգտատերերին առաջարկում որոշակի կայքեր: Իրանցիների օգտագործած աշխարհաքաղաքական արտահայտություններում ներառված էին Սաուդյան Արաբիա, Իրան և Թրամփ բառերը: Իսկ ստացված հաղորդագրությունների մեկ երրորդում օգտատերերին ուղղորդել են AWDNEWS.com- ին, որն իրեն անվանում է անկախ լրատվական գործակալություն, սակայն Նիմմոն դա կոչում է «իրանական փոստային լվացքատան մասնիկ»:
DFRLab-ի տվյալներով, ռուսական գործողությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդել, այդ թվում`միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, մասնատել բևեռացված առցանց համայնքները, միավորել Ռուսաստանի միջազգային շահերին ուղղված աջակցությունը և թուլացնել ամերիկյան հաստատությունների նկատմամբ վստահությունը: Գլխավոր նպատակներից մեկն էր կանխել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակը՝ ուղարկելով հաղորդագրություններ, որտեղ ընտրողներին մեղադրում էին քվեարկության օրը Քլինթոնի օգտին արված խարդախության համար: Մի հաղորդագրությամբ էլ զգուշացնում էին, որ Փենսիլվանիայում սարքը թույլ չի տալիս քվեարկել Թրամփի օգտին: Ավելի քան 25,000 պատասխան է ստացվել:
Տվյալների բազայում հայտնաբերել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական հաղորդագրություններն ուղղվել են ԱՄՆ-ում բանավեճերի երկու կողմերին: 2015-ին Սան Բերնարդինոյում կատարված նկարահանումներից հետո մեկը գրել է.«Զանգվածային կրակոցները չեն դադարի, քանի դեռ կան« #GunFreeZones # Prayers4California »/Զենքի ազատ գոտիներ/ Աղոթում ենք Կալիֆոռնիայի համար/:
Մեկ այլ գրառումում կարդում ենք. «Ես հոգնել եմ զենքի դեմ ուղղված շարժումից: Ասել, որ զենքերն են սպանությունների պատճառը, նույնն է, թե ասել, որ ղեկը կառավարող անիվներն են մեքենայի վթարների պատճառ դառնում # Աղոթում ենք Կալիֆոռնիայի համար»:
Անցյալ տարի ԱՄՆ-ի և Եվրոպայի օրենսդիրները ճնշում են գործադրել տեխնոլոգիական ընկերությունների վրա, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն այդպիսի գործունեությունները կանխելու համար: Հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ իր հարթակների միջոցով Ռուսաստանը տարածել է ապատեղեկատվություն, որպեսզի ազդի 2016 ԱՄՆ նախագահական ընտրությունների և Մեծ Բրիտանիայի Brexit քվեարկությունների վրա:
Չորեքշաբթի հրապարակված տվյալները նաև ցույց են տալիս, որ ռուսական օպերատորներն օգտագործել են ԱՄՆ-ում գործող բիզնեսները, ինչպիսիք են IFTTT- ը, RoundTeam- ը և dlvr.it- ը, որոնք թույլ են տալիս օգտվողներին կարծիքները վերբեռնել Twitter- ում: Օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյում հիմնված IFTTT- ն առաջարկում է մի ծրագիր, որը միացնում է բազմաթիվ ծրագրեր ավտոմատացված առաջադրանքներ իրականացնելու համար: RoundTeam- ն ավտոմատացնում է որոնումն ու հաղորդումը: Օրեգոնում հիմնված Dlvr.it- ը, որն օգտագործում են հրատարակիչները, ներառյալ Reuters-ն ու BuzzFeed-ը, ավտոմատ կերպով ստացված բովանդակությունն ուղարկում սոցիալական լրատվամիջոցներ:
Twitter- ը նշել է, որ չի ակնկալում, թե նման տեղեկատվական գործողությունները կդադարեցվեն, հակառակը՝ «վատ դերակատարները» կշարունակեն հարմարվել նոր տեխնոլոգիաներին:
Ընկերությունը հայտարարել է, որ գործողությունների անկախ վերլուծությունը կարևոր քայլ է՝ ըմբռնելու համար սպառնալիքներ չափը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: