Թուրքերը նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը չնայած տաբուների

Թուրքերը նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը չնայած տաբուների

Հոդվածի առանցքում

  • Վերջին տարիներին Ստամբուլում և մի քանի այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենում հանրային միջոցառումներ, որի ընթացքում հիշատակվում են Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածը: Նույնիսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղում ամեն ապրիլի 24-ին զոհերի հիշատակի առիթով 2014 թվականից ի վեր՝ հրաժարվելով կոտորածները ցեղասպանություն որակելուց:

Ուշադրությանն արժանի

 

Ապրիլի 24-ին հարյուրավոր թուրք ակտիվիստներ նշեցին Հայոց ցեղասպանության տարելիցը ոստիկանության մեծ ուժերի ներկայությամբ և հակացույցի պարագայում, քանի որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում դարասկզբյան սպանությունների հիշատակումը արգելելու ուղղությամբ:

Վերջին տարիներին Ստամբուլում և մի քանի այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենում հանրային միջոցառումներ, որի ընթացքում հիշատակվում են Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածը: Նույնիսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղում ամեն ապրիլի 24-ին զոհերի հիշատակի առիթով 2014 թվականից ի վեր՝ հրաժարվելով կոտորածները ցեղասպանություն որակելուց:

Մոտ 250 մասնակիցներ հավաքվել են ճանապարհի եզրին, Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ նրանք անցյալ տարի անցկացրել էին լռության ակցիա: Կազմակերպիչները խուսափում են «ցեղասպանություն» բառը օգտագործելուց՝ նշելով, որ նրանք «հարգանքի տուրք են մատուցում կոտորածների հիշատակին»: Մոտ մի քանի տասնյակ ազգայնականներ մեղադրեցին նրանց « ապստամբություն քարոզելու» մեջ:

Օրվա սկզբին ոստիկանությունը արգելեց մի քանի տասնյակ իրավապաշտպաններին և օրենսդիրներին Թուրքիայից և Եվրոպայից ` կարդալ հայտարարություն Ստամբուլի կենտրոնում գտնվող նախկին բանտից ` ընդգծելով Ստամբուլի նահանգապետի արգելքը: Անցյալ տարի միջոցառումը թույլատրվել էր, թեև ոստիկանները միջամտել էին և ձերբակալել ներկաներին «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար:

Այս վայը էին բերվել, որն այսօր իսլամական արվեստի թանգարան է, 1915 թ. ապրիլի 24-ին 235 նշանավոր հայ գործիչներ նախքան նրանց տեղահանությունը Օսմանյան կայսրությունում, որտեղ նրանք նահատակվեցին: Միջոցառումը համարվում է Ցեղասպանության սկիզբ:

Այս տարի ցուցարարները փորձել են լուռ «հիշողության քայլերթ» անել, քանի որ ոստիկանները ստիպեցին նրանց դուրս գալ այս տարածքից: Նրանք կարդացել են իրենց հայտարարությունը իրավապաշտպան միության գրասենյակում, իսկ ոստիկանությունը կանգնած է եղել դրսում:

Իր հերթին Էրդողանը նամակ է հղել Ստամբուլի հայոց պատրիարքին `ասելով.« Ես հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին, և ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին »:

Այնուամենայնիվ, նախօրեին նա հանդես եկավ օտարերկրյա կառավարությունների դեմ, որոնք դեպքերը որակում են ցեղասպանություն՝ ասելով, որ այդ երկրները կատարել են վայրագություններ, և Թուրքիայի արխիվները ցույց են տալիս, որ նրանք թաքցնելու ոչինչ չունեն: «Դեպորտացիաները մի բան են, կոտորածներն՝ այլ: Ու՞մ եք փորձում հիմարացնել », – ասաց նա՝ ելույթ ունենալով հայերի արտաքսման մասին, որոնք հանգեցրին նրանց մեծ մասի մահվան:

Էրդողանի գործողությունները և հիշատակման մասնակի արգելքը ցույց են տալիս, թե որքան հեռու է Թուրքիայի հաշտեցումը իր պատմական անցյալից: Թուրքիան պնդում է, որ երկու ազգերն էլ՝ թուրքերը և հայերը, զոհվեցին պատերազմի օրերին և Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ, որի հիմքի վրա ստեղծվեց ժամանակակից հանրապետությունը:

Այն նաև արտացոլում է Թուրքիայում ազգայնամոլության ալիք, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ ամսվա ընթացքում նախագահը մեղադրեց ընդդիմությանը «ահաբեկիչների» ձայնը քուրդ ընտրողներին հասցնելու համար:

Խոչընդոտները «ընթացիկ քաղաքական կլիմայի և բարձրացող ազգայնականության արդյունք են»: Ակնհայտ է, որ կառավարությունը կորցրել է իր կամքը `հայկական հարցի լուծման համար և վերադարձել իր նախկին դիրքորոշմանը», – հարցազրույցում ասել է ընդդիմադիր կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Քրդերի պահանջների մերժումը, օրենքի գերակայության վերացումը, խաղաղության ակտիվիստների ձերբակալությունը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անկարողությունը և մեր մյուս ժողովրդավարական խնդիրները միանգամայն կապված են: Յուրաքանչյուր հանցագործություն, որը մնում է անպատիժ, կկրկնվում է», – ասաց նա:

Փայլանը քրեական հետապնդման է ենթարևկվել նախկինում՝ փորձելով Թուրքիային ստիպել ճանաչել ցեղասպանությունը: Այս շաբաթ նա մեկ այլ միջնորդություն է ներկայացրել խորհրդարան `կոչ անելով հետաքննություն սկսել 1915 թ. ձերբակալված մտավորականների ճակատագրերի վերաբերյալ՝ նրանց աճյունները հայտնաբերելու և վերաթաղելու համար: Նրա միջնորդությունը հազիվ թե ընդունվի խորհրդարանում, որտեղ գերակշռում է Էրդողանի կուսակցությունն ու նրա դաշնակիցներ ազգայնական ուժերը:

Թուրքիան նաև ձգտում է կանխել օտարերկրյա կառավարությունների կողմից ցեղասպանության ճանաչումը: ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է այս ամսվա սկզբին ներկայացված «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին արձանագրությունը հաստատող» օրինագիծը:

Մինչ օրս Միացյալ Նահանգները հրաժարվել է ճանաչել իրադարձությունները որպես ցեղասպանություն `ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական և դիվանագիտական սերտ կապերի շնորհիվ: Սակայն հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են Վաշինգտոնի հետ զենքի վաճառքի, Սիրիայի քաղաքականության և ԱՄՆ-ի քաղաքացիների կալանքի պատճառով:

Այլ երկրներն ավելի հաճախ են արձագանքում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին` ասելով, որ դա եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Իտալացի օրենսդիրները այս ամսվա ընթացքում միջնորդություն են ներկայացրել պաշտոնապես ճանաչելով Ցեղասպանությունը: Իսկ Ֆրանսիան այս տարի հայտարարեց ապրիլի 24-ը պաշտոնական ազգային օր Ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված:

Չորեքշաբթի Էրդողանը հարձակվել է Ֆրանսիայի վրա՝ նշելով, որ այն պետք է ճանաչի 1994 թ. Ռուանդայի ցեղասպանության և 1961 թ. ալժիրցիների անկախության հետ կապված արյունալի դեպքերում իր մեղավորությունը:

Շատ գիտնականներ և 30 երկրներ եզրակացրել են, որ 1915 թվականին սկսած հայերի կոտորածները պետական ​​պաշտոնյաների կողմից իրականացվող համակարգված ցեղասպանություն էր՝ միտված հազարամյա քաղաքակրթության բնաջնջմանը: Այսօրվա դրությամբ Թուրքիայում ապրում է ընդամենը 60.000 հայ, իսկ երկրի բնակչությունը կազմում է 80 միլիոն մարդ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment