Թուրք ընդդիմությունը իր վերահսկողության տակ է առնում Ստամբուլը, իսկ բողոքարկումը դեռ ընթացքի մեջ է

Թուրք ընդդիմությունը իր վերահսկողության տակ է առնում Ստամբուլը, իսկ բողոքարկումը դեռ ընթացքի մեջ է

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը չորեքշաբթի օրը զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը Էրդողանի կուսակցության դեմ տարած ցնցող հաղթանակից հետո, սակայն երկրի խոշորագույն քաղաքի քաղաքապետի պաշտոնը դեռևս բողոքարկվում է՝ վերաքվեարկության պահանջով:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը չորեքշաբթի օրը զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը Էրդողանի կուսակցության դեմ տարած ցնցող հաղթանակից հետո, սակայն երկրի խոշորագույն քաղաքի քաղաքապետի պաշտոնը դեռևս բողոքարկվում է՝ վերաքվեարկության պահանջով:

Մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների վերջնական արդյունքում ընդդիմադիր Հանրապետական ​​Ժողովրդական կուսակցությունը (CHP) փոքր տոկոսով առավելության հասավ ՝ վերջ դնելով AK կուսակցության և նրա իսլամական նախորդների 25 տարվա վերահսկողությանը:

Հատկապես կորուստը շոշափելի էր Էրդողանի համար, որը 90-ականներին Ստամբուլում է սկսել իր քաղաքական կարիերան քաղաքապետի պաշտոնում և հաղթել ավելի քան մեկ տասնյակից ավելի խորհրդարանական, նախագահական և տեղական ընտրություններում 2002 թ. ի վեր:

Թուրքական լիրան, որը ընտրությունների ընթացքում անկում էր ապրել, չորեքշաբթի օրը ուժեղացրեց իր դիրքերը:

Քաղաքապետարանի դրսում գտնվող հազարավոր կողմնակիցներին դիմելով` Աքրամ Իմամօղլուն խոստացավ աշխատել բոլոր 16 միլիոն բնակիչների համար:

«Մենք երբեք չենք հրաժարվել և երբեք չենք դադարել պայքարելուց ժողովրդավարության և իրավունքների համար», – ասաց նա: «Մենք տեղյակ ենք մեր պարտականություններից և այս քաղաքի կարիքներից: Մենք կսկսենք անմիջապես աշխատել»:

Ըստ վերջնական հաշվարկի Իմամօղլուն առավելության հասավ իր մրցակիցների և նախկին վարչապետ Բինալի Յըլդիրիմի հանդեպ մոտ 13.000 ձայնով կամ 0.2 տոկոսից պակաս:

Երեքշաբթի 16-օրյա դիմումներից և վերահաշվարկներից հետո, AK կուսակցությունը դիմեց Բարձրագույն ընտրական խորհուրդ՝ խնդրելով Ստամբուլում ընտրությունները չեղյալ հայտարարել և նոր ընտրություններ անցկացնել  բազմաթիվ խախտումների պատճառով: Նրա ազգայնամոլական MHP- ի դաշնակիցները չորեքշաբթի հանդես եկան նույն պահանջով:

Սակայն Յըլդըրիմը որոշակի հաշտեցման միտում է ցուցաբերել չորեքշաբթի երեկոյան՝ ընդգծելով, սակայն, որ չեն հրաժարվի իրենց բողոքից:

«Հուսով եմ, որ որոշումը (Իմամօղլուին մանդատը առաջարկելու վերաբերյալ) դրական դեր կունենա: Ժողովրդավարությունն ու օրենքը աշխատել են, և մենք տեսնում ենք, որ չկա լարվածության բարձրացում », – ասել է նա Twitter- ում:

Իմամօղլուն հույս է հայտնել, որ ընտրական խորհուրդը AKP- ի պահանջը կուսումնասիրի «արդարացիորեն »՝ ընդգծելով, որ նա իր մանդատը ստացել է ընտրողներից և միայն նրանք են կարող այն վերցնել իրենից:

Չափից դուրս շատ խախտումներ

«Կան շատ անճշտություններ», – հայտարարել է AKP փոխնախագահ Ալի Իսան Յավուզը` ներկայացնելով կուսակցության հիմնավորումները նոր ընտրությունների վերաբերյալ և բողոքելով «կազմակերպված խարդախությունների» դեմ:

CHP- ի փոխնախագահ Մուհարրեմ  Էրքեքը ևս արձագանքեց, որ AKP-ի դիմումի մեջ չկա որևէ կոնկրետ փաստաթուղթ, տեղեկություն կամ ապացույց՝ ընտրությունները չեղարկելու համար»:

Մինչ AKP -ն պարտվեց Ստամբուլի քաղաքապետի համար պայքարում, արդյունքները ցույց տվեցին, որ կուսակցությունը հաղթել է Ստամբուլի տեղական ինքնակառավարման խորհրդում: AKP -ի վերաքննիչ բողոքները վերաբերում էին միայն քաղաքապետի ընտրություններին, այլ ոչ թե համայնքային խորհուրդին:

Teneo քաղաքական ռիսկի խորհրդատուների համանախագահ Վոլֆանգո Պիկոլին հայտարարել է, որ անհասկանալի է միայն քաղաքապետի ընտրության վերաբերյալ դիմումը և ավելացրեց, որ որոշ տարածքներ, որտեղ AKP- ն պնդում է, որ եղել են խախտումներ, վերահսկվել են հենց AKP կողմից:

Արդյունքների անորոշությունն ազդում է ֆինանսական ճգնաժամի վրա՝ հարվածելով  լիրային գրեթե 5 տոկոսով:

Էրդողանը խոստացել է, որ Թուրքիայում մարտի 31-ից հետո սկսվում է առանց ընտրությունների չորս և կես տարվա ժամանակաշրջան, որի ընթացքում տնտեսության վերականգնումը կլինի ուշադրության կենտրոնում: Եթե AKP-ի բողոքը բավարարվի, Ստամբուլում, որը Թուրքիայի տնտեսության ավելի քան մեկ երրորդն է, կրկին տեղի կունենան ընտրություններ հունիսի 2-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment