Թուրքիան ինքն իրեն է վնասում
Հոդվածի առանցքում
- Թուրքիան լրջորեն վնասել է իր միջազգային կապերը՝ սպառնալով Գերմանիային և մյուս գործընկեր երկրներին նրանց կողմից մեկ դար առաջ օսմանցիների կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն գնահատելու համար: Այս մասին Ստամբուլից հաղորդել է DW-ից Թոմաս Սեյբերթը:
- Գերմանիայի դեպքում Անկարան շեշտեց, որ թուրք ժողովուրդը չի մոռանա ու չի ների նախագահ Յուահիմ Գաուկի խոսքերը, ով խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Այն նույն ժամանակ թուրքական կառավարությունը զգուշացրել է Գերմանիայի կառավարությանը Բեռլինում կազմակերպված բանաձևի անցկացման համար:
- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բորբոքել են Անկարայի զայրույթը որովհետև նրանք ևս հիշատակել են ջարդերը: Թեև Օբաման նույնիսկ չի օգտագործել «G-բառը»՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում իր երկրի կարևոր դաշնակցին:
- Նախ և առաջ թիրախավորված երկրների կառավարությունների քաղաքական գործիչներից ոչ մեկը Անկարայի տիրադները լուրջ չի ընդունում. շատ են դեպքերը, երբ Թուրքիան մեծ վրդովմունքով քաղաքական ու տնտեսական ռեպրեսիա է հայտարարել ընդդեմ գործընկեր երկրների:
- Անկարան նաև քանդում է իր բարեկամությունը կարևոր դաշնակիցների հետ, լոկ այն բանի համար, որ նրանք համաձայն չեն թուրքական տեսակետի հետ, կարող է ստիպել Արևմուտքի որոշ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վերանայել իրենց հայացքները:
- Հնարավոր է, որ Էրդողանն ու իր Արդարություն ու զարգացում կուսակցությունը կարողանան այս տեսակետից ձայներ շահել նախընտրական արշավում, սակայն միջազգային մակարդակում, իհարկե, սա կարող է հանգեցնել մեկուսացմանը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիան լրջորեն վնասել է իր միջազգային կապերը՝ սպառնալով Գերմանիային և մյուս գործընկեր երկրներին նրանց կողմից մեկ դար առաջ օսմանցիների կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն գնահատելու համար: Այս մասին Ստամբուլից հաղորդել է DW-ից Թոմաս Սեյբերթը:
Թուրքիան սուր հռետորիկա է օգտագործել չափազանց կարճ ժամանակահատվածում բազմաթիվ տարբեր միջազգային խաղացողների հասցեին: Պապին իր բաժինն է հասել, իսկ Եվրապառլամենտին՝ իրենը:
Ապա հերթը Ավստրիային էր, հետո՝ Գերմանիայինը, Ֆրանսիային, Ռուսաստանինը և ԱՄՆ-ինը, ովքեր նույնպես բանավոր կերպով վիրավորվեցին Թուրքիայի կողմից, այն գնահատականի համար, որ նրանք ունեին Օսմանյան իշխանությունների կողմից հարյուր տարի առաջ հայերի կոտորածները ճիշտ բառով անվանելու բանավեճում:
«Թուրքիայի ժողովուրդը չի ների ու չի մոռանա»
Գերմանիայի դեպքում Անկարան շեշտեց, որ թուրք ժողովուրդը չի մոռանա ու չի ների նախագահ Յուահիմ Գաուկի խոսքերը, ով խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Այն նույն ժամանակ թուրքական կառավարությունը զգուշացրել է Գերմանիայի կառավարությանը Բեռլինում կազմակերպված բանաձևի անցկացման համար, որը նույնպես խոսում է 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բորբոքել են Անկարայի զայրույթը որովհետև նրանք ևս հիշատակել են ջարդերը: Թեև Օբաման նույնիսկ չի օգտագործել «G-բառը»՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում իր երկրի կարևոր դաշնակցին:
Կասկածելի հետևանքներ
Մի քանի ժամվա ընթացքում Անկարան բանավոր հարձակումներ է գործել ՄԱԿ Անվտանգության խորհրդի պառլամենտի հինգ անդամներից երեքի վրա և որոնցից Գերմանիայի դեպքը թերևս ամենակարևորն է՝ որպես դրա կարևոր առևտրային գործընկեր: Հունիսի 7-ին կայանալիք թուրքական պառլամենտական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ սա ըստ երևույթին կոչ է իրենց հակված ընտրողներին: Ընտրությունները հոխորտացող հայտարարությունների ալիքի հնարավոր խթանիչներից մեկն է:
Սակայն Թուրքիան ստիպված կլինի հասկանալ, որ զայրույթի նման ծայրահեղացված նոպաները արտաքին հարաբերությունների ոլորտում ավելի շատ վնաս են տալիս, քան թե օգուտ:
Նախ և առաջ թիրախավորված երկրների կառավարությունների քաղաքական գործիչներից ոչ մեկը Անկարայի տիրադները լուրջ չի ընդունում. շատ են դեպքերը, երբ Թուրքիան մեծ վրդովմունքով քաղաքական ու տնտեսական ռեպրեսիա է հայտարարել ընդդեմ գործընկեր երկրների:
Միջազգային մեկուսացում
Կա փաստ, որ թուրքական նյարդային բռնկումները ավելացնում են կասկածներն այն մասին, թե արդյո՞ք այս գործընկերը իսկապես վստահելի է Արևմուտքի համար: Հասկանալի է, որ հաշվի առնելով երկրի ներքին քաղաքական իրադրությունը և հանցանքը ժխտելու վրա ծախսված տասնամյակները՝ թուրքական կառավարությունը հրաժարվում է «ցեղասպանություն» բառը հայերի ջարդերի վերաբերյալ օգտագործելուց:
Սակայն այն, որ Անկարան նաև քանդում է իր բարեկամությունը կարևոր դաշնակիցների հետ, լոկ այն բանի համար, որ նրանք համաձայն չեն թուրքական տեսակետի հետ, կարող է ստիպել Արևմուտքի որոշ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վերանայել իրենց հայացքները:
Որոշ ժամանակ Թուրքիան վայելեց իրեն որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու հաճույքը, որի անխափան աճին խանգարում են օտար ուժերը, քանի որ Եվրոպան և ԱՄՆ-ը վախենում են նոր մրցակցի ի հայտ գալուց:
Աշխարհի հանդեպ նման տարօրինակ հայացքը մաս է կազմում Հայկական հարցի հանդեպ սուր բանավեճերի ծավալմանը, որն տարածվեց նաև վերջին մի քանի օրերին, հատկապես Անկարայի կառավարամետ մամուլի ու նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի որոշ խորհրդականների կողմից:
Հնարավոր է, որ Էրդողանն ու իր Արդարություն ու զարգացում կուսակցությունը կարողանան այս տեսակետից ձայներ շահել նախընտրական արշավում, սակայն միջազգային մակարդակում, իհարկե, սա կարող է հանգեցնել մեկուսացմանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ