Թուրքիան ասում է, որ Հռոմի պապը «չարի ճակատի» մաս է, քանի որ նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը

Թուրքիան ասում է, որ Հռոմի պապը «չարի ճակատի» մաս է, քանի որ նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի արձագանքը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դիտարկմանը, ով հայերի ջարդերը մեկ դար առաջ կոչել է «ցեղասպանություն», շարունակում է թեժ մնալ:
  • Չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը Բրյուսելում կոչ արեց Թուրքիային ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել որպես «ցեղասպանություն»: Փաստաթուղթը մերժվեց Դավութօղլուի ղեկավար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ով ասաց, որ այն «մեկ ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:
  • 1913 թվականին Օսմանյան կայսրությունում կային մինչև 2 միլիոն էթնիկ հայեր: Երբ համաշխարհային պատերազմը սկսվեց, Օսմանյան կառավարությունը հանձնարարեց զանգվածաբար արտաքսել իրենց: Մի քանի տարի անց հազիվ նախկին թվի մեկ տասներորդն էր մնացել Թուրքիայում:
  • Որոշ առումներով Էրդողանի կառավարությունը փորձել է մեղմել կամ բարեփոխել երկխոսությունը ջարդերի շուրջ: Անկարան մեծ ներդրումներ է արել հին հայկական արևելյան Թուրքիայում եկեղեցիների վերականգնման մեջ:
  • Դավութօղլուի նման Էրդողանը պակաս դժգոհ չէր այս հարցում Պապի միջամտությամբ: Նա զգուշացրել է Հռոմի Պապին «չկրկնելու այս սխալը» և վերահաստատել իր կառավարության պնդումը, որ իրենց արխիվները «բաց» են և որ «համատեղ պատմաբանների հանձնաժողով» պետք է ստեղծվի ՝ անցյալը ուսումնասիրելու համար: (Պատմագիտական կոնսեսուսը, սակայն, պնդում է, որ ցեղասպանություն տեղի է ունեցել:)

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի արձագանքը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դիտարկմանը, ով հայերի ջարդերը մեկ դար առաջ կոչել է «ցեղասպանություն», շարունակում է թեժ մնալ: Հաջորդ շաբաթ լրանում է հարյուրամյակը կիրակնօրյա պատարագի ի հիշատակ Պապի կոչած «20-րդ դարի առաջին ցեղասպանության» սկզբի:

Անկարան շատ ցավագին արձագանքեց՝ հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և ուժեղ քննադատության ենթարկելով: Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արեց նույնիսկ ավելի կոշտ հայտարարություն: «Ներկայումս, չարի ճակատ է ձևավորվել մեր դեմ», – ասել է նա: «Հիմա Պապն էլ է միացել այս դավադրությանը»:

Դավութօղլուն խոսում էր մի միջոցառման ժամանակ, որը հայտարարում էր Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մանիֆեստը հունիսին համապետական ​​ընտրություններին ընդառաջ: Պապի հետ բանավեճը, ամենայն հավանականությամբ, ազգայնականներին սպառման համարլավ նյութ տվեց : Վարչապետը գնաց ավելի հեռու՝ հիշատակելով Օսմանյան կայսրության հրեաների ապաստանումը, ովքեր 15-րդ դարում արտաքսվել էին Իսպանիայից :

Ես դիմում եմ Հռոմի Պապին: Նրանք, ովքեր փախել են կաթոլիկների հետապնդումներից Իսպանիայում, խաղաղություն են ձեռք բերել Ստամբուլում և Իզմիրում: Մենք պատրաստ ենք քննարկել պատմական հարցերը, բայց մենք թույլ չենք տա մարդկանց՝ վիրավորել մեր ազգը պատմության միջոցով:

Հայոց Ցեղասպանության խնդիրը խոր զգայունություն առաջացնող հարցերից է Թուրքիայում և Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, այդ թվում Միացյալ Նահանգներում: Ողբերգությունները և ցնցումները, որոնք կապված են այս իրադարձությունների հետ ուղղակիորեն ձևավորել են հեռավոր հայկական սփյուռքը, որը առաջատար դեր է խաղում համաշխարհային քարոզչության գործում, թե ինչպես հիշել ու հիշատակել կոտորածները:

Չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը Բրյուսելում կոչ արեց Թուրքիային ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել որպես «ցեղասպանություն»: Փաստաթուղթը մերժվեց Դավութօղլուի ղեկավար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ով ասաց, որ այն «մեկ ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»:

Ջարդերը տեղի են ունեցել համաշխարհային պատերազմի տարիներին, ինչը բերել է Օսմանյան կայսրության փլուզմանը: Հաջորդիվ եկած բոլոր թուրքական կառավարությունները պնդում են, որ սպանդի մասշտաբները աղճատված են, և, որ շատ թուրքեր ևս սպանվել են քաոսի պայմաններում: 1.5 միլիոն հայեր, ըստ որոշ հաշվարկների, պարբերաբար սպանվել են կամ անհետացել:

«1913 թվականին Օսմանյան կայսրությունում կային մինչև 2 միլիոն էթնիկ հայեր: Երբ համաշխարհային պատերազմը սկսվեց, Օսմանյան կառավարությունը հանձնարարեց զանգվածաբար արտաքսել իրենց: Մի քանի տարի անց հազիվ նախկին թվի մեկ տասներորդն էր մնացել Թուրքիայում, իսկ մնացածը կամ աքսորվել էին կամ սպանվել, ասում է Թոմաս դե Վաալը իր նոր գրքում «Մեծ աղետ. հայերն ու թուրքերը ցեղասպանության ստվերում»:

Այդ ժամանակների հայերի տառապանքը լավ փաստագրված է, մասնավորապես ամերիկացիների կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918 թվականի մայիսին գրել է, որ իր երկրի մուտքը համաշխարհային պատերազմի մեջ ընդդեմ Գերմանիայի և նրա դաշնակիցների արդարացված էր, «քանի որ հայերի կոտորածը այս պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը արդարացնում էր այն»:

«Ցեղասպանություն» տերմինը կապված է ծնունդով լեհ հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի անվան հետ, ով վկայակոչել էր հենց հայերին: Սակայն, ինչպես դե Վաալի գիրքը նշում է, հիշատակման խնդիրը տասնամյակներում դարձել է քաղաքական թեժ պայքարի առարկա ՝ պարուրված սառը պատերազմով և թուրքական համառ ազգայնականությամբ:

Որոշ առումներով Էրդողանի կառավարությունը փորձել է մեղմել կամ բարեփոխել երկխոսությունը ջարդերի շուրջ: Անկարան մեծ ներդրումներ է արել հին հայկական արևելյան Թուրքիայում եկեղեցիների վերականգնման մեջ:

Անցյալ տարի, որպես աննախադեպ ակտ, Էրդողանը ցավակցել է հայ զոհերին 1915 թվականի «անմարդկային» տեղահանման համար: Բայց նա չի անվանել այն ցեղասպանություն և դատապարտել է Հայաստանի կառավարությանը՝ այն որպես Թուրքիայի դեմ «թշնամանքի արդարացում» օգտագործելու համար:

«Միլիոնավոր մարդիկ բոլոր կրոնների և ազգությունների կորցրել են իրենց կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», – ասել է Էրդողանը:

Դավութօղլուի նման Էրդողանը պակաս դժգոհ չէր այս հարցում Պապի միջամտությամբ: Նա զգուշացրել է Հռոմի Պապին «չկրկնելու այս սխալը» և վերահաստատել իր կառավարության պնդումը, որ իրենց արխիվները «բաց» են և որ «համատեղ պատմաբանների հանձնաժողով» պետք է ստեղծվի ՝ անցյալը ուսումնասիրելու համար: (Պատմագիտական կոնսեսուսը, սակայն, պնդում է, որ ցեղասպանություն տեղի է ունեցել:)

«Երբ քաղաքական գործիչները … ստանձնում են պատմաբանների պարտականությունները, ապա զառանցանք է սկսվում, այլ ոչ թե փաստեր», – ասել է Էրդողանը: Դա կուրիոզ հայտարարություն է, ոչ միայն այս համատեքստում, այլ ուրիշներ պարագայում էլ:

Էրդողանը արդեն հայտնի է իր պատմության հարցերի շուրջ արած հայտարարություններով, այդ թվում իր փոքր-ինչ անհասկանալի պնդմամբ, որ մահմեդական ծովագնացներն են եկել Նոր Աշխարհ նախքան Քրիստափոր Կոլումբոսը, որ նույնիսկ հանգեցրել է Կուբայում մահմեդական մզկիթի կառուցմանը:

1915 թվականի դեպքում պատմությունը մեծապես դիտարկվում է քաղաքականության համատեքստում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment