Թուրքական ոստիկանությունը դասասենյակից դուրս է բերել 13-ամյա երեխային Facebook-ում Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական ոստիկանությունը դասասենյակից դուրս է բերել 13-ամյա երեխային Facebook-ում Էրդողանին վիրավորելու համար

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի ոստիկանությունը դասասենյակից դուրս է բերել և ձերբակալել 13-ամյա տղայի, իսկ հորը հայտնել են, որ դրա պատճառը Facebook-ում երեխայի կատարած գրառումն է, որով տղան վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
  • Today’s Zaman-ը հաղորդում է, որ տղային հոր հետ տարել են տարածքային դատախազություն և հետագայում ազատ արձակել, չնայած պաշտոնյաները պահանջում էին երեխային ենթարկել հոգեբուժական փորձաքննության: Դատարանը, որը սկսել է քննել գործը, հայտարարել է, որ սպասում է Ու.Ռ.Ե-ի հոգեբուժական փորձաքննության արդյունքներին:
  • Դեկտեմբերին 16-ամյա մի տղայի բանտարկել էին, երբ նա հակաէրդողանական թվիթ էր կատարել: Նա այժմ դատավճռի է սպասում: 26 տարեկան Մերվե Բույուքսարաջը` նախկին Միսս Թուրքիան, ձերբակալվել էր հունվարին սոցցանցում Էրդողանի մասին կատակը տարածելու համար:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի ոստիկանությունը դասասենյակից դուրս է բերել և ձերբակալել 13-ամյա տղայի, իսկ հորը հայտնել են, որ դրա պատճառը Facebook-ում երեխայի կատարած գրառումն է, որով տղան վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Տղան, որը, տարբեր լրատվամիջոցների տվյալով, սովորում է 7-րդ կամ 8-րդ դասարանում, ընդունել է, որ գրառում է կատարել, բայց թուրքական ԶԼՄ-ները չեն բացահայտում, թե տղան իրականում ինչ է գրել: Քանի որ խոսքը երեխայի մասին է, լրատվամիջոցները հրապարակել են միայն նրա անվան առաջին տառերը` Ու.Ռ.Ե:

Today’s Zaman-ը հաղորդում է, որ տղային հոր հետ տարել են տարածքային դատախազություն և հետագայում ազատ արձակել, չնայած պաշտոնյաները պահանջում էին երեխային ենթարկել հոգեբուժական փորձաքննության: Դատարանը, որը սկսել է քննել գործը, հայտարարել է, որ սպասում է Ու.Ռ.Ե-ի հոգեբուժական փորձաքննության արդյունքներին, և միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել Էրդողանին վիրավորելու համար անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին: 

Հայրը, որի անունը նույնպես չի նշվում, լրատվամիջոցներին ասել է, որ զայրացած է նրանից, թե ինչպես է կառավարությունը բուժում իր որդուն: Hurriyet Daily News-ը հայտնում է, որ հայրը մամուլին տված մեկնաբանություններում կառավարությանը կոչ է արել հետապնդել կոռումպացված պաշտոնյաներին, ոչ թե ճնշել սոցցանցերում արտահայտվող երեխաներին.

«Ես չեմ տեսել, թե նա ինչ է գրել կամ տարածել: Բայց մեր դատախազներն ու ոստիկանները պետք է ավելի հետաքրքրված լինեն նրանցով, ովքեր մեր երկիրը հասցրել են պառակտման եզրին, նրանք պետք է զբաղվեն այն մարդկանցով, որոնք թալանում են երկիրը կոշիկի տուփով», – ասել է երեխայի հայրը` նկատի ունենալով կոռուպցիոն գործը, որի շրջանակում կոշիկի տուփերում հայտնաբերվել էին անօրինական պահվող գումարներ: Հայրը նաև դատապարտել է օրենքը, որի միջոցով «խեղել են» իր որդուն` դուրս հանելով դասասենյակից և ձերբակալել իր հասակակիցների աչքի առաջ:

Hurriyet-ը նշում է, որ Էրդողանը բողոքել է ավելի քան 60 մարդկանցից, որոնք նրան վիրավորել են պաշտոնը զբաղեցնելուց հետո: Դեկտեմբերին 16-ամյա մի տղայի բանտարկել էին, երբ նա հակաէրդողանական թվիթ էր կատարել: Նա այժմ դատավճռի է սպասում: 26 տարեկան Մերվե Բույուքսարաջը` նախկին Միսս Թուրքիան, ձերբակալվել էր հունվարին սոցցանցում Էրդողանի մասին կատակը տարածելու համար:

Թուրքիայի սահմանադրությունն արգելում է «վիրավորել» նախագահին, բնակչությունը աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներին: Թուրքիայում ազատ խոսքը սահմանափակող օրենքներն այնքան խիստ են, որ նույնիսկ Էրդողանն է համարվել մեղավոր, երբ Հայոց Ցեղասպանությանը (Թուրքիայում սա վիճահարույց հարց է) վերաբերող հուշարձանն անվանել էր  «անճոռնի»: Էրդողանին նման մեկնաբանության համար տուգանել են 4,000 դոլարով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment