Թուրքմենստան. Թրամփի հաղթաթուղթը

Թուրքմենստան. Թրամփի հաղթաթուղթը

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ թուրքմենական մամուլի առաջին էջերին էր: Մեդիան հաղորդում էր, որ ԱՄՆ նախագահն իր թուրքմեն գործընկերոջը շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել դեռևս պայմանական տրանսկասպյան գազատարի ՝ TCP-ի կառուցմանը: «Հույս ունեմ, որ վերջերս Կասպից Ծովի իրավական կարգավիճակի որոշումից հետո, Թուրքմենստանը կկարողանա օգտվել նոր հնարավորություններից ու գազ կարտահանի Արևմուտք»:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել տրանսկասպյան գազամուղի կառուցմանը, այդուհանդերձ՝ դեռ բազմաթիվ խնդիրներ կան:

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ թուրքմենական մամուլի առաջին էջերին էր: Մեդիան հաղորդում էր, որ ԱՄՆ նախագահն իր թուրքմեն գործընկերոջը շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել դեռևս պայմանական տրանսկասպյան գազատարի ՝ TCP-ի կառուցմանը:

«Հույս ունեմ, որ վերջերս Կասպից Ծովի իրավական կարգավիճակի որոշումից հետո, Թուրքմենստանը կկարողանա օգտվել նոր հնարավորություններից ու գազ կարտահանի Արևմուտք»:

Բացի այդ, Թրամփն անցած շաբաթ Մեթյու Ս. Կլիմովին՝ պրոֆեսիոնալ ռազմական սպային, նշանակել է Աշխաբադում ԱՄՆ դեսպան:

Տրանսկասպյան նախագծի իրականացումը հետաձգվում է, նախորդ ամիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախաձեռնության մասին խոսելով, այն հրատապ խնդիր որակեց:

«Նախագծի իրականացումն առաջին հերթին նշանակում է գազամուղի երթուղու որոշում, անհրաժեշտ շինարարական աշխատանքների ծավալի ու ժամկետների հստակեցում: Նախագծի մասնակիցները պետք է հստակեցնեն կազմակերպչական, իրավական, կոմերցիոն ու տեխնիկական հարցերը, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի քննարկել մնացած հարցերը», – ասել է նախագահ Բերդիմուհամեդովը Փետրվարի 28-ին:

Նույնիսկ այդ դեպքում որոշ տարածքների շուրջ դեռևս կան հակասություններ, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում: Կասպյան հարևաններն իբր դեռև ներքաշված են ծովային հատակի ու նավթային պաշարների շուրջ մրցակցող հավակնությունների մեջ:

Կասպից ծովով թուրքմենական անմշակ նավթի մատակարարումների շուրջ վեճն այս ամենին լրացուցիչ դառնություն է ավելացել:

Այս տարեսկզբին թուրքմենական նավթային արտահանողները որոշեցին հրաժարվել արտահանման երթուղիներից, որոնք պատկանում էին Ադրբեջանի պետական SOCAR- ին, դրանք խողովակաշարային արտահանման երթուղիներ են, որոնք հենվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարով նավթամթերքների մատակարարման վրա: Ժնևում գործող VITO Ընկերությունը նրանց համար նոր այլընտրանքային տարբերակ է:

Մյուս տարբերակով նույն նավթը տանկերներով տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն, որից հետո, խողովակով՝ Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգիստ: Այս ռազմավարությունը փետրվարի կեսերին հանգեցրեց թուրքմենական նավթի արտահանման նվազեցմանը:

Կառավարության հավատարիմ լրատվամիջոցներն այս շաբաթ անուղղակի կերպով հղում էին կատարել Gundogar News- ի հրապարակմանն այն մասին, որ երկու նոր նավթատար տանկերները, ինչպես նաև մեկ ռուսական նավ, անմշակ նավթ է բերում Ռուսաստանի Մախաչկալա նավահանգիստ: Կայքը նշել է, որ տանկերներն այս երթուղին հունվարից են անցնում:

Ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններում մեկ այլ խռովարար գործոն էլ կա: Աշխաբադը խորհրդավոր կերպով մերժեց  տաջկական բեռների փոխադրումը Թուրքմենբաշի կասպիական նավահանգստով, որոնց նպատակակետերից մեկն էլ Ադրբեջանն էր:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական «Ազատլիկ» ծառայությունը հաղորդել է, որ ներկայումս Տաջիկստանն ու Ադրբեջանը բանակցում են բեռնափոխադրման այլընտրանքային ուղիներ գտնելու շուրջ:

Ապրանքների տեղափոխման կամ մարդկանց տեղաշարժի կամայական սահմանափակումը Թուրքմենստանի համար նորություն չէ:

Այս շաբաթ «Ազատլիկ»-ը հղում անելով անանուն աղբյուրի՝ գրել էր, որ Թուրքմենստանում տոմս կամ ելքի արտոնագիր ստանալու համար կաշառքն աճել է կազմելով գրեթե 70.000 մանաթ՝ մոտ 20 000 դոլար:

Մի մարդ, ում հաջղվել է դուրս գալ երկրից, մարտի 23-ին «Ազատություն» ռադիոկայանի սեփական թղթակիցն է`Սապարմամեդ Նեպեսկուլիևը: Մեկ այլ լրագրողի, որն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի համար, Սոլթան Աչիլովային, այս ամսվա սկզբին արգելել են արտասահման մեկնել:

Երկրից դուրս գալը բարդացնելուն զուգահեռ, Թուրքմենստանի իշխանությունները դժվարեցնում են նաև երկիր մտնելը:

RATA-News լրատվական կայքը, որը զբոսաշրջության ոլորտի նորություններ է հաղորդում, տեղեկացնում է, որ ռուսական քաղաքացիների համար ավելի դժվար է դարձել Թուրքմենստան մուտք գործելու համար զբոսաշրջային արտոնագիր ստանալը: Արտասահմանյան տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Ժարկովի խոսքով՝ ոչ պաշտոնական քաղաքականությունն այն է, որ 60 տարեկանից ցածր որևէ մեկին վիզա չեն տրամադրում:

«Եթե դու երիտասարդ ես,առավել ևս՝ կին, ապա Թուրքմենստանի գեղեցկությունը տեսնելու քո շանսերը հավասարվում են զրոյի», – ասաց Ժարկովը:

Կենտրոնական Ասիայի հեռուստադիտողներին այս շաբաթ ցնցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականի մասին լուրը: Վիեննայում գործող Թուրքմենստանի քրոնիկոն լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքմենստանի պետական մեդիան այդ լուրն ամեն կերպ քողարկեց՝ չցանկանալով նույնիսկ ակնարկել, թե Բերդիմուհամեդովը, հնարավոր է, նույն ճանապարհով գնա:

Փոխարենը մեծ ուշադրության արժանացան Նովրուզի տոնակատարությունները, գարնանամուտին նվիրված ավանդական ծիսակարգերը: Բերդիմուհամեդովը նույնպես ներգրավվել է այդ միջոցառումներին ու ըստ ավանդույթի՝ ծառ է տնկել: Ծառատունկից հեռանալուց առաջ էլ՝ իր մեքենայի ղեկին երգել է:

Այս ֆոնին Թուրքմենստանը նաև էկոլոգիական խնդիրների է բախվում: «Ազադլիկ»-ի հաղորդմամբ՝ Բալկանյան տարածաշրջանի առատ անձրևները հանգեցրել են հեղեղների, որոշ գյուղերում հզոր տորնադոն ավերածությունների է հանգեցրել, որոնց մասին պետական մեդիան լռել է, կամ էլ՝ որոշ դեպքերում հիշատակել է՝ ընդգծելով, որ նախագահը խիստ նկատողքություն է տվել պաշտպանության նախարարին ու նահանգապետին, որոնք չեն կարողացել կանխել հետևանքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment