Թուրքիայի վարչապետ. Ստամբուլը 1923-ից հետո կունենա իր առաջին եկեղեցին սկսած

Թուրքիայի վարչապետ. Ստամբուլը 1923-ից հետո կունենա իր առաջին  եկեղեցին սկսած

Հոդվածի առանցքում

  • Թուրքական կառավարությունը խոստացել է, որ քրիստոնյաներին թույլ կտա եկեղեցի կառուցել Ստամբուլում, որը վերջին մոտ 100 տարում առաջինը կլինի: Սակայն հոռետեսները ասում են, որ մինչև առաջին հիմնաքարը դնելը դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի: Կառավարությունը նույն խոստումը տվել էր 6 տարի առաջ:
  • Չնայած աշխարհիկ Թուրքիայում որոշ կրոնական ազատություն է թույլատրվում, սակայն այն բավականին դժվարություններ է ստեղծում քրիստոնյաների համար՝ նոր եկեղեցի կառուցելու առումով: Միջազգային Քրիստոնեական համաժողովի (ICC) ներկայացուցիչ Թեդ Դենիելսը նշում է, որ բողոքականների համար նույնիսկ օրինական միջոցներ չկան ֆորմալ ճանաչմամբ եկեղեցի բացելու համար:
  • «Այս տարին նրանց համար քաղաքական տարի է, երբ հսկայական քաղաքական ճնշում կգործադրվի Թուրքիայի կառավարության վրա՝ իր քրիստոնյաների վերաբերյալ, այդ իսկ պատճառով սա դրական առավելություն է մամուլի առումով»,- ասում է Դենիելսը:

Ուշադրությանն արժանի

Թուրքական կառավարությունը խոստացել է, որ քրիստոնյաներին թույլ կտա եկեղեցի  կառուցել Ստամբուլում, որը վերջին մոտ 100 տարում առաջինը կլինի: Սակայն հոռետեսները ասում են, որ մինչև առաջին հիմնաքարը դնելը  դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի: Կառավարությունը նույն խոստումը տվել էր 6 տարի առաջ, և եկեղեցու առաջնորդները մինչև օրս սպասում են: Քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Ահմետ Դավութօղլուն նշել է, որ կառավարությունը կթույլատրի կառուցել սիրիական ուղղափառ եկեղեցի, որը առաջինը կլինի այն պահից սկսած, երբ Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ և 1923-ին ձևավորվեց Թուրքական հանրապետությունը:

«Գիտեմ, թե դուք ինչ եք ցանկանում»,- ասել է Դավութօղլուն սիրիական ներկայացուցիչ Յուսուֆ Չեթինին: «Թույլ տվեք ասել, նախքան ձեր սկսելը: Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք եկեղեցու խնդիրը լուծելու համար»:

Նա այդ խոստումը հիշեցրել էր Շվեյցարիայի Դավոսում Տնտեսական ֆորումի ժամանակ: «Ինչպես մուսուլման, ես ցավ եմ զգում Մոսուլում եկեղեցու կորստի համար»,- ասել էր նա մասնակիցներին: «Մենք պարտավոր ենք պաշտպանել Թուրքիայի բոլոր քրիստոնյաներին: Մենք քայլեր ենք ձեռնարկում Ստամբուլում եկեղեցի կառուցելու համար: Ստամբուլը բազմամշակութային կենտրոն է, և դա մեր հարստությունն է:

Հալեպում՝ Սիրիայում, կամ Իրաքում, սրբավայրերի վրա կատարված հարձակումները մեր մշակույթի դեմ ուղղված հանցագործություններ են և մենք պետք է դատապարտենք դա՝ բոլորս միասին, ուս ուսի նրանց դեմ հանդես գալով»:

Կառավարության ներկայացուցիչը «Ֆրանս-Պրեսսին» հաղորդել է, որ եկեղեցու կառուցումը պատմական դեպք կլիներ: «Եկեղեցիները վերանորոգվել և վերաբացվել են հասարակության համար, սակայն մինչև օրս նոր եկեղեցի չի կառուցվել»:

Չնայած աշխարհիկ Թուրքիայում որոշ կրոնական ազատություն է թույլատրվում, սակայն այն բավականին դժվարություններ է ստեղծում քրիստոնյաների համար՝ նոր եկեղեցի կառուցելու առումով: Միջազգային Քրիստոնեական համաժողովի (ICC) ներկայացուցիչ Թեդ Դենիելսը նշում է, որ բողոքականների համար նույնիսկ օրինական միջոցներ չկան ֆորմալ ճանաչմամբ եկեղեցի բացելու համար:

Մոտ 100 տարի առաջ Թուրքիայի քրիտոնյա փոքրամասնությունները կազմում էին բնակչության 25-30 տոկոսը, ասում է Դենիելսը:

Այժմ երկիրը գլխավորապես մուսուլմանական է, որտեղ կան ընդամենը 100-200 հազար քրիստոնյաներ՝ հիմնականում Սիրիայից, Հունաստանից, Ռուսաստանից և Հայկական  ուղղափառ ավանդույթներ:  Սակայն Դավութօղլուի վերջերս արված հայտարարությունը որոշ հոռետեսությամբ ընդունվեց, քանի որ կառավարությունը առաջին անգամ խոստացել էր 6 տարի առաջ թույլ տալ եկեղեցի կառուցել ,- նշում է «World Watch Monitor»-ը: Անանուն աղբյուրներն ասում են, որ թուրքական տեղեկատվական գործակալությունները դա անվանել են քաղաքական խայտառակություն:

Դենիելսը պնդում է, որ թուրքական կառավարության հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ ընտրական տարի է ու Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:

Հայերի՝ քրիստոնյա էթնիկ փոքրամասնության դաժան արտաքսումներն ու սպանությունները Հայաստանի ազգային ինստիտուտի համաձայն տեղի են ունեցել Օսմանյան կայսրության դարաշրջանում՝ 1915-ին:

«Այս տարին նրանց համար քաղաքական տարի է, երբ հսկայական քաղաքական ճնշում կգործադրվի Թուրքիայի կառավարության վրա՝ իր քրիստոնյաների վերաբերյալ, այդ իսկ պատճառով սա դրական առավելություն է մամուլի առումով»,- ասում է Դենիելսը:

Նա նաև կառավարությանը կոչ է անում վերադարձնել եկեղեցական սեփականությունը, որը խլվել էր նախորդ տարիներին՝ որպես նոր կառուցման հաստատմանը լրացում:

Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ հանձնաժողովը իր 2014-ի զեկուցման մեջ նշում է, որ թուրքական կառավարություն պնդում է, որ այն կրոնական խմբերին վերադարձվել կամ փոխհատուցվել է 2011-ին 340 տնտեսության միջոցով: USCIRF-ը նշում է, որ կառավարությունը մերժել է մոտ 1000 դիմողների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment