Թուրքախոս հայեր, ովքեր երբեք չեն այցելել Թուրքիա
Հոդվածի առանցքում
- Շատերը ենթադրում են, որ թուրքերի և հայերի միջև պատմությունը սև ու սպիտակ է, բայց մեկ ընտանիքի պատմությունը Երևանում բացահայտում է, որ կյանքն ու լեզուն աշխարհի այս մասում կարող է միահյուսված լինել:
- Ավագյանների պատմությունը սկսվում է որպես Անատոլիայի հայեր Օսմանյան ժամանակաշրջանում նույնիսկ նախքան Հովհաննեսի ծնվելը: Նրա պապը Անկարայից էր, իսկ նրա տատիկը եղել է Թուրքիայի արևմտյան Աֆյոն նահանգից:
- Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքների ժամանակ երկու եղբայրները մնացել էին Ստամբուլում որոշ ժամանակ, և ապա ապաստանել էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մանկատանը Հունաստանում: Երբ Հովհաննեսի պապը զորացրվեց Օսմանյան բանակից, Հակոբը սկսեց փնտրել իր երեխաներին և հայտնաբերեց նրանց՝ ուղարկելով նամակներ եկեղեցիներ ու մանկատներ:
- Նրանք միասին ապրում էին Աթենքում, աշխատում իրենց մթերային խանութում և հացի փռում մինչև 1945 թվականը, երբ մի պաշտոնյա Խորհրդային Միությունից եկավ իրենց հետ խոսելու՝ Հայաստան տեղափոխվելու մասին:
- Ընտանիքը ժամանեց Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ նրանք ապրում են առայսօր: Հովհաննեսի հայրը վերականգնեց իր հացի փուռը, իսկ Հովհաննեսը աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ:
- Նրանք տանը խոսում էին թուրքերեն: Դա է պատճառը, որ առայսօր Հովհաննեսը ու Պերճուհին խոսում են սահուն թուրքերեն՝ անատոլիական ակցենտով:
- Չնայած նրան, որ նա և նրա ընտանիքը երբեք չեն ապրել Թուրքիայում՝ նրանց թոռնիկները սովորել են խոսել թուրքերեն՝ պարզապես լսելով իր տատիկին ու պապիկին և նայելով թուրքական հեռուստալիքներ: «Ես նայում էի թուրքական հաղորդումներ ու մուլտֆիլմեր չեմ էլ հիշում երբվանից, միգուցե, երբ ես վեց տարեկան էի», - ասում է Պերճուհին:
Ուշադրությանն արժանի
Շատերը ենթադրում են, որ թուրքերի և հայերի միջև պատմությունը սև ու սպիտակ է, բայց մեկ ընտանիքի պատմությունը Երևանում բացահայտում է, որ կյանքն ու լեզուն աշխարհի այս մասում կարող է միահյուսված լինել:
Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը, ով սպանվեց թուրք դեռահասի կողմից 2007 թվականին, մեկ անգամ նկարագրել է Թուրքիային և Հայաստանին որպես «Երկու մոտ ազգեր, երկու հեռու հարևաններ»:
Նման «հեռավոր հարևաններից» է Հովհաննես Ավագյանը՝ ծնված Աթենքում 1920 թվականին: Այդ նույն տարում, բազմազգ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, իսկ Հայաստանը դարձել էր Սովետական Միության մաս:
Այժմ ապրելով Հայաստանում՝ Հովհաննեսը երբեք չի եղել Թուրքիայում, սակայն նրա ընտանիքը, այդ թվում իր երկու թոռնուհիները, սահուն խոսում են թուրքերեն: Ավագյանների պատմությունը սկսվում է որպես Անատոլիայի հայեր Օսմանյան ժամանակաշրջանում նույնիսկ նախքան Հովհաննեսի ծնվելը: Նրա պապը Անկարայից էր, իսկ նրա տատիկը եղել է Թուրքիայի արևմտյան Աֆյոն նահանգից:
Նրա պապը՝ Հակոբը, 1915 թվականին ծառայել է օսմանյան բանակում, որպես հացթուխ Գալիպոլիի ճակատամարտի ընթացքում:
Մինչդեռ Հակոբի որդիները՝ Մելքոնը 12 տարեկան և Ռուբենը 14 տարեկան, ապրել են Անկարայում, մինչև իրենց ընտանիքի բաժանումը այն բանից հետո, երբ նրանք կորցրել են իրենց մորը հիվանդության պատճառով:
Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքների ժամանակ երկու եղբայրները մնացել էին Ստամբուլում որոշ ժամանակ, և ապա ապաստանել էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մանկատանը Հունաստանում: Երբ Հովհաննեսի պապը զորացրվեց Օսմանյան բանակից, Հակոբը սկսեց փնտրել իր երեխաներին և հայտնաբերեց նրանց՝ ուղարկելով նամակներ եկեղեցիներ ու մանկատներ:
Հակոբը ի վերջո գտավ իրենց Աթենքում, ուր աշխատում էին որպես կոշիկ փայլեցնողներ: Այն ժամանակ, երբ նրանք հանդիպեցին նորից, Մելքոնը 17 տարեկան էր, իսկ Ռուբենը՝ 19: Միավորված ընտանիքը սկսեց ապրել Աթենքի վրանային քաղաքում հազարավոր այլ էթնիկ հայերի հետ: Ռուբենը ամուսնացավ հայ աղջկա հետ Թուրքիայի Ուսակ Էգեյան նահանգից և, ի վերջո, տեղափոխվեց Ֆրանսիա:
Մելքոնն էլ հանդիպեց իր ապագա կեսին, հայ աղջկան, ով մնում էր մեկ այլ վրանային քաղաքում հունական Սալոնիկում և այցելել էր Աթենք:
Երբ ընտանիքը Աթենքում գնեց մի փոքրիկ հողակտոր հարուստ հայ ընտանիքից, Հովհաննեսի ծնողները և պապը կառուցեցին աղյուսից մի պարզ տուն:
Նրանք միասին ապրում էին Աթենքում, աշխատում իրենց մթերային խանութում և հացի փռում մինչև 1945 թվականը, երբ մի պաշտոնյա Խորհրդային Միությունից եկավ իրենց հետ խոսելու՝ Հայաստան տեղափոխվելու մասին:
Սկզբում նրանք չէին ուզում գնալ: Ավագյանները բաց թողեցին առաջին երկու նավերը, որոնք տեղափոխում էին հույսով լցված հազարավոր հայ գաղթականներին, որոնք ձգտում էին նոր կյանք սկսել իրենց նախնիների հայրենիքում: Բայց, ի վերջո, հայերի թիվը Աթենքում նվազեց այնքան, որ Ավագյաններն ունեին հաճախորդների պակաս: Իրենց կանոնավոր հաճախորդների կորուստը հարվածեց բիզնեսին, քանի որ որոշ տեղացի հույներ հրաժարվում էին գնումներ անել հայկական խանութից:
«Քանի որ [մեր անունը] գրված էր խանութի ցուցանակի վրա՝ Հակոբ Ավագյան, տեղացի հույները գործ չէին բռնում մեզ՝ հայերի հետ», – ասում է Հովհաննեսը՝ նստած իր երևանյան տանը:
Ի վերջո, դա հանգեցրեց նրան, որ 1947 թվականին իրենք հայտնվեցին նավի վրա շուրջ 2,700 այլ ուղևորների հետ: Ներառյալ Ավագյանների ընտանիքը, այս երրորդ խումբը անցավ Ստամբուլի Բոսֆորի նեղուցով դեպի նոր կյանք և անորոշ ապագա Հայաստանում:
Հովհաննեսը հիշում է այդ օրերը. «Ստամբուլում բնակվող հայերը, թափահարելով սպիտակ կտոր, ողջունում էին նրանց»:
Ընտանիքը ժամանեց Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ նրանք ապրում են առայսօր: Հովհաննեսի հայրը վերականգնեց իր հացի փուռը, իսկ Հովհաննեսը աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ: Նայելով իր կնոջը՝ Հովհաննեսը հիշում է կոմունիզմի տարիները. «Ես հիմա կարող եմ խոսել ձեզ հետ բաց, բայց ստալինյան օրերին ես չէի կարող ազատ խոսել նույնիսկ կնոջս հետ»: Հովհաննեսը 1955 թվականին ամուսնացել էր Պերճուհի Կրեպեկյանի հետ, ով այժմ 83 տարեկան է,:
Պերճուհին, ով նույնպես խոսում է թուրքերեն և ում ծնողները Թուրքիայի հարավային նահանգ Ադանայից էին, Հայաստան է եկել Լիբանանով:
«Տուն» գալը չունեցավ երջանիկ ավարտ, ինչպիսին պատկերացնում էին Ավագյանների ընտանիքը. «Հայրս միշտ ցանկացել էր տեսնել այն վայրը, որտեղ ծնվել էր», – ասում է Հովհաննեսը: «Բայց դա խորհրդային ժամանակներն էին, և շատ դժվար էր»:
Նրանք տանը խոսում էին թուրքերեն: Դա է պատճառը, որ առայսօր Հովհաննեսը ու Պերճուհին խոսում են սահուն թուրքերեն՝ անատոլիական ակցենտով:
Նրանց առաջին տարիները Հայաստանում հեշտ չէին: Նրանք նորեկներ էին և նրանց կոչում էին «ախպար», որը նշանակում է բառացիորեն «եղբայր», որը Հովհաննեսի Երևանում ծնված թոռնուհի 24-ամյա Պերճուհի Ավագյանը ասում է ունեցել է «մարգինալիզացման» նշանակություն: Անատոլիայից գալը նշանակում էր նոր խոհանոց, ինչպես նաև մշակույթ:
«Նույնիսկ ձիթապտղի օգտագործումը տարօրինակ էր տեղացիների համար, քանի որ նրանք չունեին այն այստեղ՝ Հայաստանում»,-ասում է թոռնիկ Պերճուհին, որը լեզվաբան և թարգմանիչ է:
Հովհաննեսը դեռ կարոտում է ավանդական թահինի հալվային, որը մի դեսերտ է՝ բավականին տարածված արևմտյան Անատոլիայում ու Հունաստանում:
Չնայած նրան, որ նա և նրա ընտանիքը երբեք չեն ապրել Թուրքիայում՝ նրանց թոռնիկները սովորել են խոսել թուրքերեն՝ պարզապես լսելով իր տատիկին ու պապիկին և նայելով թուրքական հեռուստալիքներ:
«Ես նայում էի թուրքական հաղորդումներ ու մուլտֆիլմեր չեմ էլ հիշում երբվանից, միգուցե, երբ ես վեց տարեկան էի», – ասում է Պերճուհին:
Լիբանանի ծնունդ իր տատիկի անունը կրող Պերճուհին ասում է. «Շատ դժվար է մեկնաբանել թուրք ժողովրդի մասին առանց մեկ անգամ այցելելու, բայց ես կարող եմ ասել հետևյալը: Մարդիկ այնտեղ շատ ջերմ են ու հյուրընկալ, ճիշտ այնպես, ինչպես հայերը»: Պերճուհին հույս ունի, որ միասին կապրեն թուրքերի հետ հաշտ և խաղաղ «դռները բաց »` հղում անելով հայ-թուրքական սահմանին, որը փակված է 1993 թվականից:
Ճիշտ է, Ավագյանների ընտանիքի ոչ մի անդամ չի ապրել Թուրքիայում որևէ ժամանակ: Բայց իրենց խոսքով, այնտեղի խոհանոցի ու Հովհաննեսի «վարքից» իր թոռնուհուների նկատմամբ, երբ իրենք օրինակ ուշ էին վերադառնում տուն, պարզ է դառնում, որ նրանք անատոլիացի են:
Հովհաննեսը ասում է. «Մենք Թուրքիայից ենք, ես երբեք չեմ մոռացել դա»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ